Յուկատա (ճապ.՝ 浴衣, «հագուստ լոգանքի համար»), ճապոնական ավանդական հագուստ, որը բամբակաթղթով, վուշով կամ կանեփաթելով, առանց աստառի ամառային ամենօրյա կիմոնո է[1]։ Չնայած բառի նշանակությանը, յուկատայի օգտագործումը չի սահմանափակվում միայն լոգանքից հետո կրելու մեջ և բավականին տարածված է Ճապոնիայում ամառային տաք ամիսներին (սկսած հուլիսից)։

Տղամարդու և կնոջ յուկատա
Ներկայացվում է կանացի յուկատա
Տոկիոյում կին յուկատայով, ետեից երևեւմ է օբին
Աղջիկ յուկատայով

Ներկա ժամանակհատվածում յուկատան հիմնականում հագնում են հանգստի ժամանակ, կրում են ինչպես տանը, այնպես էլ դրսում։ Շքեղազարդ, պայծառ յուկատան հաճախ են հագնում փառատոների ժամանակ՝ առանց տարիքային սահմանափակման[2]։ Յուկատան հաճախ կարելի է տեսնել նաև Օնսենում (հիդրոթերմալ աղբյուրներ)։ Յուկատան ներառված է անկողնային սպիտակեղենի ստանդարտ փաթեթներում, ճապոնական հյուրանոցների կենվորների համար (նեմակի)։ Յուկատան հագնում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։ Ինչպես և մնացած ճապոնական ավանդական հագուստները, յուկատան նույնպես պատրաստված է ուղիղ կարերով և լայն թևերով։ Յուկատայի ստանդարտ անսամբլի մեջ է մտնում նաև բամբակաթղթե ջյուբան (ճապ.՝ 襦袢, ներքնազգեստ), յուկատան, օբին (գոտի), գետան (ոտնաման), ծալվող կամ բացված հովհարը և կինտյակուն (ճապ.՝ 巾着, պայուսակ)։ Կինտյակուն օգտագործում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yukata». www.japan-guide.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.
  2. Kimono et « yukata » : les vêtements traditionnels japonais, Nippon.com, le 24 juillet 2016