Նայրոբիի համալսարան (անգլ.՝ University of Nairobi), Քենիայի ամենամեծ համալսարանը[8][9]։ Ստեղծվել է 1970 թվականին՝ Արևելյան Աֆրիկայի համալսարանը Նայրոբիի համալսարանի, Մակերերեի համալսարանի և Դար էս Սալամի համալսարանի բաժանման արդյունքում։

Նայրոբիի համալսարան
Տեսակհամալսարան
ԿարգախոսUnitate et Labore[1]
Հիմնադրված է1956 և 1970[1]
ԱնդամակցությունORCID[2], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3][4], Biodiversity Heritage Library[5], Association of African Universities?[6] և African Library and Information Associations and Institutions?[7]
Երկիր Քենիա
ՏեղագրությունՆայրոբի
Կայքuonbi.ac.ke
Նայրոբիի համալսարան (Քենիա)##
Նայրոբիի համալսարան (Քենիա)
Նայրոբիի համալսարան, Քենիա
 University of Nairobi Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1956 թվականին Նայրոբիում ստեղծվեց Թագավորական տեխնիկական քոլեջը, որը 1961 թվականի հունիսի 25-ին վերափոխվեց Նայրոբիի Թագավորական քոլեջի։ 1964 թվականի մայիսի 20-ին վերափոխվել է Նայրոբիի համալսարանական քոլեջի Արևելյան Աֆրիկայի համալսարանի կազմում։ 1970 թվականին Արևելյան Աֆրիկայի համալսարանի բաժանման ընթացքում այն առանձնացվել է որպես Նայրոբիի համալսարան։

1983 թվականին մեծացման հետ կապված համալսարանը վերակազմավորվել է և իր կառուցվածքում կազմավորվել է վեց քոլեջ[10]։

Կառուցվածք խմբագրել

 
Նայրոբիի համալսարան

Համալսարանը բաղկացած է վեց քոլեջներից, որոնք բաժանված են ֆակուլտետների, որոնք իրենց հերթին բաժանված են բաժանմունքների[11]։

Գյուղատնտեսության և անասնաբուժական գիտությունների քոլեջ խմբագրել

  • Գյուղատնտեսության ֆակուլտետ
  • Վանգարի Մաաթայի անվան աշխարհի և էկոլոգիական հետազոտությունների ինստիտուտ
  • Անասնաբուժական բժշկության ֆակուլտետ

Կենսաբանական և ֆիզիկական գիտությունների քոլեջ խմբագրել

  • Կենսատեխնոլոգիայի և կենսաինֆորմատիկայի կենտրոն
  • Կլիմայի փոփոխության և ադապտացիայի հարցերի ինստիտուտ
  • Ֆիզիկական գիտությունների ֆակուլտետ
  • Կենսաբանական գիտությունների դպրոց
  • Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի դպրոց
  • Մաթեմատիկայի դպրոց

Ճարտարապետության և շինարարության քոլեջ խմբագրել

  • Արվեստի և դիզայնի ֆակուլտետ
  • Ճարտարագիտական ֆակուլտետ
  • Միջուկային գիտության և տեխնոլոգիայի ֆակուլտետ
  • Մարդաբանական միջավայրի ֆակուլտետ

Մանկավարժական քոլեջ և էքստեռնատ խմբագրել

  • Բաց և հեռավար ուսուցման կենտրոն
  • Քենիական գիտության կամպուս
  • Շարունակական և հեռավար կրթության դպրոց
  • Կրթության դպրոց

Բժշկական գիտությունների քոլեջ խմբագրել

  • ՄԻԱՎ-ի կանխարգելման և հետազոտական կենտրոն
  • Ատամնաբուժական գիտությունների ֆակուլտետ
  • Արեւադարձային եւ վարակիչ հիվանդությունների ինստիտուտ
  • Բժշկագիտության ֆակուլտետ
  • Բուժքույրական ֆակուլտետ
  • Դեղագործության ֆակուլտետ
  • Հանրային առողջության ֆակուլտետ
  • Բժշկական գիտությունների քոլեջի գրադարան

Հումանիտար և հասարակական գիտությունների քոլեջ խմբագրել

 
Կիսումու կամպուս
  • Աֆրիկացի կանանց ուսումնասիրության կենտրոն
  • Աֆրիկական հետազոտությունների ֆակուլտետ
  • Հումանիտար ֆակուլտետ
  • Բիզնեսի ֆակուլտետ
  • Բնապահպանական օրենսդրության և քաղաքականության բնագավառում առաջատար հետազոտությունների կենտրոն
  • Դիվանագիտության և միջազգային հետազոտությունների ֆակուլտետ
  • Տնտեսագիտության ֆակուլտետ
  • Զարգացման հետազոտությունների ինստիտուտ
  • Լրագրության ֆակուլտետ
  • Կիսումու կամպուս
  • Իրավագիտության ֆակուլտետ
  • Մոմբասայի կամպուս
  • Ազգաբնակչության բնագավառում հետազոտության ինստիտուտ

Կանցլերներ խմբագրել

 
Ջոմո Քենիատա, Նայրոբիի համալսարանի առաջին կանցլեր, Քենիայի առաջին նախագահ
  • 1970—1978 Ջոմո Քենիատա
  • 1978—2002 Դենիել Տորոիտիչ արապ Մոի
  • 2002—2003 Մվաի Կիբակի
  • 2003—2013 Ջոզեֆ Վանջուի
  • 2013 — ներկայումս՝ Վիջոո Ռատտանսի[12]։

Նշանավոր շրջանավարտներ խմբագրել

  • Վանգարի Մաատաի, 2004 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
  • Ապոլո Ռոբի Նսիբամբի, Ուգանդայի վարչապետ (1999—2011).
  • Ջարեդ Անգիրա, քենիացի բանաստեղծ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.4icu.org/reviews/2978.htm
  2. https://orcid.org/members/001G000001pVjw6IAC-university-of-nairobi-uon
  3. https://web.archive.org/web/20190714135243/https://www.coar-repositories.org/community/members-and-partners-by-country/
  4. https://web.archive.org/web/20240131234035/https://www.coar-repositories.org/members/
  5. https://about.biodiversitylibrary.org/about/bhl-consortium/
  6. https://www.aau.org/subs/membership/
  7. https://web.archive.org/web/20230905151954/https://db.aflia.net/
  8. «Animal & Veterinary» (անգլերեն). Food and Drug Administration. 2013 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  9. NYAMBEGA GISESA (2013 թ․ սեպտեմբերի 2). «UoN remains Kenya's most competitive university getting the top KCSE students» (անգլերեն). The Standard Group. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  10. «UON Profile» (անգլերեն). University of Nairobi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  11. «Colleges, Faculties/Schools/Centers/Institutes & Departments» (անգլերեն). University of Nairobi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  12. «History» (անգլերեն). University of Nairobi. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայրոբիի համալսարան» հոդվածին։