Նամյուրի պաշարում (ֆր.՝ Siège de Namur), ռազմական գործողություն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ընթացքում գերմանական բանակը գրավել է բելգիական Նամյուր քաղաքը (1914 թվականի օգոստոսի 20—25): Նամյուրը շրջապատված էր ամրոցներով, որը հայտնի է որպես «Նամյուրի պաշտպանական ամրություն», որի պաշտպանությանը մասնակցում էր բելգիական 4-րդ դիվիզիան։ Երբ օգոստոսի 20-ին սկսեց պաշարումը, գերմանական բանակը կիրառեց Լիեժի գրոհի ժամանակ (օգոստոսի 4–16) ձեռք բերած փորձը, և մինչ գրոհը գերծանր հրետանիով սկսեց գնդակոծել պաշտպանական ամրոցները, օգտագործելով չորս ավստրո-հունգարական ծանր մարտկոցներ։

Նամյուրի պաշարում
Թվական1914օգոստոսի 20-ից օգոստոսի 25
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմ
ՎայրՆամյուր
ԱրդյունքԳերմանիայի հաղթանակ
Հակառակորդներ
Գերմանիա ԳերմանիաԲելգիա Բելգիա
Հրամանատարներ
Մաքս ֆոն ԳալվիցԷդուարդ Միշել
Կողմերի ուժեր
107 հազ.մարդ կոնոնավոր զորք,
100 գործիք
35 հազ.մարդ կոնոնավոր զորք,
171 գործիք
Ռազմական կորուստներ
300 մարդ, 600 գերի15000 մարդ, որից 6700 գերի

Ֆրանսիական բանակը պարտվել էր Շարլերուայի ճակատամարտում, ինչի հետևանքով միայն մեկ զորագունդ էր թողել Նամյուրում։ Հրետանային ռմբակոծման հետևանքով բերդերը շարքից դուրս եկան անբավարար ամրության պատճառով։ Այն բանից հետո, երբ բելգիական 4-րդ դիվիզիայի մնացորդները նահանջեցին դեպի հարավ 5-րդ ֆրանսիական բանակ, Նամյուրի վերջին պաշտպանները օգոստոսի 25 ստիպված հանձնվեցին։ Նահանջածները արդյունքում միացան բելգիական դաշտային բանակին, որը գտնվում էր Անտվերպենի մոտ, նրա պաշարման ժամանակ։

Նախապատմություն խմբագրել

Կողմերի ծրագրեր խմբագրել

Բելգիա խմբագրել

 
1914 թվականի օգոստոսի 4-ի Le Soir օրաթերթի վերնագիր,

Բելգիական ռազմական ծրագրերը հիմնված էին այն ենթադրության վրա, որ այլ տերություններ կհեռացնեն զավթչին, սակայն գերմանական ներխուժման հավանականությունը չհանգեցրեց Ֆրանսիայի և մեծ Բրիտանիայի հետ, որպես պոտենցիալ դաշնակիցներ, միություն կազմելուն։ Պատճառն այն էր, որ բելգիական կառավարության նպատակը ոչ միայն երկրի անկախության պահպանումն էր, այլ ավելին. 1904 թվականի անգլո-ֆրանսիական համաձայնագիրը բելգիացիների մոտ մտավախություն էր առաջացրել, թե բրիտանացիների վերաբերմունքը Բելգիայի նկատմամբ փոխվել է, և այն դարձել է ավելի շատ նման բրիտանական պրոտեկտորատի։

1910 թվականին ձևավորված գլխավոր շտաբի հրամանատար Հարի Ջանգբլաթը 1912 թվականի հունիսի 30-ին հրաժարական տվեց, և միայն 1914 թվականի մայիսի 14-ին նրան փոխարինեց գեներալ-լեյտենանտ Սելիեր դե Մորանվիլը։ Նա սկսեց բանակի կենտրոնացումը, հուլիսի 29-ին կազմակերպելով հանդիպում երկաթուղային պաշտոնյաների հետ։ Համաձայն պլանի բելգիական բանակը պետք է կենտրոնացվեր երկրի կենտրոնում, ազգային հենակետ հանդիսացող Անտվերպենի ամրոցում` պատրաստ պաշտպանության ցանկացած ուղղությունից, մինչդեռ Նամյուրի և Լիեժի պաշտպանական ամրություններին վստահված էր սահմանի պաշտպանությունը։ Նոր պլանի խախտման պայմաններում, անկազմակերպ և վատ պատրաստված բելգիական զինվորները կենտրոնում դիրքային առավելություն կունենային, հետաձգելով հանդիպումը թշնամու հետ, ինչպես նաև հաշվի առնելով սահմանային ամրոցները։ Բելգիական ծրագրերը փոխզիջում հանդիսացան, և որոշվեց, որ դաշտային բանակը կկենտրոնացվի Գյոթե գետից այն կողմ, թողնելով երկու առաջնային ստորաբաժանումներ, Լիեժի և Նամյուրի ամրոցներում[1]։

Գերմանիա խմբագրել

 
Քարտեզ, որտեղ ցույց է տրված 1914 թվականի օգոստոսի սկզբին գերմանական առաջխաղացումները Բելգիայում,

Սկսած 1891 թվականից գերմանական ռազմավարությունը Ֆրանսիայի դեմ իրականացնում էր հիմնականում հարձակողական գործողություններ իսկ Ռուսաստանի դեմ` պաշտպանական։ Գերմանական ռազմական պլանները հիմնված էին փոքրաքանակ զորքի, մոբիլիզացիայի և կենտրոնացման արագության և ժամանակակից զենքի զորության ազդեցության վրա։

Առճակատ հարձակումները երկարաձգվում և թանկ էին նստում, հատկապես այն բանից հետո, երբ Ֆրանսիան և Ռուսաստանը արդիականացրել էին իրենց ամրությունները Գերմանիայի հետ սահմանին։ Գերմանիայի գլխավոր շտաբի ղեկավար Ադոլֆ ֆոն Շլիֆենը, 1891-1906 թվականներին ծրագիր էր մշակել, շրջանցելու Ֆրանսիական սահմանայի ամրությունները` գրոհելով հյուսիսային թևից, և տեղային թվային առավելություն ունենալով, արագ վճռորոշ հաղթանակի հասնել։ 1898-1899 թվականներին այս մանևրումը ենթադրում էր արագ անցում Բելգիայով` Անտվերպենի և Նամյուրի միջով, և հյուսիցից Փարիզին վտանգի սպառնալիքի ստեղծում[2]։ Հելմուտ Մոլտկե կրտսերը, որը փոխարինել էր Շլիֆենին 1906 թվականին, այնքան էլ վստահ չէր գլխավոր շտաբի ենթադրունթյուններում կապված ֆրանսիացիներ հետ։ Մոլտկեն փոփոխեց ծավալման ծրագիրը, որպեսզի աջ թևում ստորաբաժանումների ավելացման միջոցով, ծրագիրը հարմարեցներ հարձակման կենտրոնից կամ թևերից։ Հիմնական գերմանական ուժերը (աջ թև) պետք է առաջ շարժվեին Բելգիայով, որպեսզի հարավից հարձակվեին Ֆրանսիայի վրա։ Նախատեսվում էր ֆրանսիական բանակ պաշարել աջ թևից, հետ հրելով, և շրջապատված Մաաս, Էնա Սոմա, Ուազա, Մառն և Սենա գետերով, թույլ չտալ նահանջել կենտրոնական Ֆրանսիա։ Այսպիսով ֆրանսիացիներին կամ կջախջախեին հյուսիսից, կամ պայմաններ կստեղծեյին կենտրոնում հաղթանակ տանելու համար, ինչպես նաև Լոթարինգիայում` ընդհանուր սահմանին[3]։

Ռազմական զարգացումներ և առաջին մարտեր խմբագրել

Նամյուրի պաշտպանական ամրություն խմբագրել

 
Բրիալմոնյան եռանկյունաձև բերդ, 1914 թվական

Մաաս գետի հովիտն այն ճանապարհն էր, որով հնարավոր էր ներխուժել և՛ Ֆրանսիա, և՛ Գերմանիա։ Այդ պատճառով էլ ֆրանս-պրուսական պատերազմից հետո, գեներալ Հենրի Ալեքսիս Բրիալմոն ամրացրեց Լիեժ և Նամյուր քաղաքների ցածրադիր դիրքերը, որպեսզի թույլ չտա Ֆրանսիայի կամ գերմանիայի կողմից ոտնձգություններ Բելգիայի ինքնավարության դեմ։ «Նամյուրի պաշտպանական ամրություն» կառուցվել է 1888-1892 թվականներին Նամյուրի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա։ Բերդերը կառուցվել են ստանդարտ նախագծային եռանկյունաձև կամ քառանկյունաձև տեսքով։ Մաս գետի ձախ ափին տեղակայվեցին արդիկանացված Ֆորտ դը Մալոն, Ֆորտ դը Սեն-Հերբերտ, Ֆորտ դը Մարշովելետ և Ֆորտ դը Սյուռլի, իսկ աջ ափին Ֆորտ դը Մեզերետ, Ֆորտ դը Անդուայ և Ֆորտ դը Դավ բերդերը։ Հնացած միջնաբերդը արդեն ավելորդ էր[4]։

 
Նամյուրի պաշտպանական ամրություն
 
Նամյուրի միջնաբերդը

Բերդերը կառուցվել են ոչ թե երկաթ այլ սովորական բետոնե շաղախով, և քանի որ աշխատանքները կատարվել են տարբեր օրեր միայն ցերեկվա ժամերին, շերտերի միջև առկա է թույլ շղթայակցում։ Միջնաբերդը ծածկված էր 3-4 մետր բետոնե շերտով, զորանոցի պատերը ,որոնք պակաս խոցելի են ունեին 1,5 մետր հաստություն, և շրջապատված էին 8 մետր լայնության խրամատով։ Մուտքն ուներ երկար թեքահարթակ` թիկունքով դեպի Նամյուրը, պաշտպանված մուտքին ուղղահայաց հրակնատներով պատրաստված գավթով։ Մուտքն ուներ շարժական կամուրջ, որն էլ պաշտպանված էր ականանետերով, ճաղավանդակներով և 57 միլիմետրանոց զենքերով, որոնք կրակում էին մուտքի երկայնքով[5]։

 
Բերդի գավիթը

Լիեժի և Նամյուրի բերդերն ընդհանուր առմամբ ուներին 171 ծանր հրետանի, այդ թվում յուրաքանչյուր բերդ ուներ 5-8 հատ 120, 150 և 210 մմ տրամաչափի, Կրուպա մակնիշի, 1888 թվականին արդի հրետանային համակարգեր։ Սրանք բոլորը տեղակայված էին շարժական զրահապատ աշտարակների վրա, որոնք պատրաստվել էին Ֆրասիայում, Բելգիայում և Գերմանիայում։ Յուրաքանչյուր եռանկյունաձև բերդերում տեղադրված էր երեքական շարժական աշտարակներ` 57 մմ ոչ մեծ տրամաչափի զենքերով, նախատեսված կարճ տարածության մարտերի համար, և չորսական` քառանկյունաձև բերդերում։ Ինչպես նաև 6-9-ական 57 մմ տրամաչափի զենքեր խրամատների ռմբակոծման համար[6]։

 
Հնգանկյուն Բրիալմոնյան բերդ, 1914 թվական

Բերդերը կառուցված էին այնպես, որպեսզի կարողանային դիմակայել 210 մմ տրամաչափի հրետանային համակարգերի հարվածներին։ Նրանք նաև հագեցած էին 29 միլիոն ֆրանկ արժողության շոգե-էլեկտրագեներատորներով` լուսավորության, լուսարձակների և պոմպերի շահագործման համար[6][7]։ Բերդերի հետնամասերը թուլացված էին, որպեսզի անկված բերդին կարողանային վերադարձնել կայազորի ուժերով հակագրոհելով։ Զորանոցն ու սպասարկող շինությունները տեղակայված էին թիկունքում, օգտագործելով հետնախրամատը բնակելի տարածքների լուսավորության և օդափոխության համար[6]։ Կառուցվել էին պահեստասենյակներ` կայազորի ամենօրյա կարիքները հոգալու համար, սակայն թերությունն այն էր, որ զուգարանները, լոգարանները, խոհանոցն ու դիահերձարանն կառուցված էին հետին զառիվայր պատին մոտ, որն էլ կարող էր անհուսալի լինել, պայթած ռումբերի ծխի կուտակման պատճառով, քանի որ բնակելի տարածքները օդափոխվում էին բնական ճանապարհով։ Յուրաքանչյուր բերդում կար հետևակային ստորաբաժանում, որպեսզի արտագրոհ կատարեն դեպի գրոհայինների դիրքեր[8]։

Լիեժի պաշարում (օգոստոսի 4-16) խմբագրել

Լիեժի պաշարումով սկսվեց Գերմանիայի ներխուժումը Բելգիա, որն առաջին ճակատամարտն էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Գրոհը սկսվեց 1914 թվականի օգոստոսի 5-ին և շարունակվեց մինչև օգոստոսի 16-ը, երբ վերջին ամրոցն ընկավ։ Երկաթգծերը, որնք անհրաժեշտ էին գերմանական բանակին Բելգիայում առաջխաղացման համար արգելափակված էին ամրոցով, սակայն պաշարումից հետո, օգոստոսի 17-ի առավոտյան, գերմանական 1-ին, 2-րդ և 3-րդ բանակները շարունակեցին ազատ շարժվել առաջ դեպի ֆրանսիական սահման։ Բելգիական դաշտային բանակը օգոստոսի 18-20-ը Գյոթե գետից նահանջեց դեպի Անտվերպեն։ Այդ ժամանակ առանց դիմադրության հանձնվեց Բրյուսելը։ Լիեժի պաշարումը տևեց 11 օր` այլ ոչ թե 2, ինչպես նախատեսել էին գերմանացիները[9]։

2-րդ բանակի գեներալ Կարլ ֆոն Բյուլովը, գեներալ Մաքս ֆոն Գալվիցայի հրամանատարությամբ կազմավորեց «Նամյուր» գրոհային խումբը, որը պահեստային պաշտպանական կորպուսի, 3-րդ բանակի գեներալ Մաքս ֆոն Հաուզենի տրամադրած 11-րդ կորպուսի և պահուստային ստորաբաժանման 7-րդ կորպուսի հետ միասին 107000 մարդ, օգոստոսի 16-ին շարժվեցին դեպի Նամյուր և տեղ հասան օգոստոսի 20-ին։ 3-րդ բանակը պաշտպանում էր Մաաս գետի հարավային երկայնքով, իսկ 2-րդ բանակը մարտի բռնվեց Շարլերուայի մոտ, ինչը խանագարեց ֆրանսիական զորքերին գալ Նամյուր և օգնության հասնել կայազորին[10]։

Նախնական իրավիճակ խմբագրել

Բելգիական պաշտպանական աշխատանքներ խմբագրել

 
Նամյուրի տեսարան, 1900 թվական

Նամյուրը պաշտպանում էին կայազորի 37000 մարդ և բելգիական 4-րդ դիվիզիայի հետևակը գեներալ Էդուարդ Միշելի հրամանատարությամբ[10]։ Գերմանական և բելգիական հեծելազորները օգոստոսի 5-ին փոխհրաձգություն էին սկսել Նամյուրից հյուսիս։ Օգոստոսի 19-ին բելգիական 8-րդ բրիգադը ոչնչացնելով Մաաս գետի կամուրջը նահանջեց Նամյուր, քանի որ արևելքից մոտենում էին գերմանական պահուստային պաշտպանական և 11-րդ կորպուսները[11]։

Գերմանական հարձակման նախապատրաստական աշխատանքներ խմբագրել

Բյուլովը հրամայեց գեներալ ֆոն Գալվիցին գրոհել Նամյուրի վրա, քանի դեռ 3-րդ բանակը հետ էր մղում դաշնակիցների գրոհները Նամյուրի և Գիվետի միջև։ Մաաս գետի հովտով ուղարկված գերծանր հրետանին և ինժեներական զորքերը, ստիպեցին գրոհայիններին հետևել ամենակարճ ճանապարհով դեպի Նամյուր։ Պաշտպանական պահուստային կորպուսը տեղակայվեց հյուսիսային, իսկ 11-րդ կորպուսը` Մաաս գետի հարավային ափերին։ Բյուլովը օգոստոսի 20-ին ժամանելով Գալվիցի շտաբ, պնդեց, որ 1-ին պաշտպանական պահուստային դիվիզիան խորանա դեպի հյուսիսից և հյուսիս-արևմուտքից ծածկի 2-րդ բանակի աջ թևը, որը գտնվում էր ամրոցի մոտակայքում։ Դիվիզիան պետք է կտրեր անցներ գետը Անդենեում, սակայն փողոցային մարտի բռնվելով «բելգիական քաղաքացիական անձանց» հետ կանգնեցվեց[12]։ Հարավային ափում, 11-րդ կորպուսը կասեցնելով բելգիացիների գրոհները հասավ նշանակման վայր` Ֆլորում պաշտպանություն կազմակերպելով։ Գերմանական հրետանու ուշացման պատճառով, հարձակման նախապատրաստական աշխատանքները հետաձգվեցին մինչև օգոստոսի 21-ը։ Հարավ-արևելքում տեղանքի անբարենպաստ լինելու պատճառով 38-րդ դիվիզիան ուղարկվեց Հալտին, իսկ 22-րդ դիվիզիան զբաղեցրեց Մաաս գետի հարավային ափը[13]։

Գերմանական հարձակման պլան խմբագրել

Հետախուզումից հետո, օգոստոսի 19-ին, Գալվիցն եզրակացրեց, որ բերդը արագ գրավել չի հաջողվի, և որոշեց գրոհել հյուսիս արևելքից 3-րդ պաշտպանական պահեստային դիվիզիայի, իսկ արևելքից` 11-րդ դիվիզիայի ուժերով։ 1-ին պաշտպանական պահեստային դիվիզիան մնաց Անդենում, որպես ռեզերվ։ Հրետազորը պետք է տեղակայվեր Մարշովլետ, Մեզերետ և Անդուայ ամրոցների դիմաց։ Հետևակը պետք է գար Հերոնից, Կոթիսից, Օհեյից, Համոյսից ժամը 11-ին և զբաղեցնել Ֆրանկ-Վարետ-Վեզին-Սկլայն-Ստրուդ-Լես-Տոմս գիծը։ Օրվա երկրորդ կեսին սկսվեց հրետանային ռմբակոծությունը։ Նույն օրը եկավ պլանը, ամրոցների և կայազորի դիրքերի քարտեզներով` կազմված գլխավոր շտաբի կողմից, սակայն Գալվիցը նախընտրեց գործողությունն իրականացնել պատերազմի ժամանակակից մեթոդների համաձայն, այլ ոչ թե պաշարման նախապատերազմյան հայացքների։ Օդային հետախուզությունը պարզել էր բելգիական զորքերին Կոգնելի մոտ, նավակամուրջները Վոպենում և Արետում` Նամյուրի աջ և ձախ կողմերում, և հարավ-արևմուտքում երկաթուղային շարժը դեպի ամրոց։ Մինչ գերմանացիները պաշարում էին լիեժը, բելգիացիները ժամանակ շահելով, կառուցեցին դաշտային ամրություններ ամրոցների միջև, մասնավորապես հյուսիսից հարավ-արևելք երկայքով առավել խոցելի հատվածները[14]։

Պաշարում խմբագրել

Ռմբակոծում խմբագրել

 
Ավստրո-Հունգարական 305-մմ-ոց հրանոթ

Օգոստոսի 21-ի ռմբակոծմանը խանգարում էր մառախուղը, և կեսօրին արդեն հյուսիս և հարավ-արևելք ռմբակոծվում էր միայն Մարշովլետ, մեզերետ և Անդուայ ամրոցները։ Բելգիացիների պատասխանը թույլ էր և 1-ին պաշտպանական պահեստայի դիվիզիան զբաղեցրեց Հեմփթին և Միֆի շրջանները։ 3-րդ պաշտպանական պահեստայի դիվիզիան շարժվեց մինչև Մարշովլետ, Հելբրես, Վարտետ գյուղերը, 22-րդ դիվիզիան զբաղեցրեց Տոն-Հոյեթ-Ֆաուլկս, իսկ 38-րդ դիվիզիան զբաղեցրեց տեղավորվեց Անդենում։ Տեղանքի հետախուզման արդյունքում պարզվեց, որ տարածքը լի է կտրուկ ձորակներով և հարմար չէ գրոհի համար, որն էլ ստիպեց Գալվիցին հրաման տալ, հարձակման ուղղությունը փոխելով դեպի հյուսիսային ափ։ Չնայած անձրևոտ եղանակին, որը խանգարում էր գերմանական օդային հետախուզությանը, հրետանուն հրամայված էր ռմբակոծել Կոգնել ամրոցը։ Օգոստոսի 22-ին բելգիական բանակը երկու հակահարված հասցրեց[11]։ Ռմբակոծումները շարունակվում էին, չնայած հրետանային հրամանատարները համոզված էին, որ հարվածները կործանարար էին, հետևակային հրամանատարները, սակրավորները և օդային զինուժը նշում էր, որ կրակը բելգիական ամրոցներից և պաշտպանական դիրքերից ամենևին չի թուլացել[15]։

Գրոհ խմբագրել

 
420 մմ-ոց գերծանր գերմանական հրանոթ M-Gerät 14 տիպի

Գալվիցը հրամայեց գրոհը սկսել օգոստոսի 23-ին հյուսիսից և հյուսիս-արևելքից։ Գրոհի հրամանատար նշանակվեց 11-րդ ստորաբաժանման հրամանատար գեներալ-լեյտենանտ ֆոն Պլյուսկովը։ Հրանոթներով պետք է ճնշեին բերդերի հրետանուն, մինչ հետևակը և սակրավորները կգրոհեին միջանկյալ ամրությունների վրա` միջին և դաշտային թնդանոթների օգնությամբ։ Առաջին գրոհից հետո պետք է գրավված լինեին Նամյուրի հյուսիսային արվարձանները մինչև Հեմբլաուկս-նամյուր երկաթգիծը։ Պլյուսկովը համոզում էր, որ գրոհը հետաձգվի մինչ ամրոցների ռմբակոծումը արդյունքներ տա, սակայն Գալվիցը մերժեց։ Գրոհը սկսվեց, 9 30 հայտնի դարձավ, որ 3-րդ պաշտպանական պահեստային դիվիզիան գրավել է արևելյան Կոգնել ամրոցը, և Պլյուսկովը հայտարարեց դադար։ 1115 Մորշավլետ ամրոցի երկու կողմերը նույնպես գրավված էին և պատասխան կրակը այս և Կոգնել ամրոցներից դադարել էր։ Սկսվեց գրոհը ողջ նամյուրի ճակատով։ Կոգնել և Մարշովլետ ամրոցները կեսօրին հանձնվեցին, իսկ 1600 գրոհայինները Նամյուրի հյուսիսում հասան իրենց առջև դրված նպատակին[16]։

14-րդ պահեստային դիվիզիան հարձակվեց Էմինես և Սյուրլի ամրոցների վրա, որպեսզի շեղի հիմնական գրոհի ուղղությունը։ 22-րդ դիվիզիան օրվա երկրորդ կեսին ռմբակոծեց Մեզերետ և Անդուայ ամրոցները, երբ հետևակը ոչնչացրեց միջանկյալ դիրքերը[16]։ 1700 Գալվիցը բանագնաց ուղարկեց Նամյուրի կայազորի հրամանատարին` քաղաքի և մնացյալ ամրոցների հանձնման պահանջով, հակառակ դեպքում սպառնալով ժամը 1900-ին ռմբակոծել քաղաքը և միջնաբերդը։ Պլյուսկովը հրամայեց արգելափակիչ կրակ բաց անել Նամյուրի հարավում` թույլ չտալոո համար կայազորին օգնության հասնել կամ նահանջել։ Մինչ վերջնաժամկետ ոչ մի պատասխան չստացվեց, որոշվեց գիշերվա ընթացքում ոչ մի փողոցային մարտի չբռնվել` սահմանափակվելով միայն միջնաբերդի և քաղաքի հարավային մասի ռմբակոծումով։ Հրաձգությունը դադարեց, երբ մի քանի խմբերի հաջողվեց կտրել-անցնել երկաթուղին։ Գալվիցը հրամայեց հետևակին դադար առնել Մաաս և Սամբրա գետերի մարտանցման համար, ինչը ոչ մի արգելքի չհանդիպեց։ Սակայն պարզվեց, որ բոլոր անցումները, բացի մի փոքրիկ կամրջակից, ոչնչացված են։ Զեկուցվեց, որ 4-րդ բելգիական դիվիզիան նահանջել է դեպի հարավ, այն ժամանակ, երբ գերմանական զորքերը ճեղքել են պաշտպանական գիծը։ Գիշերվա ընթացքում գերմանական զորքերը զբաղեցրին նրանց դիրքերը, պատրաստվելով առավոտյան շարունակելու գրոհը[17]։

Նախապատրաստական աշխատանքները ավարտվեցին օգոստոսի 25-ի առավոտյան, ժամը 500, և գերծանր հրետանին շակունակեց Էմինես և Սյուրլի ամրոցների ռմբակոծումը։ Քաղաքում մնացած զորքերը վերականգնեցին Մաաս և Սամբրա գետերի կամուրջները։ Մեկ օր առաջ ընկել էր Մեզերետ ամրոցը, որին գրավել էր 22-րդ դիվիզիան, և Գալվիցը հրամայեց 38-րդ դիվիզիային պատրաստվել գրավելու Նամյուրի հարավարևելյան տարածքները` Մալոն և Սեն Հերբերտ ամրոցները գրոհելու համար։ 3-րդ պահեստային դիվիզիան պետք է գրավեր քաղաքի մնացած մասը, իսկ 1-ին պահեստային դիվիզիան` պաշտպաներ Մաաս գետի հյուսիսում գտնվող հրետանային դիրքերը, մինչ նրանք հրետանակոծում էին Էմինես և Սյուրլի ամրոցները։ 14-րդ պահեստային դիվիզիան պետք է խոչընդոտեր կայազորի նահանջը, իսկ 22-րդ դիվիզիան գրավեր Անդուայ և Դավ ամրոցները` այնուհետև գետանցնել Մաասը։ 3-րդ պահեստային դիվիզիան առավոտյան կողմ գրավեց քաղաքի մնացյալ մասը և Անդուայ ամրոցը։ 38-րդ դիվիզիան գրավեց Մալոն ամրոցը և հաստատվեց այնտեղ։ Երեկոյան 38-րդ դիվիզիան գրավեց Սեն Հերբերտ, Էմինես ամրոցները։ Օգոստոսի 25-ին ընկան նաև Դավ և Սյուրլի ամրոցները[18]։

Հետևանքներ խմբագրել

Վերլուծություն խմբագրել

 
Գերմանական քարոզչությունը նկարագրում է Նամյուրի գրավումը

Գերմանական պաշտոնական աղբյուրները գերմ.՝ «Der Weltkrieg»-ում գրել են, որ Նամյուրի արագ գրավումը թուլացրեց ֆրանսիական զորքերին` Մաաս և Սամբրա գետերի միախառնման մոտ։ Հաջողությունը վերագրելով Գալվիցի վարպետությանը, որը հետևելով բաց մարտի պահանջներին, մարտավարություն իրականացրեց, որը ավելի արդյունավետ էր քան Լիեժում կիրառվածը։ Նամյուրի գրոհը ավելի արագ էր, պահանջվեց ավելի քիչ զորք, տվեց ավելի քիչ զոհ, չնայած պաշտպանների երեք շաբաթյա պատրաստությանը[19]։ Գերմանացիները լիովին փոխել էին իրենց մարտավարությունը, որը կիրառել էին Լիեժի գրոհի ժամանակ` սպասելով հրետանու ռմբակոծմանը, նախքան հետևակի գրոհը։ Հրետանու նախապատրաստությունը քանդել էր թիկունքային խրամատները, թույլ տալով հետևակին թափանցելու ամրոցների մեջ` թիկունքից գրոհելու համար[20]։ Պաշտպաններին նեղել էին միջնաբերդում, որտեղ չկար համապատասխան հարմարություններ 500 մարդու և թարմ օդ շնչելու համար, այն ժամանակ, երբ գերմանական հրետանին քանդում էր ամրոցները գերծանր հաուբիցներով, և նրանք գերեվարվեցին թիկունքից։ Պարզվեց, որ հնարավոր չէր ճողոպրել ամրոցներից գերմանական հրետանու ռմբակոծման տակ, չնայած, որ արկերի 60%-ը, հիմնականում ծանր, անցել էին ամրոցների կողքով։ Չնայած բերդային հրետանին ավելի թույլ էր քան գերմանականը, ավելի դիպուկ էր գտնվել և կարելի էր օգտագործել տեղանքին ծանոթ լինելը և հարևան ամրոցների կրակային աջակցությունը[7]։ Օգոստոսի 24-ի գիշերը 3-րդ և 11-րդ դիվիզիաներին հրամայված էր շարժվել հարավ, որպեսզի միանան 2 և 3 գերմանական բանակներին[19]։

Զոհեր խմբագրել

Բելգիական բանակը տվեց 15000 զոհ, որից 10000-ը 4-րդ դիվիզիայից, որը նահանջել էր դեպի հարավ` ֆրանսիական բանակի դիրքեր։ Դիվիզիան նահանջել էր դեպի Հավր, այնուհետև ծովով օգոստոսի 27-ին հասել էր Օստենդ, հետագայում Անտվերպենում միացել բելգիական բանակին[21]։ Գերմանական պաշտոնական աղբյուրները նշում են 5700 բելգիական և ֆրանսիական գերիների գերեվարման և 12 դաշտային հրանոթների առգրավման մասին։ Գերմանացիները ունեին 900 մարդու կորուստ, որից 300-ը` սպանված[19]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Strachan, 2001, էջեր 209–211
  2. Humphries, Maker, 2013, էջեր 66, 69
  3. Strachan, 2001, էջեր 190, 172–173, 178
  4. Puelinckx, Malchair, 2012
  5. Donnell, 2007, էջեր 45–48
  6. 6,0 6,1 6,2 Donnell, 2007, էջեր 13–17
  7. 7,0 7,1 Donnell, 2007, էջ 52
  8. Donnell, 2007, էջ 32
  9. Edmonds, 1926, էջ 33
  10. 10,0 10,1 Tyng, 1935, էջ 99
  11. 11,0 11,1 Edmonds, 1926, էջ 35
  12. Humphries, Maker, 2013, էջ 144
  13. Humphries, Maker, 2013, էջեր 207, 209
  14. Humphries, Maker, 2013, էջեր 207–208
  15. Humphries, Maker, 2013, էջեր 209–211
  16. 16,0 16,1 Humphries, Maker, 2013, էջեր 211–212
  17. Humphries, Maker, 2013, էջեր 212–213
  18. Humphries, Maker, 2013, էջեր 213–214
  19. 19,0 19,1 19,2 Humphries, Maker, 2013, էջ 214
  20. Donnell, 2007, էջ 36
  21. Tyng, 1935, էջ 100