Նամսեն (նորվ.՝ Nååmesje), գետ Նորվեգիայի կենտրոնական հատվածում։ Ամենամեծ գետը Նուր Տրյոնդելագ ֆյուլկեում։ 228 կիլոմետրանոց երկարությամբ գետը հոսում է Ռեյրվիկ, Նամսկուգան, Գրոնգ, Օվերհալա, Նամսուս մունիցիպալիտետներով[1]։

Նամսեն
Բնութագիր
Երկարություն228
Ավազանի մակերես6200 կմ²
Ջրի ծախս304
Ջրահոսք
ԱկունքՀյուսիսային ծով
Ակունքի տեղակայումNamsvatnet?
Գետաբերանի տեղակայումNamsenfjorden?
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերQ11961276?, Q11999377?, Q25434911? և Q25435077?
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԵրկրամասՆամսուս
ՋրահավաքNamsenvassdraget?

Տեղայնք խմբագրել

Գետը սկիզբ է առնում Նուրլանին սահմանակից Բյորգեֆել ազգային պարկի աղբյուրներից։ Գետը սնուցում է Նամսվատնե լիճը։ Այն Ռյորվիկ մունիցիպալիտետում ամբարտակով հոսում է լճի հյուսիսային կողմով, այնուհետև անցնում Նամդալեն հովտով դեպի ծովափ և ավարտվում Նամսոս քաղաքի մոտ, որտեղ թափվում է Նամսենֆյորդեն, հենց այն նույն ֆյորդը, որտեղ թափվում է Արգոդսելվա փոքրիկ գետը։

Նամսենն ունի երկու հիմնական վտակներ՝ Թուսջոելվա և Սանդոլա[1]։ Ընդհանուր ջրբաժանը 6298 կմ2 է, Նամսոսի մոտ ջուրը դեպի ֆյորդ արտահոսում է 285 մ3 վայրկյանում[2]։

Ձկնորսություն խմբագրել

Նամսենը ատլանտյան սաղմոնի համար համարվում է աշխարհի լավագույն գետերից մեկը։ Այն հաճախ անվանում են «գետերի թագուհի»։ 19-րդ դարից սկսած բրիտանացիները գտան, որ այս վայրը հոյակապ է ատլանտյան սաղմոնի ձկնորսության համար, և գետը դարձավ խոշոր զբոսաշրջային գրավչության վայր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «The Namsen River». VisitNorway.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Store norske leksikon. «Namsen» (Norwegian). Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել