Նագպուր (नागपूर), քաղաք Հնդկաստանի կենտրոնում՝ Մահարաշտրա նահանգում։ Տեղակայված է Նագ գետի ափին։ Նագպուրը արագ աճող մեգապոլիս է։ Այն բնակչության թվով 3-րդ է Մահարաշտրա նահանգում՝ (Մումբայ և Պունի քաղաքներից հետո) առաջացնելով Հնդկաստանի մեծությամբ 13-րդ ագլոմերացիան։ Այն կարևոր արդյունաբերական և քաղաքական կենտրոն է։ Նագպուր՝ Մահարաշտրա նահանգի ձմեռային Օենսդիր ժողովի անցկացման վայր։ ABP News-Ipsos-ի հետազոտությունների համաձայան Նագպուրը համարվում է Հնդկաստանի լավագույն քաղաքներից մեկը կյանքի որակի, էկոլոգիայի, հասարակական տրանսպորտի և առողջապահության մակարդակով։

Քաղաք
Նագպուր
नागपूर
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՂեկավարՄայատաի Իվանատե
Հիմնադրված է1702 թ.
Մակերես218, 5 կմ²
ԲԾՄ310±1 մետր
Կլիմայի տեսակարևադարձային
Պաշտոնական լեզուՄարատխի, Հինդի, Անգլերեն
Բնակչություն2 420 000 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ+91-712
Փոստային դասիչ4400xx
Ավտոմոբիլային կոդMH-31, MH-40
Պաշտոնական կայքnagpur.nic.in
Նագպուր (Հնդկաստան)##
Նագպուր (Հնդկաստան)

Ծագումնաբանություն խմբագրել

Բ. Ռ. Ամեդկարը ասում է, որ քաղաքի և Նագ գետի անունը՝ հոսող քաղաքի միջով, ծագել են «նագ» կոչվող ժողովրդից։ Նագերը խիստ հետևում էին արիական ցեղերին։ Նագերի հետապնդումների ապացույցը գտնվել է Պուրանահում։ Նագերի շնորհիվ բուդդայական ուսմունքները արագ տարածվեցին ամբողջ Հնդկաստանում։ «Պուր» վերջավորությունը շատ հնդկական լեզուներով նշանակում է «քաղաք»։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է XVIII դարի սկզբին և շուտով մտել է Մարհատյան մելիքությունների կոալիցիայի մեջ, պետության ապագա մայրաքաղաքը ղեկավարում էին Բհոնսլե դինաստիայի ներկայացուցիչները։ 1853 թվականին քաղաքը դարձավ գաղութային Հնդկաստանի ամենակարևոր քաղաքներից մեկը՝ Կենտրոնական մարզերի մայրաքաղաքը։ XIX դարի երկրորդ կեսին Նագպուրում սկսվեց բամբակի արդյունաբերությունը։ 1877 թվականին այստեղ եղել է Հնդկաստանում առաջին բանվորական գործադուլը։ 1950-1956 թվականներին Նագպուրը եղել է Մահդա Պրադեշ նահանգի մայրաքաղաքը։

Ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկությունները խմբագրել

Նագպուրը գտնվում է Հինդուստան թերակղզու կենտրոնական, բարձրադիր դեկանի վրա։ Քաղաքում գտնվում է մի քար, նշելով զրոյական կիլոմետրը, որը օգտագործել է Բրիտանիայի գաղութային վարչակազմը Հնդկաստան գաղութում տարածությունները հաշվելու համար։ Քաղաքի միջին բարձրությունը Համաշխարհային օվկիանոսից 310, 5 մ է։ Երկրաբանական առումով քաղաքի մակերեսը «կնճռոտ» է Կան Հա գետի ալյուվիալ հանքավայրերի պատճառով։ Քաղաքի հարավային մասը ելք ունի դեպի բյուրեղային մետամորֆային գղձաքարերի և գրանիտի հարթություն, իսկ հյուսիսային մասում կա դեղնավուն գույնի ավազաքար և կավ։ Նագպուրում կան շատ բնական և արհեստական լճեր։ Ամենամեծ լճերից է Աբազարի լիճը։ Գրանդհիսագար և Սենեգաո լճերը արհեստական են։ Կան նաև գետեր՝ Նագի, Պիլլի, Նադի։ Նագպուրը համարվում է Հնդկաստանի էկոլոգիապես ամենամաքուր քաղաքներից մեկը։

Կլիմա խմբագրել

 
Մայրամուտ Գնդհիսագար լճի վրա

Նագպուրի կլիման արևադարձային կլիմա է։ Հունիսից օգոստոս ձգվում է մուսսոնային շրջանը։ Մարտից մինչև հունիս շատ շոգ է։ Ավելի շոգ ամիս համարվում է մայիսը։ Ձմեռը ձգվում է նոյեմբերից հունվար։ Ձմռան ընթացքում ջերմաստիճանը իջնում է մինչև 10 °C:

Տնտեսություն խմբագրել

 
Բուդդայական Դիկշափումի տաճարը

Նագպուրը Հնդկաստանի ամենամեծ բամբակի պատրաստման քաղաքներից է։ Ֆիզիկա-աշխարհագրական բարենպաստ պայմանները օգնում են առևտրի զարգացմանը։

Տեսարժա վայրեր խմբագրել

Քաղաքն ունի համալսարան (հիմնադրվել է 1923 թ.), Հնագիտական թանգարանով, կենդանաբանական այգով։ Հիմնական ճարտարապետական և պատմական ուղենիշը Ֆորտ Սիտա Բալդին է։ Քաղաքից ոչ հեռու Ամբազարի լիճն է՝ նագպուրցիների հանգստի վայրը։

Աղբյուրներ խմբագրել

  1. http://www.restbee.ru/world/azija/indija/nagpur
  2. http://www.bharat.ru/articles/ru/Nagpur
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 139