Նաիրուհի Ալավերդյան

հայ երգիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նաիրուհի Իսահակի Ալավերդյան (հունիսի 25, 1941(1941-06-25)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 10, 2021(2021-11-10), Ստեփանակերտ), հայ խորհրդային պարուհի, երգչուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2016)։

Նաիրուհի Ալավերդյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 25, 1941(1941-06-25)[1]
Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մահացել էնոյեմբերի 10, 2021(2021-11-10) (80 տարեկան)
Ստեփանակերտ
Մասնագիտություներգչուհի և պարուհի
Գործիքներվոկալ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Նաիրուհի Ալավերդյանը ծնվել է Ստեփանակերտում, Իսահակ Ալավերդյանի և Քնարիկ Սուլեյմանյանի ընտանիքում։ Ավարտել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական ուսումնարանը (1968), Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (19801958 թվականից՝ Ղարաբաղի երգի-պարի պետական անսամբլի մեներգչուհի-պարուհի, 1978 թվականից՝ «Ղարաբաղ» էստրադային անսամբլի մեներգչուհի։

Ալավերդյանի երգացանկում կան նաև արտասահմանյան երգիչների կատարումներ։ Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Հունաստանում, Բուլղարիայում, Պարսկաստանում[2]։

Պարգևներ խմբագրել

  • Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 1982
  • ԼՂՀ ժողովրդական արտիստ, 2000
  • Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, 2001
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2016[3]
  • ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2016[4]

Գրականություն խմբագրել

  • Օհանջանյան Ն., Արցախյան բեմի թագուհին (Նաիրուհի Ալավերդյանի 60-ամյակի կապակցությամբ), Ե., 2002։
  • Նաիրուհի [Երգչուհի Նաիրուհի Ալավերդյանի կյանքն ու ստեղծագործությունը], կազմ. և խմբ.՝ Ա. Մովսիսյանի, Ե., 2013։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10356
  2. Baghdasaryan, Aram. «AV Production - Նաիրուհի Ալավերդյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. Ծննդյան 75-ամյակի կապակցությամբ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԼՂՀ ժողովրդական արտիստ Նաիրուհի Ալավերդյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։