Նանա Պատեկար (մարաթհի` नाना पाटेकर, իրական անունը` Վիշվանաթհ Պատեկար, հունվարի 1, 1951(1951-01-01)[1], Մուրուդ, Raigad district, Կոնկան, Բոմբեյ, Հնդկաստան), հնդիկ դերասան, ռեժիսոր, երգիչ և գրող։ Արժանացել է չորս Filmfare Awards և երեք Ազգային կինոմրցանակների։ 2013 թվականին արժանացել է Հնդկաստանի կառավարական Պադմա Շրի պարգևին։

Նանա Պատեկար
անգլ.՝ Nana Patekar
Ծնվել էհունվարի 1, 1951(1951-01-01)[1] (73 տարեկան)
ԾննդավայրՄուրուդ, Raigad district, Կոնկան, Բոմբեյ, Հնդկաստան
ԿրթությունՍըր Ջամսեթջի Ջիջիբոյ Արվեստի դպրոց
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Դանկար Պատեկար, մայր՝ Սանգանա Պատեկար
Ամուսին(ներ)Neelakanti Patekar?
Երեխա(ներ)Մալհար Պատեկար
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Նանա Պատեկարը ծնվել է տեքստիլային գործարարությամբ զբաղվող Դինկար Պատեկարի ընտանիքում, որտեղ մեծանում էին նաև նրա երկու եղբայրները։ Երբ սովորում էր դպրոցում, ընտանիքը տեղափոխվել է Մումբայ։ 1964 թվականին նրա հոր գործերը սկսեցին վատանալ և Նանա Պատեկարը ընտանիքին օգնելու նպատակով սկսեց աշխատել, միաժամանակ հասցնելով խաղալ դպրոցական թատրոնի ներկայացումներում։ Ավարտելով Մումբայի Sir J. J. Institute of Applied Art կիրառական արվեստների ինստիտուտը, նա սկսել է աշխատել գովազդային գործակալությունում։ Այդ ժամանակ էլ ծանոթացել էր իր ապագա կնոջ` Նիլկանթհիի հետ։ Նանա Պատեկարը աշխատանքից ազատ ժամերին խաղում էր թատրոնում։ Քանի որ կինն ավելի շատ էր վաստակում, ուստի նրա խորհրդով էլ Նանա Պատեկարը տեղափոխվեց թատրոն` մշտական աշխատանքի, որտեղ կարող էր դրսևորել իր տաղանդն ամբողջությամբ։

Կինոյում Նանա Պատեկարը սկսել է նկարահանվել 1970-ական թվականներից։ Սկզբում նկարահանվել է մարաթհի լեզվով ստեղծված ֆիլմերում։ Հետագայում նկարահանվել է նաև թամիլերեն և կաննադա լեզուներով ֆիլմերում։ 1991 թվականին, առաջին անգամ որպես ռեժիսոր նկարահանել է «Զինվորի ճակատագիրը» կինոնկարը։

Անձնական կյանքը խմբագրել

1978 թվականին ամուսնացել է Նիլկանթհի Պատեկարի հետ և ունեցել որդի։ Տարիներ անց նրանք ամուսնալուծվել են։

Ֆիլմագրության ընտրանին խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1978 Մեկնում Gaman Վասու
1984 Իմ ձայնը Aaj Ki Awaz Ջագմոհանդաս
1986 Արդարադատություն իրականացնողը Ankush Ռավինդրա Կելկար «Ռավի»
1988 Սալամ, Բոմբեյ Salaam Bombay! Բաբա Գոլուբ
1988 Ռոբին Հուդի վերադարձը Aaj Ka Robin Hood Ռամդուլարե Ս. Ջադհավ
1989 Եղբայրները Parinda Աննա
1991 Զինվորի ճակատագիրը Prahaar: The Final Attack մայոր Չաուհան
1992 Ջենթլմենի երազանքները Raju Ban Gaya Gentleman Ջայ
1996 Երաժշտության աշխարհը Khamoshi: The Musical Ջոզեֆ
1997 Մուստաֆա Ghulam—E—Musthafa Մուստաֆա
1999 Հարազատ հոգիներ Hu Tu Tu Բհաու
2003 Ուրվական Bhoot տեսուչ Լիյաքատ Քուրեշի
2007 Բարի գալուստ Welcome Ուդայ Շանկար Շետտի
2007 Լողավազան The Pool Նանա
2010 Դպրոց Get Educated: Paathshaala Ադիտյա Սահայ
2012 Կյանք - Լցված գավաթ Kamaal Dhamaal Malamaal Սամ, Կալլու
2013 Գրոհներ 26/11 The Attacks of 26/11 Ռաքեշ Մարիա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #138934592 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.