Յուրի Զավադսկու թատրոն-ստուդիա

Յուրի Զավադսկու թատրոն-ստուդիա, թատերական ստուդիա, որը գոյություն է ունեցել Մոսկվայում, 1924-1936 թվականներին։ 1924 թվականին Յու. Ա. Զավադսկին հիմնադրել է թատերական ստուդիա, որը 1927 թվականին վերակազմավորվել է որպես թատրոն-ստուդիա։ Թատրոնը գտնվում էր Սրետենկա և Գոլովին նրբանցքների անկյունում գտնվող բնակելի շենքի կիսանկուղում։ Առաջնախաղը կայացել է 1926 թվականին, բեմադրվել է «Սիրո հետ կատակ չեն անում» ներկայացումն ըստ Ա.Մյուսսեի պիեսի։ Զավադսկու թատերական ստուդիայի ներկայացումներն առանձնանում էին ոգևորվածությամբ և նորարարություններով։ Բեմադրված ներկայացումներից են Բ. Ջոնսոնի «Վոլպոնե» (1932 թ.), Բ. Շոուի «Սատանայի աշակերտը» (1933 թ.), Ա. Ն. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ» (1934 թ.), Վերնեի «Անվճարունակների դպրոցը» (1935 թ.), Շերիդանի «Մրցակիցները» (1935 թ.): Թատրոնի դերասանները եղել են Զավադսկու աշակերտները` Ռ. Յա. Պլյատը, Վ. Պ. Մարեցկայան, Ն. Դ. Մորդվինովը, Պ. Վ. Մասսալսկին, Ա. Գ. Դավիդսոնը, Մ. Ն. Պերցովսին և ուրիշներ։ Այնտեղ աշխատում էին նաև Օ. Ն. Աբդուկովը, Մ. Ե. Լիշինը, Լ. Գ. Պիրոգովը, Ի. Ս. Վուլֆը, Աննա Ալեքսեևան, Միխայիլ Չիստյակովը, Մ. Ս. Նեյման, Դ. Պ. Ֆիվեյսկին և ուրիշները։ Թատրոնը գոյություն է ունեցել մինչև 1936 թվականը, երբ Մոսկվայում սկսվել է նորաստեղծ թատրոնների տեղափոխումը մայրաքաղաքից դեպի Խորհրդային Միության մեծ կենտրոններ։ Ռուբեն Սիմոնովի ղեկավարությամբ գործող ՄԳԱԹ2-ը, Կավերենի ստուդիան, ինչպես հիշում է Զավադկսու թատրոն-ստուդիայի ռեժիսոր Սերգեյ Բենկենդորֆը, «հրաժարվում էին հեռանալ Մոսկվայից և... ստուդիան շուտով դադարում է գոյություն ունենալ։ Զավադսկին համաձայնում է տեղափոխվել Ռոստով»։ Եվ հենց դա էլ փրկում է տաղանդավոր ռեժիսորին և նրա թատերախումբը։ Գրեթե բոլոր առաջատար դերասանները համաձայնվում են տեղափոխվել Զավադսկու հետ, թեև նրանք այդ ժամանակ արդեն հայտնի էին և նկարահանվում էին ֆիլմերում[1][2]։

Յուրի Զավադսկու թատրոն-ստուդիա
Տեսակթատերախումբ
Երկիր ԽՍՀՄ
Հիմնադրման ամսաթիվ1924

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Борзенко В. Творческая ссылка // «Наше Наследие»
  2. Юрий Нагибин в «Книге о старой Москве» (М.: РИПОЛ классик, 2012) ошибочно утверждал, что Абдулов, Марецкая, Плятт остались в Москве, перейдя в театр Моссовета; поехал же в Ростов — Мордвинов.

Արտաքին հղումներ խմբագրել