Նագոյա

քաղաք Ճապոնիայում

Նագոյա (ճապ.՝ 名古屋市, Նագոյա-սի, բառացիորեն «անվանական հին տուն»[1]), կառավարության հրամանով որոշված քաղաք, Ճապոնիայի բնակչության թվով չորրորդ խոշոր քաղաքը։ Ճապոնիայի խոշորագույն նավահանգիստներից մեկը, Այտի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Տոկայ տնտեսական շրջանի կենտրոնը։ Նավահանգստի տարեկան բեռնաշրջանառությունը կազմում է 110 մլն տոննա։ 2005 թվականին Նագոյան ընդունել է Էքսպո միջազգային ցուցահանդեսը։ Քաղաքի մակերեսը կազմում է 326,43 կմ², բնակչությունը՝ 2 275 171 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ), բնակչության խտությունը կազմում է 6969,86 մարդ/կմ³:

Քաղաք
Նագոյա
ճապ.՝ 名古屋市
Դրոշ Զինանշան

ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ԵնթարկումՎարչական կենտրոն
Ներքին բաժանումChikusa-ku?, Higashi-ku?, Kita-ku?, Nishi-ku?, Նակամուրա կու, Naka-ku?, Showa-ku?, Mizuho-ku?, Atsuta-ku?, Nakagawa-ku?, Minato-ku?, Minami-ku?, Moriyama-ku?, Midori-ku?, Meito-ku? և Tenpaku-ku?
ՔաղաքապետՏակասի Կավամուրա
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1889 թ.
Մակերես326,430 կմ²
Կլիմայի տեսակչափավոր
Բնակչություն2 275 171 մարդ (2014)
Խտություն6969,86 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+81 52
Փոստային դասիչ23100-2
Պաշտոնական կայքcity.nagoya.jp
Նագոյա (Ճապոնիա)##
Նագոյա (Ճապոնիա)

Ընդհանուր տեղեկատվություն խմբագրել

Նագոյան Ճապոնիայի բնակչության թվով չորրորդ քաղաքն է Տոկիոյից, Յոկոհամայից և Օսակայից հետո։ Արևմուտքում ճապոնական հին մայրաքաղաք Կիոտոյի և արևելքում ժամանակակից Տոկիո մայրաքաղաքի միջև իր միջանկյալ դիրքի շնորհիվ այն երբեմն անվանում են Տյուկյո (ճապ.՝ 中京 «միջանկյալ մայրաքաղաք»)։

Նագոյան համարվում է երկրի և Տյուբու տարածաշրջանի կարևոր առևտրա-արդյունաբերական կենտրոն, որտեղ հատվում են Արևմտյան և Արևելյան Ճապոնիայի կարևոր տրանսպորտային ճանապարհները։

17-րդ դարից քաղաքը կատարում էր Օվարի պատմական նահանգի կենտրոնի դեր և եղել է Տոկուգավա սամուրայական տոհմի (ճապոնական սյոգունների բարեկամներ) դինաստիայի գլխավոր նստավայրը։

Քաղաքի խորհրդանիշներ խմբագրել

Նագոյա քաղաքի խորհրդանիշը («ութ») հիերոգլիֆն է, որը վերցված է շրջանակի մեջ։ Դա Օվարի նահանգի Տոկուգավա դինաստիայի հնագույն խորհրդանիշն է։ Ճապոնական դիցաբանության մեջ ութ թիվը խորհրդանշում է անվերջությունը, այդ պատճառով խորհրդանշանը ցուցադրում է Նագոյա քաղաքի անվերջ զարգացումն ու բարգավաճումը։ Խորհրդանշանը հաստատվել է 1907 թվականի հոկտեմբերին։

Աշխարհագրություն խմբագրել

 
Նագոյա քաղաքի համայնապատկերը «Միդլենդ սկվեր» երկնաքերից:

Նագոյա քաղաքը գտնվում է Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում, Օվարի նահանգի Մինո հովտում։ Քաղաքի հարավն ողողվում է Իսե ծոցի ջրերով։ Նագոյայի մակերեսը կազմում է 326,45 կմ²[2]։

Քաղաքի միջով անցնում են երկու խոշոր գետեր, որոնք ուղղված են դեպի հարավ՝ Սյոնայ գետը հյուսիսից և Տեմպակու գետը՝ արևելքից։ Երկու գետերն էլ թափվում են Իսե ծոցը։

Նագոյա քաղաքի ռելիեֆը պայմանականորեն կարելի է բաժանել երեք գոտու՝ արևելյան ժայռեր, կենտրոնական սարահարթ և հյուսիսի, արևմուտքի և հարավի ալյուվիալ հովիտներ։

Քաղաքի կլիման համարվում է չափավոր, սակայն ամռանը միջին խոնավությունը կազմում է ավելի քան 70 %, ինչը քաղաքը դարձնում է տոթ, իսկ ձմռանը հյուսիս-արևմուտքից փչում է ուժեղ սառը քամի՝ դարձնելով այն տարածաշրջանի ամենացուրտ վայրերից մեկը։ 2006 թվականին օդի միջին ջերմաստիճանը կազմել է 15,9 °C, ամենաբարձրը՝ 37,5 °C, ամենացածրը՝ -3,7 °C[2]:

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նագոյա
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 21,0 22,6 25,0 30,3 34,8 35,8 38,5 39,8 38,0 32,7 25,5 21,3 39,8
միջին առավելագույնը (°C) 9,0 10,1 13,8 19,9 24,1 27,2 30,9 32,8 28,7 22,8 17,0 11,6 20,7
միջին ջերմաստիճանը (°C) 4,5 5,2 8,7 14,4 18,9 22,7 26,4 27,8 24,1 18,1 12,2 7,0 15,8
միջին նվազագույնը (°C) 0,6 0,9 3,9 9,4 14,4 19,0 23,0 24,3 20,5 14,0 7,9 2,9 11,7
բացարձակ նվազագույնը (°C) −7,0 −6,2 −4,6 −0,6 4,6 9,3 14,4 14,4 9,9 4,1 −1,2 −6,0 −7,0
տեղումների քանակը (մմ) 49 66 122 122 157 197 206 127 235 130 83 46 1540
Աղբյուր՝ «Եղանակ և կլիմա»

Նագոյան գտնվում է թայֆունների ճանապարհին, որոնք անցնում են Ճապոնական կղզեխմբի միջով։ Սակայն 1980-ական թվականներից դրանց հաճախակիությունը նվազել է։ Ամենաավերիչ թայֆունն անցել է քաղաքի վրայով 1959 թվականի սեպտեմբերի 26-ին, որի արդյունքում զոհվել է 1851 մարդ<ref name="nagoya00012941"/:

Տնտեսություն խմբագրել

Նագոյա քաղաքում զարգացած է մեքենաշինությունը (Mori Seiki), մետալուրգիան, քիմիական, նավթարդյունաբերական, տեքստիլ, թեթև արդյունաբերությունը։

Գործում է Կենտրոնական Ճապոնական առևտրային բորսան։

Վարչական բաժանում խմբագրել

Վարչականորեն Նագոյան բաժանվում է 16 շրջանների (կու)` Նակա-կու, Կիտա-կու, Մինամի-կու, Նիսի-կու, Հիգասի-կու, Տիկուսա-կու, Նակամուրա-կու, Մեյտո-կու, Նակագավա-կու, Միդորի-կու, Տեմպակու-կու, Միձուհո-կու, Ացուտա-կու, Մինատո-կու և Սյովա-կու։

Քաղաքապետը Տակասի Կավամուրան է ( ճապ.՝ 河村たかし):

Քույր-քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Также известны старые равнозначные написания: 那古屋 и 名護屋.
  2. 2,0 2,1 «Статистические данные с сайта города Нагоя». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նագոյա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 139