Յուրի Խառլամով

ռուս խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր

Յուրի Իլյիչ Խառլամով (ռուս.՝ Юрий Ильич Харламов, հունիսի 21, 1936(1936-06-21), Լուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 2014(2014-08-08), Գեներալսկոյե (Ռոստովի մարզ), Ռուսաստան), ռուս խորհրդային բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր։ ԽՍՀՄ և Ռուսաստանի գրողների միության անդամ (1991)։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Յուրի Խառլամով
Ծնվել էհունիսի 21, 1936(1936-06-21)
ԾննդավայրԼուգանսկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էօգոստոսի 8, 2014(2014-08-08) (78 տարեկան)
Վախճանի վայրԳեներալսկոյե (Ռոստովի մարզ), Ռուսաստան
Մասնագիտությունգրող, դրամատուրգ և արձակագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1965)
Ժանրերարձակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն և Ռուսաստանի գրողների միություն

Կենսագրություն խմբագրել

Յուրի Իլյիչ Խառլամովը ծնվել է 1936 թվականի հունիսի 21-ին Լուգանսկ քաղաքում։ Նրա հայրը դպրոցի տնօրեն էր, մայրը` ուսուցչուհի։ Դպրոցն ավարտելուց հետո Յուրի Խառլամովը երկու տարի ծառայել է բանակում։ Այնտեղ սկսել է գրել և տպագրվել է «Патриот Родины» ռազմական թերթում։ 1958 թվականին Խառլամովը գալիս է Դոնի Ռոստով, որտեղ աշխատում է «Կրասնի Դոն» մանածագործական ֆաբրիկայում որպես կարգավորող, ռեժիսորի օգնական, Ռոստովի հեռուտատեսությունում կինոխմբի ղեկավար, պարապում է կոմերիտմիության քաղկոմի երիտասարդ գրականագետների ակումբում[1]։

Ստեղծագործությունները տպագրել է մարզային թերթերում, «Դոն» ամսագրում, Ռոսհրատի ժողովածուներում։ 1966 թվականին Ռոսհրատում տպագրվում է նրա պատմվածքների առաջին գիրքը «Թող լինի օրը» վերնագրով։

1961-1965 թվականներին Յուրի Խառլամովը սովորել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի սցենարային բաժնում (դասախոս` Ալեքսեյ Կապլեր), այնուհետև ընդունվում է ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միություն։ . Շուտով երիտասարդ գրողը Ռոստովից մեկնում է Սոչի։ Այստեղ աշխատել է հեռուստատեսության Սոչիի ստուդիայի խմբագիր, այնուհետև Տաջիկստանում աշխատել է «Комсомолец Таджикистана» թերթում, եղել «Պամիր» ամսագրի արձակի բաժնի ղեկավար, Տաջիկական ԽՍՀ կինեմատոգրաֆիայի նախարարի տեղակալ։

20-րդ դարի 80-90- ական թվականներին Յուրի Խառլամովը հրատարակում է հեքիաթների գիրք մեծերի և փոքրիկների համար, «Մի ներեք մեզ թռչուններ» բանաստեղծությունների ժողովածուն։ Գրողի պիեսների հիման վրա Դուշանբե քաղաքի թատրոններում բեմադրվում են ներկայացումներ։ Նրա սցենարներով «Տաջիկֆիլմ» և «Տաջիկհեռուստաֆիլմ» ստուդիաներում նկարահանվել են շուրջ 30 գեղարվեստական, փաստագրական և մուլտիպլիկացիոն ֆիլմեր, ներառյալ «Պահանջվում է վագր», «Թող թռչեն ճայերը», «Լեռնային կայարան», «Չինար», «Այծերի արքայադուստրը», «Ոչ աշխատանքային եղանակ», «Կառուցիր նավը» և այլ ֆիլմեր։

1991 թվականին Խառլամովը Միջին Ասիայից վերադառնում է Ռոստովի մարզ, որտեղ շարունակում է զբաղվել գրական գործունեությամբ։ 2000 թվականին Մոսկվայում Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի բեմում ներկայացվում է Խառլամովի «Բարձրահարկը» պիեսը` նվիրված Նուրեկի ՀԷԿ-ի բարձրավոլտների շինարարներին։ Դոնի Ռոստովի և Տյումենի հրատարակչություններում տպագրվել են նրա հեքիաթների երեք ժողովածուները։ «Գրուշ տատիկի հեքիաթները» ժողովածուն հեղինակին հաղթանակ բերեց Պյոտր Երշովի անվան Համառուսական մրցույթում։

Յուրի Իլյիչ Խառլամովը մահացել է 2014 թվականի օգոստոսի 8-ին Գեներալսկոյե գյուղում[2]։ Թաղված է Գեներալսկոյեի գյուղի գերեզմանոցում, կնոջ հետ, որը կյանքից հեռացել է գրողի մահից երեք տարի հետո։

Պարգևներ խմբագրել

  • Պյոտր Երշովի անվան Համառուսական առաջին մրցույթի դափնեկիր, երեխաների և պատանիների համար գրված «Գրուշ տատիկի հեքիաթները» գրքի համար
  • Գ. Միխասենկոյի անվան «Ոսկե տերևաթափ-2009» մրցույթի դափնեկիր «Նոր մանկությունը սպասում է իր հեքիաթներին» անվանակարգում
  • Ա. Չեխովի անվան մրցանակ «Բարձրահարկ» պիեսի համար

Ստեղծագործություններ խմբագրել

Ընտրված գրքեր

  • Да будет день. Рассказы. – Ростов-н/Д: Ростиздат, 1966.
  • Эхо в напёрстке. Сказки. – Душанбе: изд-во «Памир», 1980.
  • В лесу исчезнувшего тигра. Повесть-сказка. – Душанбе: изд-во «Ирфон», 1986.
  • Не прощайте нас, птицы. – Душанбе: изд-во «Адиб», 1990.
  • Деревенский декамерон. Сказки для взрослых. – Ростов-н/Д: изд-во «Новая книга», 2005.
  • Сказки бабы Груши. Сборник сказок. – Тюмень: изд-во «Ишим», 2007.
  • Зелёный мальчик. Повесть-сказка. – Ростов-н/Д: изд-во «Книга», 2007.
  • Девочка и царь. – Ишим: изд-во «Конёк-Горбунок», 2010.

Թատերական ներկայացումներ

  • Волшебное зёрнышко. Пьеса для детей. – Таджикский республиканский театр кукол, г. Душанбе, 1986.
  • Жених с компьютером. Трагикомедия. – Русский драматический театр им. Маяковского, г. Душанбе, 1990.
  • Высотка. Драма. – МХАТ им. М.Горького, г. Москва, сезоны 2000 – 2009 гг.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել