Յուսուֆ Չիմ (թուրքերեն՝ Yusuf Çim, սեպտեմբերի 26, 1991(1991-09-26)[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք փոփ երաժիշտ, դերասան, հանդիսավար և մոդել։ 2011 թ-ին ճանաչվել է Թուրքիայի լավագույն մոդել։ Առավել մեծ ճանաչում է ստացել՝ նկարահանվելով Ելակի բույրը հեռուստասերիալում։ Յուսուֆ սերիալում մարմնավորել է միլիոնատեր Բուրաք Մաժարօղլուի դերը։ Յուսուֆը կինեմատոգրաֆիայում սկսել է հանդես գալ 24 տարեկանից։

Յուսուֆ Չիմ
Ծնվել էսեպտեմբերի 26, 1991(1991-09-26)[1] (32 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան
Ժանրերփոփ

Կենսագրություն խմբագրել

Յուսուֆ Չիմը ծնվել է 1991 թ-ի սեպտեմբերի 26-ին Ստամբուլում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան է։ Յուսուֆը սովորել է Անատոլիական պրոֆեսիոնալ տեխնիկական բարձրագույն դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Ստամբուլի Արելի համալսարանի հեռուստատեսության և ռադիոյի ֆակուլտետը։ 2009 թ-ից սկսած նկարահանվում է գովազդային հոլովակներում (Avea, GS Mobile, Castrol, Blast, İpragaz)։ 2011 թ-ին ճանաչվել է Թուրքիայի լավագույն մոդել։ Դրանից հետո սկսել է մասնակցել մի շարք հայտնի նորաձևության տների ցուցադրություններին՝Günsel Ülkü, Forever Young, Damat, Kiğili, Tween, Ralp Lauren, Hatemoğlu, Polo, Mango, Marks&Spencer: Յուսուֆը մանկուց հետաքրքրվում է երաժշտությամբ։ 2013 թ-ի օգոստոս ամսին նա թողարկեց իր առաջին սոլո ալբոմը՝ "Olsun Bi Kere"-ն։ Յուսուֆը զբաղվում է նաև բարեգործությամբ։ Նա հաճախ է այցելում Դաունի համախտանիշով հիվանդ երեխաների հետ, տալիս է նրանց համար բարեգործական համերգներ։ Նկարահանվել է երկու հեռուստասերիալներում։ Էզրա հեռուստասերիալում մարմնավորել է Մուստաֆայի դերը, իսկ Ելակի բույրը հեռուստանովելում մարմնավորել է միլիոնատեր Բուրաք Մաժարօղլուի դերը։ 2014 թ-ին ռեժիսոր Թայֆուն Գյունեյերը Չիմին հրավիրեց նկարահանվելու Էզրա հեռուստասերիալում, որտեղ նա մարմնավորում էր թուրքական ոստիկանության կոմիսար Մուստաֆայի դերը։ Նկարահանումներին զուգընթաց նա աշխատում է նաև նոր սոլո ալբոմի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել