Յուրիկ Աբովյան (անասնաբույժ)

հայ անասնաբույժ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուրի Աբովյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբովյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրիկ Հրաչիկի Աբովյան (նոյեմբերի 1, 1941(1941-11-01), Կարզախ, Վրաստան - դեկտեմբերի 3, 2005(2005-12-03), Երևան, Հայաստան), հայ անասնաբույժ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1993), պրոֆեսոր (1994), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1998)։

Յուրիկ Աբովյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1941(1941-11-01)
Կարզախ, Վրաստան
Մահացել էդեկտեմբերի 3, 2005(2005-12-03) (64 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1965)
Կոչումպրոֆեսոր և թղթակից անդամ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1993)

Կենսագրություն խմբագրել

1965 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1965 թվականից աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, 1974-1978 թվականներին եղել է ԳՀ բաժանմունքի ղեկավար, 1994-2002 թվականներին՝ ՀԳԱ անասնաբուժական սանիտարական փորձաքննության, զոոհիգիենայի և անասնաբուժության ամբիոնի վարիչ, 2002-2005 թվականներին՝ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան։

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների բնական դիմադրողականության բարձրացման հարցերին։ Ուսումնասիրել է միջավայր-գենոտիպ փոխազդեցության դերը տավարի օրգանիզմի բնական դիմադրողականության վրա[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.