Յուրի Բորիսի Լեվիտան (ռուս.՝ Юдка Беркович Левитан, սեպտեմբերի 19, 2 հոկտեմբերի 1914 - օգոստոսի 4, 1983), 1931 թվականից Համախորհրդային ռադիո և հեռուստահաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1980), ԽՄԿԿ անդամ 1941 թվականից։

Յուրի Լևիտան
ռուս.՝ Юрий Борисович Левитан
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1914[1]
ԾննդավայրՎլադիմիր, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էօգոստոսի 4, 1983(1983-08-04)[3] (68 տարեկան)
Մահվան վայրԲելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունռադիոհաղորդավար և հաղորդավար
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
 Yuri Levitan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Յուրի Լևիտանը ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 19-ին (հոկտեմբերի 2) Վլադիմիր քաղաքում հրեաների ընտանիքում։ Հայրը՝ Բորիս Լևիտանը դերձակ էր, մայրը՝ Մարիա Յուլիևնան, տնային տնտեսուհի։ Մանուկ հասակում նրան անվանում էին «Շեփոր»՝ հնչեղ ձայնի համար։

Մուտք ռադիո խմբագրել

17 տարեկան հասակում Լեվիտանը մեկնեց Վլադիմիրից Մոսկվա՝ հայտնի արտիստ դառնալու հաստատակամությամբ։ Սակայն կինոտեխնիկումի ընդունելության հանձնաժողովին միայն ծիծաղեցրեց նրա օ-երով արտասանությունը։ Շատ պատահմամբ երիտասարդի աչքին ընկավ ռադիոհաղորդավարների խումբ հավաքագրելու հայտարարությունը և նա որոշեց ևս մեկ անգամ փորձել։ Հաջորդ ընդունելության հանձնաժողովի անդամ էր Վասիլի Կաչալովը։ Լեվիտանը հաջողությամբ անցավ ռադիոհաղորդավարների խմբի ընտրությունը և ընդգրկվեց Ռադիոկոմիտետի կազմում։ Չնայած այն բոլոր բնատուր տվյալների և տաղանդի, որով օժտված էր Լեվիտանը, նրա ճակատագիրը կարող էր դասավորվել այլ կերպ, եթե չլիներ Ստալինը, ով մի օր երեկոյան լսել էր, թե ինչպես է իրեն անծանոթ հաղորդավարը կարդում «Պրավդա»-ի խմբագրական հոդվածը։ Առաջնորդն անմիջապես զանգահարում է Ռադիոկոմիտետ և ասում, որ հաջորդ օրվա իր ելույթը կուսակցության XVII համագումարի բացմանը պետք է կարդա «այդ ձայնը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #1013349946 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Левитан Юрий Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Լևիտան» հոդվածին։