Նայջել դե Յոնգ (հոլ.՝ Nigel de Jong, նոյեմբերի 30, 1984(1984-11-30)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս Միլան ակումբում և Նիդեռլանդների ազգային հավաքականում։

Նայջել դե Յոնգ
հոլ.՝ Nigel de Jong
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նայջել դե Յոնգ
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 30, 1984 (39 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հասակ 174 սմ
Քաշ 72 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Միլան
Համար 34
Պատանեկան կարիերա
1993 - 2002 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - 2006 Նիդերլանդներ Այաքս 96 (9)
2006 - 2009 Գերմանիա Համբուրգ 66 (3)
2009 - 2012 Անգլիա Մանչեսթեր Սիթի 104 (1)
2012 - ներկա Իտալիա Միլան 47 (4)
Ազգային հավաքական
2002 - 2005 Նիդերլանդներ Նիդեռլանդներ Մ-21 10 (0)
2004 - ներկա Նիդերլանդներ Նիդեռլանդներ 76 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 14 սեպտեմբեր 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 9 հուլիս 2014

Կարիերա խմբագրել

Դե Յոնգը Այաքս ակումբի սան է։ Առաջին անգամ հոլանդական թիմի հիմնական կազմում նա հանդես է եկել 2002-ին։ Իր առաջին գնդակը դե Յոնգը խփել է 2003փետրվարի 18-ին, Չեմպիոնների Լիգայում, Արսենալի դեմ խաղում[3]։ Չնայած մի քանի հաջող ելույթների, նա այնուամենայնիվ չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում։

2006-ին դե Յոնգը 1 մլն. եվրոյով տեղափոխվել է գերմանական Համբուրգ ակումբ[4], որի կազմում նա եղել է առանցքային խաղացողներից մեկը։ «Համբուրգի» կազմում շուրջ 60 խաղ անցկացնելուց հետո, 2009-ին գերմանական ակումբը դե Յոնգի տրանսֆերը 18 մլն. եվրոյով վաճառել է Մանչեսթեր Սիթիին[5]։ Այստեղ նա եղել է հիմնական կազմի մշտական խաղացող։

2012օգոստոսի 31-ին, տրանսֆերային պատուհանի վերջին օրը, դե Յոնգը անցել է իտալական Միլանի տրամադրության տակ. «Միլանը» «Մանչեսթեր Սիթիին» փոխարենը վճարել է 3.5 մլն. եվրո[6][7]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. http://sportsillustrated.cnn.com/soccer/news/2003/02/18/champions_groupb/
  4. http://edition.cnn.com/2006/SPORT/football/01/26/germany.dejong/
  5. http://www.telegraph.co.uk/sport/football/teams/manchester-city/4290530/Manchester-City-agree-fee-for-Hamburgs-Nigel-de-Jong.html
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  7. http://www.acmilan.com/en/news/breaking_news_show/30272
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայջել դե Յոնգ» հոդվածին։