Նախշած ձվի թանգարան (ուկրաիներեն՝ Музей писанкового розпису), զատիկի դեկորատիվ ձվին նվիրված թանգարան Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզի Կոլոմիա քաղաքում։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 6000 ձու Ուկրաինայի տարբեր շրջաններից և աշխարհի տարբեր երկրներից։ Թանգարանի ցուցանմուշներում կան Ուկրաինայի հայտնի քաղաքական գործիչների մակագրությամբ ձվեր։

Նախշած ձվի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ուկրաինա
ՏեղագրությունԿոլոմիա
Հասցեпр. Чорновола 43, Коломия, Львівська область, Україна
Հիմնադրվել է2000
Կայքhutsul.museum/pysanka/
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը ստեղծվել է Իոսաֆատ Կոբրիսկու անվան Կոլոմիայի ժողովրդական արվեստի թանգարանի ձվերի հավաքածուի հիման վրա։ Սկզբում ցուցահանդեսները կազմակերպվել են Կոլոմիայի Ավետման եկեղեցում։ 2000 թվականի սեպտեմբերի 23-ին Գուցուլների միջազգային 10-րդ փառատոնի ժամանակ թանգարանը բացվեց մասնագիտացված շենքում, որի մի մասն է կազմում նախշած ձվի հուշարձանը՝ 13,5 մետր բարձրությամբ և 10 մետր տրամագծով[1][2]։ Այսպիսով, Կոլոմիայի հուշարձանը համարվում է աշխարհի ամենամեծ նախշած ձուն։ Թանգարանի շենքը նախագծել է Իգոր Եստախիևիչ Շումանովը, ճարտարապետական անսամբլի վրա աշխատել են նկարիչներ Վասիլի Անդրյուշկոն և Միրոսլավ Յասինսկին։ Թանգարանի շենքն ամբողջությամբ պատրաստված է գունավոր ապակուց[3]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Крайний Иван (Ивано-Франковская область) Скарбниця диво–яєць. Про те, як виник єдиний у світі Музей писанкового розпису, з’явилися президентські автографи на яйцях та які обереги горяни замуровують у фундаменти своїх осель // «Украина молода» № 066 за 20 апреля 2011 года, С. 10

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նախշած ձվի թանգարան» հոդվածին։