Նախաճաշ Թիֆընիի մոտ (վեպ)

վիպակ

Նախաճաշ Թիֆընիի մոտ, ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի նովելը։ Հրատարակվել է 1958 թվականին հեղինակի մյուս երեք փոքրիկ նովելների հետ Րանդոմ Հաուսում։ Հայտնի ամերիկացի լրագրող Նորման Մեիլերը Կապոտեին անվանել է «իր ժամանակների լավագույն գրողը»։

Նախաճաշ Թիֆընիի մոտ
անգլ.՝ Breakfast at Tiffany's
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
ՁևՆովել
ՀեղինակԹրումեն Կապոտե
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՆյու Յորք
ԿերպարներHolly Golightly?
ՀրատարակչությունRandom House
Հրատարակվել է1958

Սյուժե խմբագրել

Նովելում պատկերված է Հոլլի Գոլայթլիի մեկամյա (1943 թվականի աշնանից մինչև 1944 թվականի աշունը) մտերմությունը անանուն պատմողի հետ։ Հոլլին 18-19 տարեկան մի աղջիկ էր, ով հաճախ այցելում է բարձրաշխարհիկ վայրեր՝ ցանկանալով ծանոթություն հաստատել հաջողակ տղամարդու հետ։ Հոլլին նրան պատմում է իր կյանքի մասին և ասում իր անկեղծ կարծիքը Նյու Յորքի մասին։ Հոլլին հեռանում է Հարավային Ամերիկա, իսկ Ֆրեդը (Հոլլին պատմողին կոչում էր Ֆրեդ, որովհետև նրան նմանեցնում էր իր եղբորը) գրում է վեպ նրա պատվին։

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Հոլլի Գոլայթլի
  • Անանուն գրող (Ֆրեդ)
  • Միստեր Յունիոշի
  • Մադամ Սաֆիա Սպանելա
  • Կատու

Հավաքածու խմբագրել

1958 թվականին նովելը հրատարակված էր նույնանուն արտիստական հավաքածուում, որտեղ ներառվել են ևս երեք նովելներ։

  • Նախաճաշ Թիֆընիի մոտ / Breakfast at Tiffany's (1958)
  • Ծաղկազարդ տունը / House of Flowers (1950)
  • Բրիլիանտից կիթառը / A Diamond Guitar (1950)
  • Հիշողություններ որևէ Սուրբ Ծնունդից / A Christmas Memory (1956)

Հայերեն հրատարակություն խմբագրել

Հայերեն հրատարակվել է 1987 թվականին «Արևիկ» հրատարակչությունում, «Նախաճաշ Թիֆընիի մոտ» վերնագրով, թարգմանիչ՝ Ռուզաննա Ղազարյան։ 2019 թվականին վերահրատարակվել է «Զանգակ» հրատարակչությունում[1]։

Էկրանավորում խմբագրել

1961 թվականին Բլեյք Էդվարսը նկարահանեց «Նախաճաշ Թիֆընիի մոտ» ֆիլմը, որի գլխավոր դերում հանդես է գալիս Օդրի Հեփբերնը։ Իսկ Հենրի Մանչինին գրել է երաժշտությունը՝ ներառյալ Moon River հայտնի երգը (1962 թվականի «Օսկար» լավագույն սաունդթրեքի և լավագույն երգի համար)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել