Յուոզաս Յուկոբո Միկենաս
Յուոզաս Յուկոբո Միկենաս (լիտ.՝ Juozas Mikėnas, հունվարի 30 (փետրվարի 12), 1901 կամ փետրվարի 12, 1901[1], Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1964[2][1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի խորհրդային քանդակագործ, լիտվական խորհրդային քանդակագործության հիմնադիրը։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1961)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1954)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։
Յուոզաս Յուկոբո Միկենաս լիտ.՝ Juozas Mikėnas | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30 (փետրվարի 12), 1901 կամ փետրվարի 12, 1901[1] |
Ծննդավայր | Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1964[2][1] (63 տարեկան) |
Վախճանի վայրը | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Juozas Mikėnas Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Սովորել է Կաունասի գեղարվեստի դպրոցում (1922-1926) և Փարիզում (1927-1931)։ Դասավանդել է Կաունասի և Վիլնյուսի գեղարվեստի ուսանողական հաստատություններում (1946 թվականից՝ պրոֆեսոր)։ Գործերին բնորոշ են ռոմանտիկ ընդհանրացվածությունը, կերպարների նուրբ ոգեշնչվածությունը։
Աշխատանքներից են՝ «Մայր» հարթաքանդակը (մարմար, 1935, Կաունասի գեղարվեստական թանգարան), «Լիտվա» արձանը (գիպս, 1939), «Հաղթանակ» խմբաքանդակը Կալինինգրադում (բրոնզ, 1946, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947), Մ․ Մելնիկայտեի հուշարձանը Զարասայում (բրոնզ, 1947-1955), «Առաջին ծիծեռնակները» (գիպս, 1964, Լիտվական ԽՍՀ պետական մրցանակ, 1966, Լիտվական ԽՍՀ գեղարվեստական թանգարան, Վիլնյուս)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուոզաս Յուկոբո Միկենաս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 541)։ |