Նախիջևանիկ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 8 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Նախիջևանիկ
ԵրկիրԱրցախ Արցախ
Մակերես1863,39 կմ²
ԲԾՄ775 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն222 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նախիջևանիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Նախիջևանիկ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 1863,39 հա տարածք, որից 1518,9 հա գյուղատնտեսական նշանակության, 236,87 հա անտառային հողեր։ Կլիման մեղմ է տաք, կիսախոնավ։

Պատմություն խմբագրել

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները բնիկներ էին, իսկ մի մասը գաղթել են հին Նախիջևանի բնակավայրերից։ Գյուղի անվանկոչության վերաբերյալ կա երկու վարկած․ մեկը Նախիջևանի բնակիչների մողմից անվանակոչվելն է, մյուսը 1729 թվականին Մխիթար Սպարապետի կողմից ասված «նախ իևջանենք, հետո ճանապարհը շարունակենք (աճապարենք)» խոսքից։

1988-1989 թվականները գյուղում կազմավորվել է ինքնապաշտպանական կամավորական ջոկատ։ 1992 թվականին Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի և Արցախի այլ բնակավայրերի ազատագրական մարտերին։

1992 հունիսի 12-ին գյոuղը գրավվել է ազերիների կողմից և ազատագրվել 1992 թվականի սեպտեմբերի 4-ին։ Գյուղի վաշտի հրամանատարն էր`Արամի Շուրայի Սարուխանյանը, ով արժանացել է ԼՂՀ-ի մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանի (2002 թիվ)։ Արցախյան ազատամարտի ընթացքում գյուղի զոհվել է 14 ազատամարտիկ։

Գյուղի բնակիչները մասնակցել են նաև 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմին,որի ընթացքում զոհվել է 106 նախիջևանիկցի։

Բնակչություն խմբագրել

Նախիջևանիկ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 250 մարդ, կա 60 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 211 211 212

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Օգտակար հանածոներ խմբագրել

Հիմնականում տարածվում է մուգ շականագույն, կարբոնատային ցեմենտացված և անտառային դարչնագույն կարբոնատային խճաքարային հողեր։

Գյուղի շրջակայքում հայտնաբերված են ոչ մետաղային օգտակար հանծոներից`կավ, ավազակավ, չոր խեժ, վիմագրական քար։

Տեսարժան վայրեր խմբագրել

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գյուղատեղի, հին գերեզմանոց թվագրվում է 9-13-րդ դարերում, Փիրումյանների գերեզմանոց 19-20-րդ դարեր, Մատուռ Նահատակ թվագրվում է 13-րդ դար, մատուռ Ղուլունց օջախ։

Հին գերեզմանոց թվագրվում է 9-13-րդ դարերում, գտնվում է գյուղի հյուսիս-արևմտյան մասում և զբաղեցնում է 0,2 հա տարածք։ Տապանաքարերը անմշակ կամ կիսամշակված են իսկ արձանագրություները դժվար են ընթերցվում։

«Փիրումյանների գերեզմանոց» թվագրվում է 19-20-րդ դարեր, տապանաքարերը հղկված են, պարումակում են ուշագրավ զարդաքանդակներ և արձանագրություններ Փիրումյանների տոհմի մասին։

Մատուռ «Նահատակ» թվագրվում է 13-րդ դարում:Մատուռը ավերվել է Արցախյան պատերազմի տարիներին, քանի որ տեղանքը բարձրադիր և կարևոր ռազմա-ստրատեգյական հենակետ էր։ Հետապատերազմյան շրջանում վերակառուցվել է կոլտնտեսության նախագահ Սերոժա Միրզոյանի ջանքերով;

Մատուռ «Ղուլունց օջախ» միջնադարյան մատուռ է, որը նույնպես ավերվել է ազերիների կողմից։ Պահպանվել է քարերից մի քանիսը, որոնք այժմ իրար վրա շարված են և գյուղացիները այնտեղ մոմ են վառում և մատաղ անում։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 90 աշակերտներ[2]։

Անվանի մարդիկ խմբագրել

Նախիջևանիկ գյուղում են ծնվել Սարդարապատի  ճակատամարտի հերոսներ, Սարդարապատի  գլխավոր հրամանատար, ցարական գնդապետ,հետագայում գեներալ-լեյտենանտ Դանիել-Բեկ Փիրումյանը  և  նույն  ճակատամարտում հինգերորդ  հրաձգային հարվածային  մահապարտների գնդի հրամանատար գնդապետ, հետագայում գեներալ-մայո8 Պողոս-Բեկ Փիրումյանը։ Դանիել-Բեկ Փիրումյանը աքսորի է ենթարկվել բոլշևիկների կողմից և գնդակահարվել է 1921 թվականին, իսկ Պողոս-Բեկ  Փիրումյանը իմանալով այդ մասին և խուսափելով այդ ճակատագրին արժանանալուց, Երևանի պուրակում ինքնասպան է եղել 1922 թվականին։ Ընդհանրապես Փիրումյանները տվել են ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի հայտնի բարձրաստիճան  հրամանատարներ, որոնցից  նշանավոր են  Ռեմալ Փիրումովը և Վլադիմիր  Փիրումովը (ԽՍՀՄ  ռազմածովային զորքերի  ծովակալ)։ Կոմունիստական կուսակցության նշանավոր գործիչ էր, Լենինի օգնական Վարսենիկ Փիրումյանը ներկայումս Մոսկայում է ապրում Դանիել-Բեկ Փիրումյանի  ծոռը, քիկիկոս, գիտությունների թեկնածու Յուրի Փիրումյանը։

Գյուղի նշանավոր մարդկանցից են ճարտարապետ Ռաֆայել  Իսրայելյանը, որը Սարդարապատի, Բաշ Ապարանի հուշահամալիրների և  բազմաթիվ հուշարձան աղբյուրների։ Մերօրյա նշանավոր գործիրներից է Ասկերանի շրջանի զինկոմիսար Արծիվ Անդրանիկի  Գաբրիելյանը, ոստիկանության պաշտոնաթող մայոր Սամվել Գենրիխի Գաբրիելյանը, ռուսաստաբնակ վիրաբույժ Շահեն Նիկոլայի Դանիելյանը, կրթության ԼՂԻՄ նշանավոր գործիչ Սոկրատ Իսրաելյանը, ԱՀԿԳ նախարարության ավագ գիտաշխատող հոգեբանական գիտությունների  թեկնածու Լուսինե Գաչայի Ղարախանյանը,ռուսաստանաբնակ մեծահարուստ  բարերար, Արցախյան պատերազմի մասնակից Սամվել Հրանտի Քոչարյանը, ՀՀ-ում ապրող վիրաբույժ Գիրշա Գրիգորիի Իսրաելյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Նախիջևանիկ գյուղի բնակչուհի Մարիաննա Արմենի Խաչատրյանի կողմից հավաքված նյութեր գյուղի տարեց բնակիչներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 71.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 166