Նամպուլա

քաղաք Մոզամբիկում

Նամպուլա (պորտ.՝ Nampula), քաղաք Մոզամբիկում, հանդիսանում է Նամպուլա նահանգի վարչական կենտրոն։ Գտնվում է երկրի հյուսիսում, ծովի մակարդակից 360 մ բարձրության վրա[1]։

Քաղաք
Նամպուլա
ԵրկիրՄոզամբիկ Մոզամբիկ
Հիմնադրված է1919 թ.
Մակերես320 կմ²
ԲԾՄ360±1 մետր
Բնակչություն743 000 մարդ (2017)
Նամպուլա (Մոզամբիկ)##
Նամպուլա (Մոզամբիկ)

Պատմություն խմբագրել

Նամպուլան հիմնադրվել է Մոզամբիկում դեռևս պորտուգալական տիրապետության ժամանակ և եղել է Նյասի գաղութի վարչական կենտրոնը։ Քաղաքի կարգավիճակ ստացել է 1956 թվականից։ Քաղաքի կենտրոնը կառուցվել է 20-րդ դարի պորտուգալական գաղութային ճարտարապետության հոյակապ նմուշներով, որոնց թվում առանձնանում է de Nosa Senhora da Conceicao կաթոլիկ տաճարը։

1996 թվականին քաղաքում բացվել է Մոզամբիկի Կաթոլիկ համալսարանը (UCM)։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվով ( 2007 թվականի տվյալներով 477 900 մարդ ) Նամպուլան երկրի երրորդ քաղաքն է ՝ մայրաքաղաք Մապուտուից և Բեյրայից հետո։

Տարեթիվ Բնակչություն
1970 126 126
1997 314965
2007 477900

Տնտեսություն և տրանսպորտ խմբագրել

Նամպուլան Հյուսիսային Մոզամբիկի խոշորագույն տնտեսական կենտրոնն է, նրա արդյունաբերական և բանկային սիրտը։ Նամպուլան հիմնականում կապված է քաղաքի շրջակա տարածքներում գյուղատնտեսական արտադրանքի (բամբակ, բանջարեղեն, եգիպտացորեն, գետնանուշ և սուրճ) մշակման և վերամշակման հետ։

Նամպուլայով անցնում է Նակալա-Լիշինգ երկաթուղու գիծը, որը Աֆրիկայի խորքային շրջանները կապում է Հնդկական օվկիանոսի նավահանգիստների և ափերի հետ։ Ունի միջազգային օդանավակայան։

Հայտնի տեղաբնակներ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. ««Նամպուլա, Մոզամբիկ էջ»։ Fallingrain Global Gazetteer- ը։» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 29-ին.