«Նախավերջինը» (ֆր.՝ L'Avant dernier), սև-սպիտակ կարճամետրաժ ֆիլմ, որի ռեժիսորն է Լյուկ Բեսոնը։ Նկարահանվել է 1981 թվականին։

Նախավերջինը
Երկիր Ֆրանսիա
Ժանրհամր կինո
Թվական1981
ՌեժիսորԼյուկ Բեսոն
ՊրոդյուսերԼյուկ Բեսոն
Սցենարի հեղինակԼյուկ Բեսոն
ԴերակատարներԺան Ռենո, Լյուկ Բեսոն և Պիեռ Ժոլիվե
ՕպերատորԿառլո Վարինի
ԵրաժշտությունԷրիկ Սեռա
ՄոնտաժSophie Smith?
ԿինոընկերությունLes Films du Loup?
Տևողություն11 րոպե

Ֆիլմում խաղացել է Ժան Ռենոն, իսկ կոմպոզիտորը եղել է Էրիկ Սեռան։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը ներկայացնում է մի փոքր դրամա առանց խոսքերի՝ ծավալվելով պոստապոկալիպտիկական ժանրում։

Մի մարդ մուգ ակնոցներով թափանցում է մեկ այլ մարդու տուն վառվող նետերի օգնությամբ և այրում է ռետինե տիկնիկին։ Երկրորդը հագնում է խողովակներից պատրաստված պաշտպանողական կոստյում ձեռքերին և ոտքերին, ինչպես նաև մեծ գլխարկ խողովակով, վերցնում է վահան և ձեռքով պատրաստված ձեռնափայտ ու գնում է առաջինին փնտրելու։ Նա անցնում է քանդված քաղաքով, շուրջը ավերակներ էին և քարերի կույտեր։ Վերջապես, նա գտնում է առաջինին և սկսում են միասին մենամարտել։ Մենամարտի ընթացքում երկու հերոսներնել վիրավորում են միմյանց։ Մմիայն թե երկրորդին հաջողվում է սպանել իր թշնամուն։ Նա հեռանում է, միայն թե պատերի մոտից հայտնվում է երրորդ հերոսը, նա զինված է և նրա դեմքը ծածկված է մեծ հրեշանման գլխարկով։ Նա սպանում է մենամարտի հաղթողին։

Դերերում խմբագրել

  • Պեր Ժոլիվե
  • Ժան Ռենո
  • Ֆաբրիս Ռոշ
  • Լյուկ Բեսոն

Նկարահանող խումբ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել