Նադո Խուդոյի Մախմուդով (հունվարի 1, 1907(1907-01-01), Մարտունու շրջան, Արցախ - 1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քուրդ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1980 թվականից, ԽՄԿԿ անդամ 1929 թվականից։

Նադո Մախմուդով
Ծնվել էհունվարի 1, 1907(1907-01-01)
ԾննդավայրՄարտունու շրջան, Արցախ
Վախճանվել է1990
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունպատմաբան, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուքրդերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1950)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Նադո Մախմուդով Վիքիքաղվածքում
Նադո Մախմուդով Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Նադո Մախմուդովը ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի Ներքին Ղարանլուղ գյուղում։ Մինչև 1925 թվականը եղել է բատրակ, 1925-1927 թվականներին եղել է շինարար բանվոր։ 1927-1928 թվականներին սովորել է Լենինականի կուսդպրոցում։ 1929-1930 թվականներին եղել է ՀԽՍՀ Հաջի Խալիլի (Արագածի շրջան) շրջգործկոմի նախագահը։ 1930-1933 թվականներին սովորել է Անդրկովկասյան (Թիֆլիսի) կոմունիստական համալսարանում, աշխատել է ՀԿԿ Աշտարակի շրջկոմում որպես ագիտմասսայական բաժնի վարիչ։ 1937 թվականին որպես հրահանգիչ աշխատել է Հայաստանի Կենտգործկոմում։ 1937-1938 թվականներին եղել է ՀԿԿ Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարը, 1938 թվականին՝ հրահանգիչ ՀԿԿ Կենտկոմում, 1938-1939 թվականներին՝ Ալագյազի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1939 թվականին ՀԽՍՀ կոմունալ տնտեսության ժողկոմ։ Սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում։ 1940-1944 թվականին եղել է ՀԽՍՀ Հոկտեմբերյանի կուսժրջկոմի առաջին քարտուղար։ 1950 թվականին ավարտել է (էքստեռն) Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1944-1955 թվականներին աշխատել է որպես Հայբամբակտրեստի կառավարիչ, 1955 թվականին՝ ՀԽՍՀ լայն սպառման ապրանքների արդյունաբերության նախարարի տեղակալ, այնուհետև ՀԽՍՀ տեքստիլ արդյունաբերության նախարարի տեղակալ, 1956 թվականին՝ ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարի տեղակալ։ 1958-1960 թվականներին եղել է ՀԽՍՀ ժողտնտխորհի տրանսպորտի վարչության պետ, 1960-1961 թվականներին՝ ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի նախարարի տեղակալ, 1961-1979 թվականներին՝ առաջին տեղակալ։ Եղել է ԽՍՀՄ առաջին գումարման (1937) և ՀԽՍՀ երկրորդ և չորրորդ գումարումների Գերագույն խորհուրդների պատգամավոր։ Քրդերեն լույս են տեսել նրա «Կաքավի սիրտը», «Ճամփորդական նոթեր», ռուսերեն՝ «Փոքրիկ Դուաժոն» գրքերը[1][2]։

Պարգևներ խմբագրել

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (№ 7168, 01.12.1940)
  • «Պատվո նշան» շքանշան (№ 41887, 20.02.1941, № 480815, 05.10.1966)
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ(III № 015765, 09.07.1945)
  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ (A № 289646, 22.02.1946)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ (1976)
  • «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ (01.10.1985)

Երկեր խմբագրել

  • Քուրդ ժողովուրդը, Երևան, 1959, էջ 259[3]։
  • Կաքավի սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1963, 65 էջ։
  • Պատմվածքներ, երևան 1964։
  • Փոքրիկ Դուաժոն, Երևան, «Հայաստան», 1965, 175 էջ։
  • Մարած օջախները ծխացին, Երևան, «Հայաստան», 1971, 184 էջ։
  • Հարազատ վայրերում, Երևան, «Սովետական գրող», 1978, 332 էջ[4]։
  • Անմոռաց հանդիպումներ, Երևան, «Սովետական գրող», 1987, 246 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 289-290
  2. Kurdistan.Ru (2013 թ․ մարտի 4). «Амарике Сардар. Мои воспоминания о Надо Махмудове». kurdistan.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  3. «KURDISH WORKS in ARMENIAN LANGUAGE». saradistribution.com.
  4. Մախմուդով, Նադո (1978). Հարազատ վայրերում. Սովետական գրող.