Յուրի Ֆեոդորովիչ Լիսյանսկի (ապրիլի 1 (12), 1773, Նեժին, Nizhyn Regiment, Կազակական հետմանություն - փետրվարի 22 (մարտի 6), 1837, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս ծովագնաց, I կարգի կապիտան։ 1788-1790 թվականներին մասնակցել է ռուս-շվեդական պատերազմին, 1793-1799 թվականներին՝ բրիտանական նավատորմի ռազմական, գործողություններին (Հյուսիսային Ամերիկայում, Վեստ-Ինդիայում, Հնդկաստանում, Հարավային Աֆրիկայում1803-1806 թվականներին, Ի. Ֆ. Կրուզենշտեռնի ղեկավարած «Նադեժդա» և«Նևա» նավերով ռուս, առաջին շուրջերկրյա նավարկության ժամանակ եղել է «Նևա» նավի հրամանատարը։ Կատարել է Ալյասկայի ափերի հանույթ, օդերևութաբանական, օվկիանոսագիտական և ազգագրական հետազոտություններ։ Լիսյանսկի անունով են կոչվում կղզի (Հավայան կղզիախմբում), թերակղզի (Օխոտի ծովի հյուսիսում), լեռ (Սախալին կղզում)։

Յուրի Լիսյանսկի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1 (12), 1773
ԾննդավայրՆեժին, Nizhyn Regiment, Կազակական հետմանություն
Մահացել էփետրվարի 22 (մարտի 6), 1837 (63 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԱլեքսանդր Նևսկու մայրավանք և Տիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԾովային կադետական դպրոց և Սանկտ Պետերբուրգի ռազմածովային ինստիտուտ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Knight First Class of the Order of the Sword
ԵրեխաներQ15071236?
 Yuri Fyodorovich Lisyansky Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 625