Նազար (թալիսման)

աչքի տեսքով թալիսման, որը ենթադրվում է, որ պաշտպանում է չար աչքից

Նազար բոնջուք (թուրքերեն՝ Nazar boncuk, թարգմանաբար՝ «հմայիլ չար աչքի դեմ»), ավանդական թյուրքական հուռութք չար աչքի դեմ, որին նաև «կապույտ աչք», «Ֆաթիմայի աչք» են անվանում[1]։ Հայերի շրջանում այս չարխափանին անվանում են «աչքի հուլունք»։

Նազարների վաճառակետ

Նկարագրություն խմբագրել

Համայիլն իրենից ներկայացնում է համակենտրոն շրջաններ։ Առավել հաճախ խորհրդանշական սև կլոր բիբը գնտվում է դեղին կամ կապույտ շերտերի կենտրոնում։ Կլոր հուռութքի ծայրերին շուրջանակի պատկերված է սպիտակ կամ բաց կապույտ շերտ։

Ավելի հաճախ նազարը պատրաստում են ապակուց[1]: Անվանումը գալիս է արաբերենից / نظر /, բառացի նշանակում է «նայել, հսկել», «նայիր ներս» և այլն[3]։

Պատմություն խմբագրել

Համաձայն իսլամական լեգենդի, Մուհամմադ մարգարեի դուստրը՝ Ֆաթիման, իր սիրեցյալին նվիրել է կապույտ ապակու կտոր, որը շատ է դուր գալիս նրան։ Ըստ այդ լեգենդի՝ հենց կապույտ ապակին է օգնել փեսացուին, որ կենդանի վերադառնա երկար ճանապարհից[4]։

Ենթադրվում է, որ թուրք վարպետները պատրաստել են այդպիսի թալիսմաններ հարյուրամյակներ առաջ։ Հնարավոր է, որ այս հուռութքը գոյություն է ունեցել դեռևս նախաիսլամական թյուրքերի մոտ[5]։ Ղրիմի և Օդեսայի թանգարաններում նմանատիպ թալիսմաններ կարելի է հանդիպել հնագույն սլավոնների և հին հույների արվեստի մեջ։

Կիրառում խմբագրել

Մոգության ավանդական ձևեր խմբագրել

Սովորաբար հանդիպում է Թուրքիայում, Ուզբեկստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում, Ադրբեջանում, Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Հայաստանում, Իրանում, Աֆղանստանում, Հունաստանում, Իրաքում և Կիպրոսում։ Այն կարելի է տեսնել տներում, խանութներում, մեքենաներում, ինտերիերի առարկաներում, սպասքին, հագուստներում, մոխրամաններում, դրանք զարդարում են բանալիների կախազարդերը։ Նազարի պատկերը օգտագործվում է թուրքական Fly Air ավիաընկերության ինքնաթիռների ֆյուզելյաժում։

Համաժողովրդական սնահավատության համաձայն, թալիսմանը գործում է միայն այն ժամանակ, երբ պարզ տեսանելի է։ Այն նվիրում են նորածիններին, երեխաներին, հղի կանանց, գեղեցիկ աղջիկներին, հաջողակ գործարարներին, մարզիկներին[6]։ Սիրահարները փոխանակվում են այդպիսի թալիսմաններով` հուսալով փրկել իրենց սերը և պաշտպանել սիրելիին դժվարություններից։ Նաև, ըստ սնահավատության, եթե կրում ես նազարը, իսկ ապակին ճաքում է, նշանակում է, որ «աչքով են տվել», իսկ հուռութքը փրկել է՝ իր վրա վերցնելով աչքը։

Ժամանակակից մշակույթում խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Турецкий глаз или Назар nazar boncugu. Комментарии : LiveInternet — Российский Сервис Онлайн-Дневников». Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  2. «Символы благополучия и удачи Назар бончук Традиционный турецкий амулет от сглаза». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  3. Vgl. Ronald T. Marchese: The fabric of life. Cultural transformation in Turkish society, Binghamton University, New York 2004, 103ff (einsehbar bei Google Books).
  4. «Назар бонджук - Оберег для детей Хюррем». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  5. «Помогают ли синие амулеты от сглаза?». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին.
  6. «Волшебный глаз от сглаза». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  7. «Назар бонджук Оберег для детей Хюррем». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել