Նազըմ Հիքմեթ Ռան (թուրքերեն՝ Nâzım Hikmet Ran, հունվարի 15, 1902(1902-01-15)[1][2], Salonika Ghetto, Օսմանյան կայսրություն[3] - հունիսի 3, 1963(1963-06-03)[1][4][5][…], Մարս[3]), թուրք բանաստեղծ, արձակագիր, սցենարիստ և դրամատուրգ։ Թուրքական հեղափոխական պոեզիայի հիմնադիր։ Զբաղվել է հասարակաքաղաքական գործունեությամբ։ 1950 թվականին ստացել է Խաղաղության միջազգային մրցանակ։

Նազըմ Հիքմեթ
թուրքերեն՝ Nâzım Hikmet Ran
Ծնվել էհունվարի 15, 1902(1902-01-15)[1][2]
ԾննդավայրSalonika Ghetto, Օսմանյան կայսրություն[3]
Վախճանվել էհունիսի 3, 1963(1963-06-03)[1][4][5][…] (61 տարեկան)
Վախճանի վայրՄարս[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Գրական անունOrhan Selim
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, գրող, սցենարիստ և արձակագիր
Լեզութուրքերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Թուրքիա և  Լեհաստան
ԿրթությունԳալաթասարայի վարժարան, Turkish Naval High School? (1920), Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան և Turkish Naval Academy?
ԱմուսինMünevver Andaç?[6]
ԱզգականներՕքթայ Ռիֆաթ
Изображение автографа
Կայքnazimhikmet.org.tr
 Nâzım Hikmet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է արիստոկրատական ընտանիքում։ Հայրը` Հիքմեթ բեյը, եղել է օսմանյան պետծառայող` աշխատելով Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարարությունում։ Ունեցել է չերքեզական ծագում։ Պապը` Մեհմեդ Նազըմ փաշան եղել է Դիարբեքիր, Հալեպի, Կոնիայի և Սեբաստիայի նահանգապետ։ Եղել է Մևլևի սուֆիստական ուխտի անդամ։

Նազըմի մայրը`Ջելալ հանըմը եղել է կրթված կին։ Զբաղվել է նկարչությամբ, խոսել է Ֆրանսերեն, նվագել դաշնամուր։ Եղել է օսմանյան գեներալ Էնվեր Ջելլալեդին փաշայի դուստրը։ Մորական նախապապը եղել է լեհ Կոնստանտին Բոժեցկին (Konstanty Borzęcki[7], ով 1826—1876 թթ.) թվականներին ներգաղթել էր Թուրքիա, ընդունել իսլամ և Մուստաֆա Ջելլալեդին փաշայի անվան ներքո ծառայել օսմանյան բանակում։ 1869 թվականին Ստամբուլում տպագրվեց նրա «Les Turcs anciens et modernes» («Հին և ժամանակակից թուրքեր») գիրքը, որը սկիզբ դրեց թուրքական նորագույն քաղաքական մտքին։

Գործունեություն խմբագրել

Լինելով կոմունիստ գրող, Հիքմեթին հաճախ համեմատում էին Ալեքսանդր Պուշկինի հետ։ Նազըմ Հիքմեթը թուրքական գրականություն ներմուծել է այսպես կոչված ազատ արձակը (վերլիբրը)։ Նրա առաջին բանաստեղծությունները գրվել են սիլլհաբական համակարգով, սակայն որոշ ժամանակ անց դրանք նոր ձև ստացան։ Հիքմեթի վրա մեծ ազդեցություն են ունեցել սովետական ֆուտուրիստները, հատկապես Մայակովսկին։ 1924 թվականին վերադառնալով հայրենիք` նա գլխավորեց թուրքական գրական շարժումը` գրելով բանաստեղծություններ, երկեր և կինոսցենարներ։ Հրաժարվելով սիլլհաբական ուղղությունից` Հիքմեթը անցավ վերլիբրին, ինչը թույլ տվեց նրան ներառել իր ստեղծագործություններում թուրքերենի վոկալային ողջ տվյալները։ Օսմանյան բանաստեղծական տարրերը, նրա պոեզիայի շրջանակներում նոր երանգավորում ստացան։

Բանաստեղծը շատ է գրել թուրք ժողովրդի սոցիալ- տնտեսական ծանր իրադրության վերաբերյալ։ Նա կոչ էր անում դուրս գալ պայքարի և ապստամբել, ինչն էլ ակնհայտ երևում էր նրա հետևյալ ժողովածուներում`

  • «835 տող» (1929)
  • «Վարան—3» (1930)
  • «1+1=1» (1930)
  • «Ձայնը կորցրած քաղաքը» (1931)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118550888 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  6. https://www.cumhuriyet.com.tr/haber/nazim-bir-tek-onu-kiskandi-186345
  7. «MUSTAFA CELALEDDİN PAŞA(KONSTANTY BORZECKI) — Ödevarsivi Görüntüle (Döküman, sunumlar, ödev, tez, kitap özetleri, e-kitaplar, öss soru ve cevapları, aöf-açıköğretim dökümanlar…». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել