Նաիվ արվեստ (ֆր.՝ art naïf, անգլ.՝ naïve art), 18-21-րդ դարերի պրիմիտիվիզմի ուղղություններից մեկը, որը ներառում է ինչպես ինքնագործ արվեստը (գեղանկարչություն, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ, քանդակագործություն, ճարտարապետություն), այնպես էլ ինքնուս նկարիչների կերպարվեստը։

Նաիվ արվեստի թանգարան Փարիզում
Նաիվ կտավ
Անհայտ նկարչի նաիվ կտավ, 1792

Պատմություն խմբագրել

Նաիվ արվեստը նշանակալի ներդրում է ունեցել շատ երկրների գեղարվեստական մշակույթում։ Ռուսաստանում այն նշանակալի ազդեցություն է ունեցել ժամանակակից շատ ռուս նկարիչների գեղագիտական կողմնորոշման վրա, նույնը տեղի ունեցավ բանաստեղծական արվեստում, երբ կոնցեպտուալիստ Դմիտրի Պիրոգովը, իսկ ավելի ուշ նաև արմատական Նեմիրովը յուրացրին «գրամոլական» նամակի գեղագիտությունը։ Որպես օրինակ կարելի է բերել Միտկովի «նաիվ» նկարները, Կոնստանտին Զվեզդոչետովի ցածրարվեստ գործերը, Մարտինչիկովի «Սև ցուցահանդեսը» և Իրա Վալդրոնի խայտաբղետ կտորտանքներից կազմված կոլլաժները («Ֆակյու, Դանտես» նախագիծը)։

Նաիվ արվեստը միշտ գոյություն է ունեցել տարբեր երկրների գեղարվեստական մշակույթում։ Ռուսաստանում, հատկապես վերջին տասնամյակում այն ստացել է գեղագիտական ճանաչում։ Երկար ժամանակ տիրապետող էր դրա «երկրորդականության» մասին կարծիքը։ Հաճախ անտեսվում էր, որ վաղ ավանգարդիստները, պոստմոդեռնիստները և նկարիչ-կոնցեպտուալիստները նոր կերպարվեստի ձևերի որոնումներում դիմում էին անմիջականությանը և պարզահոգի նաիվներին։ Ինքնուսների ստեղծագործության նկատմամբ հետաքրքրությունը դրսևորվում էր շատ երկրներում, Ռուսաստանը ևս բացառություն չէր կազմում։ Ռուսաստանում նաիվ արվեստի նկատմամբ հետաքրքրություն էին դրսևորում ինչպես արվեստից հեռու մարդիկ, այնպես էլ ճանաչված նկարիչները, օրինակ դրանով հետաքրքրվում էր Շագալը, իսկ ռուսական ցածրաճաշակ արվեստին անդրադարձել է Կազիմիր Մալևիչը, նաիվը հատուկ տեղ էր գրավում նաև Լարիոնովի և Նատալյա Գոնչարովայի ստեղծագործություններում։ Նաիվ արվեստի տեխնիկայի և ձևերի շնորհիվ հաջողությունը ուղեկցում է Իլյա Կաբակովի, Բրուսկինի, Կոմարի և Մելամիդի աշխատանքների ցուցադրություններին։ Քանդակագործության և փոքր արձանագործության բնագավառում աշխատում էր օսական քանդակագործ Սոսլանբեկ Եձիևը։

Ներկայացուցիչներ խմբագրել

Նաիվ արվեստի ստեղծագործությունների շարքին են դասվում 18-21-րդ դարերի անհայտ նկարիչների ռուս մարդկանց գավառական դիմանկարները։

19-20-րդ դարերի նաիվ արվեստի վառ ներկայացուցիչներից է ֆրանսիացի նկարիչ Անրի Ռուսոն։ 20-րդ դարի սկզբին Վրաստանում աշխատել է Նիկո Փիրոսմանին։
ԱՄՆ-ում` Մոզես Տատիկը։
Ուկրաինայում` Մարիա Պրիմաչենկոն, Կատերինա Բիլոկուրը, Ալեքսանդր Սեմերնյան, Պելագեա Ռայկոն։
Սերբիայում և Խորվաթիայում ակտիվորեն զարգանում էր ապակու կերպարվեստի վրա հիմնված նաիվ արվեստը, որի վկայությունն էին Իվան Գեներալիչի աշխատանքները։
1980-ական թվականներին Ռուսաստանում առաջատար նաիվ նկարիչներից էին Ելենա Վոլկովան, Լեոնիդ Պուրիգինը, Սելիվանովը, Մայկովան, (տատիկ Լյուբա) և Պլաստինինը։
1990-ական թվականներին Ռուսաստանում ճանաչում ստացան Կատյա Մեդվեդևան, Պավել Լեոնովը, Վ. Ռոմանենկովը և Մ. Ռժաննիկովը։
2000-ական թվականներին արենա դուրս եկան Ալևտինա Պիժովան, Սերգեյ Զագրաևսկին, Ալեքսանդր Լոբանովը, Ալեքսանդր Բելիխը, Վալերի Երյոմենկոն, Ալյոնա Ազյորնայան, նկարիչ-կերամիստ Սերգեյ Գերասիմենկոն (Կիև, Ուկրաինա)։

Հետազոտողներ խմբագրել

Ժամանակակից նաիվ արվեստի մասին գրքերի շարք է հրատարակել Կ. Բոգեմսկայան։

Հավաքածու խմբագրել

  • Գերմանիայում խոշորագույն հավաքածուներից է համարվում Շարլոտտա Ցանդերի թանգարանը։ Ցարիցինի թանգարանում նաիվ արվեստի հավաքածու է ստեղծել Պոմեշչիկովը։ Սուզդալի պետական թանգարան-արգելոցում նաիվ արվեստի մեծ հավաքածու կա։ Մոսկվայում[1], Նովոգիրևոյում գործում է Նաիվ արվեստի թանգարան։ Մեծ դեր են խաղում նաև մասնավոր կոլեկցիոներները։
  • Նաիվ արվեստի Անատոլի Ժակովսկու թանգարանը (Նիս, Ֆրանսիա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել