Նազար Պետրոսյան

հայ ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նազար Պետրոսյան (հունիսի 6, 1951(1951-06-06)[1], Մարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ (հարձակվող), սպորտի վարպետ։

Նազար Պետրոսյան
Ծնվել էհունիսի 6, 1951(1951-06-06)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՄարի, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Թուրքմենստան,  Հայաստան և  Ռուսաստան
Մասնագիտությունֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
և ԽՍՀՄ սպորտի վարպետ

Նազար Պետրոսյանը տեխնիկապես լավ պատրաստված, արագաշարժ ֆուտբոլիստ է, խաբսի և փոխանցման վարպետ։

Կարիերան խմբագրել

1970-1977 և 1982-1984 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 216 խաղ, խփել 21 գոլ։ Խաղացել է նաև ԲԿՄԱ (1978-1980) և Կրասնոդարի «Կուբան» (1981) թիմերում։

1973 թվականին ԽՍՀՄ չեմպիոն, 1976 թվականի գարնանային առաջնության արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։

Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և գլխավոր (3 խաղ) հավաքականներում։

Եղել է ԽՍՀՄ առաջնության առաջին խմբի մասնակից Աբովյանի «Կոտայքի» խաղացող մարզիչ (15 խաղ, 2 գոլ)։ Հետագայում մարզչական-կազմակերպչական աշխատանքի է անցել Ռուսաստանում[2]։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[3]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ էջ 84.
  3. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին

Ծանոթագրություններ խմբագրել