Յուրի Լոսսման (էստ. Jüri Lossman, փետրարի 4, 1891, Էստոնիա-մարտի 1, 1984, Ստոկհոլմ), էստոնացի թեթև աթլետ։ 1920 թվականի օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքի արծաթե մեդալակիր[3]։ 1924 թվականի Օլիմպիադայի բացման ժամանակ եղել է Էստոնիայի հավաքականի դրոշակակիր։

Յուրի Լոսսման
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝marathon runner, երկար հեռավորություն վազող և թեթևատլետ
Երկիր՝ Էստոնիա և  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 4, 1891(1891-02-04)[1]
Ծննդավայր՝Kabala Manor, Pilistvere parish, Էստոնիա
Մահվան ամսաթիվ՝մայիսի 1, 1984(1984-05-01)[1] (93 տարեկան)
Մահվան վայր՝Ստոկհոլմ, Շվեդիա[2]

Կենսագրություն խմբագրել

Սկսել է սպորտով զբաղվել Լասնամյաեում (այժմ Տալլինի փոքր շրջան), զբաղվել է ֆուտբոլով։ 18 տարեկանում սկսել է խաղալ «Մերկուրի» ֆուտբոլային թիմում, իսկ 1913 թվականին սկսել է զբաղվել թեթև աթլետիկայով։

1915 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն մեկժամանոց վազքում։ 1916 թվականին կրկնել է այդ հաջողությունը 5000 մետր հեռավորությամբ վազքում և ռուսական վազքի 10000 մետր առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Ռուսատանում սահմանել է ռեկորդներ 10 000 մետր հեռավորության և մարաթոնի հեռավորության վազքում։ Հենց այդ տարի առաջին անգամ մասնակցել է մարաթոնյան վազքի մրցաշարին և հաղթանակ տարել Ռեվելում (այժմ՝ Տալլին

Նրա սպորտային կարիերան ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, որին ստիպված էր մասնակցել, և որի ընթացքում ստացել է վիրավորում։

Պատերազմից հետո վերադարձել է սպորտով զբաղմունքին, 1918-1922 թվականներին երեք անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն 5000 մետր հեռավորությամբ և երկու անգամ 10000 մետր հեռավորությամբ վազքում, ինչպես նաև Էստոնիայում 13 անգամ սահմանել է ռեկորդներ 3000-30000 մետր հեռավորությամբ վազքում։

1920 թվականի օգոստոսի 22-ին Անտվերպենում անցկացվող VII Ամառային օլիմպիական խաղերում Յուրի Լոսսմանը նվաճել է օլիմպիական արծաթե մեդալ 2 ժամ 32 րոպե 48,6 վայրկյան արդյունքով մարաթոնյան վազքում, 7 վայրկյանով զիջել է 1912 թվականի V ամառային օլիմպիական խաղերի 5000 և 10000 մետր հեռավորության վազքում, և առաջ է անցել 12000 մետր վազքում եռակի չեմպիոն ֆինն Հաննես Կոլեհմայնենիից և գրեթե 4 րոպեով՝ իտալացի Վալերիո Արրիայից, ով զբաղեցրել է 3-րդ տեղը։ Դրանից 3 օր հետո Յուրի Լոսսմանը նաև մասնակցել է վազքի մրցույթի 10000 մետր հեռավորությամ մրցույթին, բայց դուրս է մնացել մրցարշավից։ Այդ Օլիմպիադայում նրա արդյունքը 1929 թվականի մարաթոնում ունեցած մեկժամյա վազքի արդյունքի հետ երկար ժամանակ մնացել են Էստոնիայի ազգային ռեկորդները։

Երկրորդ անգամ Լոսսմանը Օլիմպիադային մասնակցել է 4 տարի անց Փարիզում։ 1924 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ 33-ամյա էստոնացի մարզիկը եղել է իր երկրի դրոշակիրը։ Մասնակցել է մարաթոնյան վազքին և 2 ժամ 57 րոպե 54,6 վայրկյան արդյունքով զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։ Այդ ժամանակ չեմպիոն է դարձել Ֆինլանդիայից Ալբին Ստենրոոսը, ով հաղթել է 2 ժամ 41 րոպե 22,6 վայրկյան արդյունքով։ Ստրենրոոսի արդյունքը գրեթե 9 րոպեով ավելի վատ էր Լոսսմանի արդյունքից, ով նախորդ Օլիմպիադային զբաղեցրել էր երկրորդ տեղը։

1923 թվականին Լոսսմանը հաղթում է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում տեղի ունեցած միջազգային մարաթոնում, որը նվիրված էր քաղաքի 300-ամյակին։

37 տարեկան հասակում (1928 թվական) մասնակցել է Ամերիկայի Միացյալ նահանգների վազքի մրցույթին։

Տալլինում եղել է տղաների Սպորտի ֆեդերացիայի հիմնադիրներից մեկը (1928), նրա ղեկավարը ևՀովաննես Վիլլեմսոնի հետ պարգևատրող, ով եղել է էստոնական սպորտային օրացույցների և տեղեկատու գրքերի առաջին կազմողն էր (սկսած 1917 թվականից)։

1922-1936 թվականներին Յուրի Լոսսմանը աշխատել է էստոնական հայտնի KAWE շոկոլադի ֆաբրիկայում։

1930-ական թվականներին որոշ ժամանակ աշխատել է էստոնական երկար հեռավորության վազքի հավաքականի մարզիչ, բայց ունեցել է ոչ այնքան հատուկ հաջողություններ։

1942-1944 թվականներին գլխավորել է «Էէստի սպորտ» ազգային կրթության վարչության գլխավոր տնօրինությունը։

1944 թվականին Յուրի Լոսսմանը արտագաղթել է Շվեդիա։ Շվեդիայում նախկին մարզիկն աշխատել է որպես ոսկերիչ, 1964 թվականին Գուստավ VI Ադոլֆ արքայի համար պատրաստել է արծաթե աման՝ ի երախտագիտություն Շվեդիայի էստոնական համայնքի[4][5]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Էստոնական մարզական կենսագրական բառարան (эст.)
  2. Olympedia — 2006.
  3. Таллинн. — 2007. — 666 с.
  4. «Jüri Lossman Bio, Stats, and Results» (անգլերեն). Olympics at Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  5. «ESBL». www.esbl.ee. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.