Նաթան Կաց (ֆր.՝ Nathan Katz, դեկտեմբերի 24, 1892(1892-12-24)[1][2], Waldighofen[2] - հունվարի 12, 1981(1981-01-12)[2], Մյուլուզ[2]), էլզասցի և գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ և թարգմանիչ։ Համարվում է 20-րդ դարի էլզասերենով ստեղծագործած խոշորագույն հեղինակներից մեկը[3][4]։

Նաթան Կաց
ֆր.՝ Nathan Katz
Ծնվել էդեկտեմբերի 24, 1892(1892-12-24)[1][2]
ԾննդավայրWaldighofen[2]
Վախճանվել էհունվարի 12, 1981(1981-01-12)[2] (88 տարեկան)
Վախճանի վայրՄյուլուզ[2]
Մասնագիտությունշրջիկ մանրավաճառ, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզուէլզասերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
 Nathan Katz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հրեայի ընտանիքում։ Հայրը մսագործ էր (շոյխետ)[5][6]։ Մայրը ծագումով Բլոտզայմ քաղաքում տեքստիլ արտադրության սեփականատեր հարուստ ընտանիքից էր[7]։ Ընտանիքն ունեցել է մսի խանութ։ Ապագա բանաստեղծը հաճախել է գյուղի միակ դպրոցը, իսկ քանի որ Էլզասը բռնակցված էր, կրթությունն իրականացվում էր միայն գերմաներենով։ Մոր շնորհիվ նա տիրապետել է ֆրանսերենի։ Ինքնուրույն սովորել է անգլերեն։ 1913 թվականի սեպտեմբերին զորակոչվել է Գերմանական կայսերական բանակ։ Կռվել է Գերմանական կայսրության բանակում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին և 1914 թվականի օգոստոսի 20-ին վիրավորվել է Սառեմբուրգի մոտակայքում։ Հիվանդանոցում վերականգնման ընթացքում նա Ֆիրբուրգի համալսարանում սովորել է գերմանական գրականություն։ 1915 թվականին նորից պայքար է մղել Նիժնի Նովգորոդի մոտակայքում, որտեղ նա գերի է ընկել ռուսական զորքերի կողմից և տարվել է ռազմագերիների ճամբար[7]։ Այդ ճամբարում նա գրել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Das Galgenstüблейн» («Կախաղան»), որը հրատարակվել է հինգ տարի անց՝ 1920 թվականին[8]։ Նա բանաստեղծություններ է նվիրել իր հայրենիքին և անդրադարձել է պատերազմի սարսափների թեմաներին[9]։ Նա գերմաներեն է թարգմանել Վիլյամ Շեքսպիրի, Չառլզ Պեգի, Թենիսոնի, Ռոբերտ Բըրնսի և Ֆրեդերիկ Միստրալի ստեղծագործությունները։ Բանաստեղծություններ և պատմություններ է գրել էլզասերեն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա ստիպված տարագրվել է Լիմուզենն[8]:Պատերազմի ավարտից հետո բանաստեղծը վերադարձել է Մյուլուզ, որտեղ 1946 թվականից մինչև 1958 թվականին թոշակի անցնելը եղել է քաղաքային գրադարանի գրադարանավար[10]։ Մյուլուզում ապրել է մինչև կյանքի վերջը՝ 1981 թվականը[3]։

  Ես ուզում էի ապացուցել, որ մեր բարբառում՝ այդ հին վավերական բարբառում, կարելի է գտնել պոեզիայի հուզիչ բառեր՝ արտահայտելու հոգու ազնիվ զգացմունքները։
- Նաթան Կաց
 

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է եղել Ֆրանսուազա Կացի հետ (ի ծնե՝ Բուալյի), որը ֆրանսիացի նկարիչ Լուի-Լեոպոլդ Բուայլիի և գեներալ Ֆուայի ծոռնուհին էր[7]։ Բանաստեղծի մահից հետո Ֆրանսուազան իր կյանքը նվիրել է նրա գրական ժառանգության համակարգմանը։

Հիշատակ խմբագրել

  • 2005 թվականին ստեղծվել է Նաթան Կացի անվան մրցանակը[11][12] (ֆր.՝ Prix du patrimoine Nathan Katz), որը շնորհում են երիտասարդ բանաստեղծներին։
  • Բանաստեղծի պատվին իր հայրենի Վալիդիգոֆեն քաղաքում կառուցվել է հուշարձան։
  • Նաթան Կացի հիշատակին Մյուլուզ (Allée Nathan Katz) և Բլոտզայմ (Rue Nathan Katz) քաղաքներում անվանակոչվել են փողոցներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
  3. 3,0 3,1 BNU: Nathan Katz Արխիվացված 2017-10-29 Wayback Machine(ֆր.)
  4. La littérature alsacienne(ֆր.)
  5. 5,0 5,1 Генеалогия Натана Каца Արխիվացված 2017-10-30 Wayback Machine(ֆր.)
  6. Les informations sont extraites des deux ouvrages sur Nathan Katz : Victor Hell, Nathan Katz. Itinéraire spirituel d’un poète alsacien, Alsatia, Colmar, 1978 ; Yolande Siebert, Nathan Katz, poète du Sundgau, Société savante, d’Alsace et des régions de l’Est, Librairie Istra, Strasbourg-Paris, 1978(ֆր.)
  7. 7,0 7,1 7,2 Nathan Katz (1892—1981) Արխիվացված 2017-10-30 Wayback Machine(ֆր.)
  8. 8,0 8,1 Auteurs et poètes d’expression alsacienne, française ou allemande — Nathan Katz(ֆր.)
  9. Nathan Katz, poète du Sundgau(ֆր.)
  10. NATHAN KATZ 1892—1981, Waldighoffen Արխիվացված 2017-10-30 Wayback Machine(գերմ.)
  11. Site sur les prix littéraires Արխիվացված 2017-11-02 Wayback Machine(ֆր.)
  12. LA BOURSE DE TRADUCTION DU PRIX NATHAN KATZ DU PATRIMOINE, 2013(չաշխատող հղում)(ֆր.)