Յուլիուս Պոկոռնի (հունիսի 12, 1887(1887-06-12)[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - ապրիլի 8, 1970(1970-04-08)[4][5][1][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4][6]), գերմանացի (ԳՖՀ) լեզվաբան, կելտագետ հնդեվրոպաբան։

Յուլիուս Պոկոռնի
Julius Pokorny
Ծնվել էհունիսի 12, 1887(1887-06-12)[1][2][3]
Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էապրիլի 8, 1970(1970-04-08)[4][5][1][…] (82 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[4][6]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունլեզվաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Բեռնի համալսարան, Ցյուրիխի համալսարան, HU Berlin, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարան և Քրիստիան-Ալբերտի համալսարան
Գործունեության ոլորտլեզվաբանություն և Celtic studies?
Ալմա մատերՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8]

Ծագումով չեխ, սովորել է Վիեննայի համալսարանում։ Եղել է Վիեննայի (1914-1920 թվականներ), Բեռլինի (1920-1936 թվականներ, պրոֆեսոր), ապա Բեռնի և Ցյուրիխի, 1955 թվականից՝ Մյունխենի համալսարանների դասախոս։ 1925 թվականից՝ Իռլանդիայի Ազգային համալսարանի, իսկ 1966 թվականից՝ Ուելսի և էդինբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր։ Ունի հնդեվրոպական լեզուների ստուգաբանությանը, Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների ծագմանն ու նախապատմությանը, կելտական լեզուների պատմությանն ու գրականությանը վերաբերող շատ աշխատություններ։ Հնդեվրոպացիների նախահայրենիքի հարցի առնչությամբ մշակել է ենթաշերտի (սուբստրատ) տեսությունը։ «Թոխարերենի տեղը հնդեվրոպական լեզուների շրջանում» (1969 թ.) հոդվածում մերձավոր կապեր է տեսել թոխարերենի և թրակա-փռյուգիական լեզուների միջև՝ վերջիններիս հետ սերտորեն կապել նաև հայերենը։ Հնդեվրոպական լեզուների նորագույն համեմատական բառարանի հեղինակն է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 367