Իր պրոֆեսիոնալ կարիերան Յուկին սկսել է «ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա» ֆուտբոլային ակումբում, որտեղ նշել է իր նորամուտը 1998 թվականի օգոստոսի 5-ին։ «ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա»յում Յուկին խաղացել է մինչև 2006 թվականը։ Ակումբում նա խաղացել է 200 խաղ։ 2007 թվականին նա 350 միլիոն իենով (մոտ 3 միլիոն դոլլար) տեղափոխվել է «Ուրավա Ռեդ Դայմոնդս» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղացել է մինչը 2010 թվականի օգոստոս ամիսը։ Աբեի տրանսֆերը դեպի «Ուրաֆա» ռեկորդային էր Ջեյ լիգայի պատմության մեջ։
2010 թվականի օգոստոսի 26-ին Յուկին տեղափոխվեց «Լեսթեր Սիթի»։
Ազգային հավաքականում
խմբագրել
Յուկին Ճապոնիայի ազգային հավաքականում նշել է իր նորամուտը 2005 թվականի հունվարի 29-ին, Ղազախստանի դեմ խաղում։ Ազգային հավաքականում Յուկին անցկացրել է 49 խաղ, և դարձել 3 գոլի հեղինակ։ 2010 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։
- Ճապոնական առաջնության գավաթակիր (2)։ 2005, 2006
- ԱՖԿ Չեմպիոնների լիգայի Հաղթող
- Ջեյ Լիգայի Խորհրդանշական ֆուտբոլիստ (3)։ 2005, 2006, 2007
- Լավագույն երիտասարդ խաղացողը ճապոնիայի գավաթի լիգայում։ 2005
Ծանոթագրություններ
խմբագրել
Արտաքին հղումներ
խմբագրել