Նալդո (ֆուտբոլիստ, ծնված 1988)

իտալացի ֆուտբոլիստ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նալդո (այլ կիրառումներ)

Էդինալդու Գոմես Պերեյրա (պորտ.՝ Edinaldo Gomes Pereira, ավելի հայտնի է որպես Նալդո (պորտ.՝ Naldo), օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1][2], Սանտու Անդրե, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, «Էսպանյոլ» ակումբի պաշտպան։

Նալդո
պորտ.՝ Naldo
Անձնական տվյալներ
Ազգությունը բրազիլացի
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1988(1988-08-25)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Սանտու Անդրե, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 188 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էսպանյոլ
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2012 Բրազիլիա Ունիոն Սան-Ժուան ? (?)
2010  Բրազիլիա Պոնտե-Պրետա 34 (2)
2011  Բրազիլիա Կրուզեյրո 22 (0)
2012  Բրազիլիա Գրեմիո 16 (0)
2013 Իսպանիա Գրանադա 0 (0)
2013  Իտալիա Բոլոնյա 5 (0)
2013—2015 Իտալիա Ուդինեզե 16 (0)
2014—2015  Իսպանիա Խետաֆե 30 (0)
2015—2016 Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն) 18 (0)
2016—2017 Ռուսաստան Կրասնոդար 14 (2)
2017—մ.հ. Իսպանիա Էսպանյոլ 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային վիճակագրություն խմբագրել

 
Նալդոն «Սպորտինգ» ակումբի կազմում
 
Նալդոն «Կրասնոդար» ակումբի կազմում

Նալդոն իր կարիերան սկսել է «Ունիոն Սան-Ժուան» ակումբում։ 2010 թվականին նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է բրազիլիական Սերիա Բ-ի «Պոնտե-Պրետա» ակումբ։ 2011 թվականի ամռանը Նալդոն կրկին վարձավճարով տեղափոխվել է «Կրուզեյրո» ակումբ։ Հունիսի 30-ին՝ «Վասկո դա Գամա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը բրազիլիական Սերիա Ա-ում[3]։ Մեկ տարի անց Նալդոն վարձավճարով տեղափոխվել է նոր ակումբ՝ «Գրեմիո»։ Մայիսի 20-ին «Վասկո դա Գամա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[4]։

2013 թվականի սկզբին Նալդոն տեղափոխվել է իսպանական «Գրանադա» ակումբ, սակայն անմիջապես վարձավճարով տեղափոխվել է իտալական «Բոլոնյա» ակումբ։ Մարտի 10-ին «Ինտեր» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[5]։

Նույն թվականի ամռանը Նալդոն տեղափոխվել է «Ուդինեզե» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 500 հազար եվրո։ Օգոստոսի 25-ին Հռոմի «Լացիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Դանիլոյի և Տոմ Էրտոյի հետ մրցակցության պատճառով Նալդոն առաջին մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 16 խաղ։ 2014 թվականին նա վարձավճարով տեղափոխվել է «Խետաֆե» ակումբ։ Սեպտեմբերի 14-ին՝ «Սևիլյա» ակումբի դեմ խաղում, նա կատարել է իր նորամուտը իսպանական Լա Լիգայում[7]։ 2015 թվականի ամռանը Նալդոն տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգ» ակումբ։ Օգոստոսի 9-ին Պորտուգալիայի Սուպերգավաթի շրջանակներում կայացած «Բենֆիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը «առյուծների» կազմում[8]։ և նոր թիմի հետ նվաճել է իր առաջին տիտղոսը Պորտուգալիայում։ Օգոստոսի 14-ին՝ «Տոնդելա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սանգրիշի Լիգայում[9]։

2016 թվականի ամռանը Նալդոն տեղափոխվել է ռուսական «Կրասնոդար» ակումբ՝ ստորագրելով չորս տարվա պայմանագիր[10]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 4,5 եվրո[11]։ «Ուֆա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը ռուսական Պրեմիեր Լիգայում[12]։ Սեպտեմբերի 18-ին «Ռոստով» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Կրասնոդար» ակումբի կազմում[13]։

2017 թվականի ամռանը Նալդոն տեղափոխվել է «Էսպանյոլ» ակումբ՝ պայմանագիր կնքելով մինչև 2020 թվականը[14]։ «Սևիլյա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը՝ նոր ակումբի կազմում։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2016 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ
Ելույթներ Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Ունիոն Սան-Ժուան Պաուլիստա 2010 21 2 0 0 21 2
Ընդհանուր 21 2 0 0 21 2
    Պոնտե-Պրետա Սերիա Բ 2010 34 2 0 0 34 2
Ընդհանուր 34 2 0 0 34 2
    Կրուզեյրո Սերիա Ա 2011 22 0 0 0 0 0 22 0
Ընդհանուր 34 2 0 0 0 0 34 2
    Գրեմիո Սերիա Ա 2012 16 0 6 1 4 0 26 1
Ընդհանուր 16 0 6 1 4 0 26 1
  Գրանադա Պրեմիերա 2012/2013 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0
    Բոլոնյա Լա Լիգա 2012/2013 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 5 0
  Ուդինեզե Լա Լիգա 2013/2014 16 0 0 0 1 0 17 0
Ընդհանուր 16 0 0 0 1 0 17 0
    Խետաֆե Պրեմիերա 2014/2015 30 0 2 0 32 0
Ընդհանուր 30 0 2 0 32 0
  Սպորտինգ Պրիմեյրա 2015/2016 18 0 3 0 6 0 27 0
Ընդհանուր 18 0 3 0 6 0 27 0
  Կրասնոդար Ռուսաստանի Պրեմիեր-Լիգա 2016/2017 6 1 0 0 3 0 9 1
Ընդհանուր 6 1 0 0 3 0 9 1
Ամբողջ կարիերա 180 7 11 1 14 0 205 8

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Սպորտինգ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Васко да Гама VS. Крузейро 0:3» (անգլերեն). soccerway.com. 2011—06—30.
  4. «Васко да Гама VS. Гремио 2:1» (անգլերեն). soccerway.com. 2012—05—20.
  5. «Интер VS. Болонья 0:1» (անգլերեն). soccerway.com. 2013—03—10.
  6. «Лацио VS. Удинезе 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013—08—25.
  7. «Севилья VS. Хетафе 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014—09—14.
  8. «Бенфика VS. Спортинг Лиссабон 0:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 9.
  9. «Тондела VS. Спортинг Лиссабон 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 14.
  10. ««Краснодар» объявил о переходе защитника «Спортинга» Налдо» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ օգոստոսի 26.
  11. ««Краснодар» заплатил за Налдо 4,5 млн евро» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ օգոստոսի 31.
  12. «Уфа VS. Краснодар 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 14.
  13. «Краснодар VS. Ростов 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 18.
  14. ««Краснодар» объявил о переходе защитника Налдо в «Эспаньол»» (ռուսերեն). sports.ru. 2017 թ․ օգոստոսի 10.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նալդո (ֆուտբոլիստ, ծնված 1988)» հոդվածին։