Յուլյա Կոնստանտինովնա Բորիսովա (ռուս.՝ Ю́лия Константи́новна Бори́сова, մարտի 17, 1925(1925-03-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 2023(2023-08-08)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի, 1947 թվականից՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1969), Ստանիսլավսկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակների (1969) և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1995)։

Յուլյա Բորիսովա
ռուս.՝ Ю́лия Константи́новна Бори́сова
Ծնվել էմարտի 17, 1925(1925-03-17)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 8, 2023(2023-08-08)[2] (98 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Isaĭ Spektor?
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ Ոսկե դիմակ և Բյուրեղապակյա Տուրանդոտ

Կենսագրություն խմբագրել

Յուլյա Բորիսովան ծնվել է 1925 թվականի մարտի 17-ին Մոսկվայում աշխատավորների ընտանիքում։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը և նույն թվականին ընդունվում Ե․ Վախթանգովի անվան թատրոն[3], որի բեմին առաջին անգամ հանդես է եկել դեռևս ուսանող տարիներին։

Վախթանգովի թատրոնում Յուլյա Բորիսովան աշխատում է արդեն 70 տարի․ տասնամյակներ շարունակ եղել է թատրոնի առաջատար դերասանուհին՝ հիմնականում խաղալով գլխավոր կանացի դերեր։ Թատրոնում ընդհանուր առմամբ խաղացել է ավելի քան 60 դեր, այդ թվում՝ արքայադուստր Տուրանդոտի դերը Կառլո Գոցցիի լեգենդար ներկայացման մեջ, Նաստասյա Ֆիլիպովնայի դերը Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշ» ներկայացման մեջ, Կլեոպատրայի դերը՝ Ուիլյամ Շեքսպիրի «Անտոնիոսը և Կլեոպատրան» ներկայացման մեջ, Պատրիկ Քեմփբելի դերը՝ Ջերոմ Քիլթիի «Սիրելի սուտասան» ներկայացման մեջ[3]։ Շատ ներկայացումներում նրա խաղընկերն է եղել Միխայիլ Ուլյանովը, որը Յուլյա Բորիսովայի մասին ասել է․ «Այնպիսի դերասանուհիների, ինչպիսին նա է, ընդունված է անվանել աստղեր, սակայն Յուլյա Կոնստանտինովնան Վախթանգովի թատրոնի աստղը չէ։ Նա թատրոնի մեծ մոլորակն է»[3]։

Յուլյա Բորիսովային որպես դերասանուհի բարձր էր գնահատում և սիրում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Սիմոնովը, որը հատուկ Յուլյայի համար բեմադրել է մի քանի ներկայացում։ Սիմոնովի որդին՝ Եվգենի Սիմոնովը, նույնպես ներկայացումներ է բեմադրել Բորիսովայի համար։ Բազում տարիներ նրա հետ պարապել է Ալեքսանդրա Ռեմիզովան՝ Եվգենի Վախթանգովի աշակերտներից մեկը։

Դերասանուհին միշտ նախապատվությունը տվել է թատրոնին․ կինոյում քիչ է նկարահանվել, թեև նրա խաղացանկի մեջ է Իվան Պիրևի «Ապուշ»-ի Նաստասյա Ֆիլիպովնան։ Հանրությանը Յուլյա Բորիսովան հայտնի է հիմնականում Ե․ Վախթանգովի անվան թատրոնի այն ներկայացումներով, որոնք ցուցադրվել են հեռուստատեսությամբ։

Խորհրդային տարիներին դերասանուհին բազմիցս ընտրվել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ (1963 թվականից), Ա․ Յաբլոչկինայի անվան Դերասանի կենտրոնական տան նախագահության անդամ։

2005 թվականի մարտի 17-ին Ե․ Վախթանգովի անվան թատրոնում կայացել է դերասանուհու հոբելյանական ստեղծագործական երեկոն։ Յուլյա Բորիսովան բեմ է բարձրացել Կրուչինինայի կերպարով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ (բեմադրությունը՝ Պյոտր Ֆոմենկոյի

90-ամյա հոբելյանը նշել է ևս բեմին՝ «Նավահանգիստ» ներկայացմամբ։

Ընտանիք խմբագրել

Ամուսինը՝ Իսայ Սպեկտորը (1916֊1974), Ե․ Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն-ղեկավարն է։

Որդին՝ Ալեքսանդր Բորիսովը, աշխատում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։ Ունի 2 թոռնուհի՝ Մարիան և Դարյան։

Գործունեություն խմբագրել

Դերերը թատրոնում խմբագրել

Տարի Հեղինակ Ներկայացում Դեր
1949 Նիկոլայ Վիրտա Դատապարտվածների դավադրությունը Մագդա
1949 Ուրիլյամ Շեքսպիր Շատ աղմուկ ոչնչից Գերո
1949 Ալեքսանդր Կոռնեյչուկ Մակար Դուբրավա Գալյա
1950 Վիկտոր Հյուգո Թշվառները Էպոնինա
1952 Ուիլյամ Շեքսպիր Վերոնացի երկու ազնվական Ջուլյա
1955 Դմիտրի Մամին-Սիբիրյակ Ոսկե հատակում Անիսյա Մոլոկովա
1956 Սամուիլ Ալյոշին Միայնակ Նեֆյոդովա
1957 Ալեքսեյ Արբուզով Քաղաքն արշալույսին Նատաշա
1957 Ֆեոդոր Կնորրե Երկու քույր Լյուսյա
1958 Ա․ Պիստոլենկո Չգրված օրենք Բանատ
1958 Ֆեոդոր Դոստոևսկի Ապուշ Նաստասյա Ֆիլիպովնա
1959 Լեոնիդ Զորին Թագադրում Անյա
1959 Ալեքսեյ Արբուզով Իրկուտսկյան պատմություններ Վալկա
1959 Անատոլի Սաֆրոնով Խոհարարուհին Պավլինա Կազանեց
1960 Ալեքսեյ Արբուզով Տասներկուերորդ ժամը Աննա
1961 Անատոլի Սաֆրոնով Խոհարարուհին ամուսնացած է Պավլինա Կազանեց
1963 Ուիլյամ Գիբսոն Երկուսը ճոճանակին Գիտել
1963 Կառլո Գոցցի Արքայադուստր Տուրանդոտ Տուրանդոտ
1964 Բեռնարդ Շոու Միլիոնատիրուհի Էպիֆանիա
1964 Միխայիլ Ստելմախ Ճշմարտություն և սուտ Մավրա Պոկիտչենկո
1965 Լեոնիդ Մալյուգին Ծաղրասեր իմ երջանկությունը Լիկա Միզինովա
1966 Իսահակ Բաբել Հեծբանակ Մարիա
1967 Լիդիա Սեյֆուլինա Վիրինեա Վիրինեա
1967 Լեոնիդ Զորին Վարշավյան մեղեդի Գելենա
1971 Ուիլյամ Շեքսպիր Անտոնիոս և Կլեոպատրա Կլեոպատրա
1974 Անատոլի Գրեբնև Գործարար կնոջ կյանքից Աննա Գեորգիևնա
1979 Անտոն Չեխով Անտառապայը Ելենա Անդրեևնա
1985 Վիկտոր Հյուգո Մարիա Տյուդոր Մարիա Տյուդոր
1988 Էժեն Սկրիբ Մի բաժակ ջուր թագուհի Աննա
1988 Թորնթոն Ուայլդեր Մարտյան իդոսներ Կիֆարիդա
1993, 2005 Ալեքսանդր Օստրովսկի Անմեղ մեղավորները Կրուչինինա
1994 Ջերոմ Քիլթի Սիրելի սուտասան Պատրիկ Քեմփբել
2011 Բերտոլդ Բրեխտ,

Իվան Բունին,

Ֆեոդոր Դոստոևսկի,

Ֆրիդրիխ Դյուրենմաթ,

Արթուր Միլլեր,

Ալեքսանդր Պուշկին,

Էդուարդո դե Ֆիլիպո

Նավահանգիստ Կլարա Ցախանասյան
2013 Ալեքսանդր Պուշկին Եվգենի Օնեգին «Տատյանայի երազը»
2015 Ի․ Պլո Վերցրե՛ք անձրևանոցը, մադամ Գոտիե՛ Մադամ Կատրին Գոտիե

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1948 Երեք հանդիպում Օքսանա
1958 Ապուշ Նաստասյա Ֆիլիպովնա
1969 Խորհրդային Միության դեսպան Ելենա Կոլցովա

Հեռուստաներկայացումներ խմբագրել

Տարի Հեռուստաներկայացում Դեր
1960 Հերկած խոպան
1960 Սաթե վզնոց Իռա
1969 Վարշավյան մեղեդի Գելենա[4]
1971 Արքայադուստր Տուրանդոտ Տուրանդոտ[4]
1973 Իրկուտսկյան պատմություններ[5]
1974 Միլիոնատիրուհին Էպիֆանիա[4]
1975 Հեծբանակ Մարիա[4]
2011 Նավահանգիստ Կլարա Ցախանասյան[4]
2013 Եվգենի Օնեգին Տատյանայի երազը[4]

Ռադիոներկայացումներ խմբագրել

Հեղինակ Ներկայացում
Օսկար Ուայլդ Որքան կարևոր է լուրջ լինելը

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985)
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1957)[6]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1961)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)
  • ՌԴ պետական մրցանակ՝ գրականության և արվեստի բնագավառում (1995)՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ դերակատարման համար[7]
  • Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1966)՝ Ալեքսեյ Արբուզովի «Իրկուտսկյան պատմություններ», Անատոլի Սաֆրոնովի «Խոհարարուհին ամուսնացած է», Միխայիլ Ստելմախի «Ճշմարտություն և սուտ» ներկայացումներում Վալյայի, Պավլինա Կազանեցի, Մավրա Պոկիտչենկոյի դերակատարումների համար
  • «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» երրորդ աստիճանի շքանշան (1995)՝ թատերական արվեստում ունեցած զգալի վաստակի համար[8]
  • «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» չորրորդ աստիճանի շքանշան (2010)՝ հայրենական մշակույթում և արվեստում ունեցած մեծ ներդրման, բազմամյա ստեղծագործական գործունեության համար[9]
  • Լենինի 2 շքանշան (1971, 1985)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1975)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1960)
  • օտարերկրյա մեդալներ և շքանշաններ
  • «Թատերական գարուն» մրցանակ (1989)
  • Ռուսաստանի «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակի առաջին դափնեկիր (1991) «Թատրոնին երկարամյա և անձնվեր ծառայելու համար» անվանակարգում
  • «Մոսկովյան խաղաշրջաններ» փառատոնի մրցանակ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ դերակատարաման համար (1992/1993 խաղաշրջան)
  • «Ոսկե դիմակ» մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում (1996)
  • Ռուսական գործարար շրջանակների «Կուռք» մրցանակ «Արվեստին բարձր ծառայելու համար» անվանակարգում (2000)
  • Կ․ Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակ (2006)
  • «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թատերական մրցանակ (2011/2012 խաղաշրջան)՝ «Նավահանգիստ» ներկայացման մեջ Կլարա Ցախանասյանի դերակատարման համար
  • «Զոլոտոյ Վիտյազ» միջազգային սլավոնական արվեստների ֆորումի Ն․ Մորդվինովի անվան ոսկե մեդալ՝ «Թատերական արվեստում ունեցած երևելի ներդրման համար» (2015)
  • Ա․ Միրոնովի անվան «Ֆիգարո» ռուսական ազգային դերասանական մրցանակ՝ «Ռուսական թատրոնի լեգենդ» անվանակարգում (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Борисова Юлия Константиновна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 https://vakhtangov.ru/news/skonchalas-yuliya-borisova/
  3. 3,0 3,1 3,2 «Юлия Борисова». Актёры. Театр имени Е. Вахтангова (официальный театр). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Юлия Борисова». Афиша (журнал). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. «Документы телефонда». Агентство «Аудитория». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Театральная Энциклопедия.
  7. Указ Президента РФ от 29 мая 1995 г. № 537
  8. Указ Президента РФ от 6 марта 1995 г. № 240
  9. Указ Президента РФ от 14 марта 2010 г. № 308

Հրապարակումներ խմբագրել

  • Василинина И. Юлия Борисова // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский. — М: Центрполиграф, 2001. — (Звёзды московской сцены). — ISBN 5-227-01251-2. — С. 15—26.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Բորիսովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 531