Յուրի Ստեփանի Ղամբարյան (Ղամբարով, հունիսի 10 (22), 1850 կամ 1850[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3] - 1926[4][1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ իրավաբան, սոցիոլոգիական ուղղության ներկայացուցիչ, իրավագիտության պրոֆեսոր (1884)։

Յուրի Ղամբարյան
Յուրի Ստեփանի Ղամբարյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10 (22), 1850 կամ 1850[1]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][3]
Մահացել է1926[4][1][2]
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան (1870)
Գիտական աստիճանիրավունքի դոկտոր (1889)
Մասնագիտությունիրավաբան, իրավունքի տեսաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՆովոռոսիյսկի կայսերական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան[2], Բրյուսելի ազատ համալսարան[2][3], Ռուսաստանի հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ[2], Երևանի պետական համալսարան[3] և Թբիլիսիի պետական համալսարան

ԵՊՀ-ի առաջին ռեկտոր (1919-1920

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թիֆլիսում։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ Այնուհետև ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1884 թվականին դարձել նույն համալսարանի պրոֆեսոր՝ անընդմեջ պաշտոնավարելով մինչև 1899 թվականը։

1899 թվականին հրատարակել է «Гражданское право», «Вещное право» (ч. 1-2, СПб) աշխատությունը։ 1899 թվականին լույս տեսած հասարակական-իրավաբանական գիտությունների ժողովածուի առաջին համարում տպագրվել է Յուրի Ղամբարյանի «Право в его основных моментах» ուսումնասիրությունը։ Մեծ արձագանք է գտել նաև 1910 թվականին նույն ժողովածուում հրատարակված «Свобода и ее гарантии» (т. 1, СПб) աշխատությունը։ Նա «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական խորհրդի անդամ էր։

1900 թվականին եռանդուն մասնակցություն է ունեցել Փարիզում հումանիտար գիտությունների ռուսական բարձրագույն դպրոցի հիմնադրմանը, դասախոսել Բրյուսելի համալսարանում։ 1906-1911 թվականներին եղել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ և մշակել ու հրատարակել է քաղաքացիական իրավունքի դասընթացը՝ «Курс гражданского праба» (т. 1, ч. общая, СПб., 1911) և այլ արժեքավոր աշխատություններ։ Ռուսական աղբյուրներում հիշատակվում և մեծարվում է որպես Ռուսաստանի սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Այնուհետև վերադարձել է Թիֆլիս և ղեկավարել Վրաստանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

ԵՊՀ ռեկտոր խմբագրել

1919 թվականին ՀՀ կառավարությունը կարողացավ իրականացնել ազգային համալսարան ունենալու գաղափարը։ Համալսարանի կազմակերպիչ-ռեկտոր առաջադրվեց Յուրի Ղամբարյանը։ Նա Հայաստանում աշխատեց 1919 թվականի հուլիսից մինչև 1920 թվականի դեկտեմբերը։ Այդ կարճ ժամանակում նա ահռելի գործ կատարեց՝ լուծելով նորաբաց համալսարանի առանցքային հիմնահարցերը, կարողացավ ապահովել համալսարանի գիտական ներուժը, հավաքագրել հիմնադիր պրոֆեսորներին, ստեղծել բարձրորոկ աշխատակազմ։ Նա Նա հանրապետության արտաքին գործոց նախարարության միջոցով դիմեց Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Կ. Պոլսում, Ավստրիայում ու Պարսկաստանում՝ կազմակերպել կամավոր նվիրատվությունների հանգանակում և համալսարանի գրադարանի համար ձեռք բերել գրքեր թե՛ գիտական հիմնարկներից և թե՛ մասնավոր անձանցից։

1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո փոխվեցին համալսարանի դիմագիծն ու ծրագրերը, և նախկին աշխատակազմը ռեկտորի հետ միասին ազատ արձակվեց։ Յ. Ղամբարյանը ստիպված էր վերադառնալ Թիֆլիս։ Այդ պահից, ցավոք, պատմությունը լռում է նրա մասին։

Գրականություն խմբագրել

  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 13-14։
  • Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005, էջ 706-707։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Ղամբարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 24