Նադեժդա Անդրեևնա Օբուխովա (ռուս.՝ Наде́жда Андре́евна Обу́хова, մարտի 6, 1886(1886-03-06), Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 14, 1961(1961-08-14), Թեոդոսիա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային երգչուհի (մեցցոսոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1937

Նադեժդա Օբուխովա
Ծնվել էմարտի 6, 1886(1886-03-06)
Մոսկվա, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 14, 1961(1961-08-14) (75 տարեկան)
Թեոդոսիա, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Ստալինյան մրցանակ
 Nadezhda Obukhova Վիքիպահեստում

1912 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Ումբերտո Մազետտիի դասարանը), նույն թվականից հանդես է եկել որպես համերգային երգչուհի։ 1916-1943 թվականներին՝ Մեծ թատրոնի մեներգչուհի։ Համարվել է ռուս վոկալ դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից։ Դերերգերից են՝ Լյուբաշա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Մարֆա (Մուսորգսկու «Խովանշչինա»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»), Կարմեն (Բիզեի «Կարմեն»)։ Դարաշրջանի ճշմարիտ ընկալմամբ են աչքի ընկել ռուսական ռոմանսների նրա կատարումները։

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1943)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 510
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Օբուխովա» հոդվածին։