Յուլիա Բոնկ

գերմանացի քաղաքական գործիչ

Յուլիա Անաստասիա Բոնկ (գերմ.՝ Julia Anastasia Bonk, ապրիլի 29, 1986(1986-04-29), Burg, Երիխով, Սաքսոնիա-Անհալթ, Արևելյան Գերմանիա ), գերմանացի հասարակական և քաղաքական գործիչ, 2004-2014-ական թվականներին եղել է Սաքսոնիայի լանդտագում ձախ կուսակցության ներկայացուցիչը։ Գերմանիայի խորհրդարանում 18 տարեկան Բոնկը դարձել է ամենաերիտասարդ պատգամավորը[1]։

Յուլիա Բոնկ
գերմ.՝ Julia Bonk
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1986(1986-04-29) (37 տարեկան)
ԾննդավայրBurg, Երիխով, Սաքսոնիա-Անհալթ, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԴրեզդենի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the Landtag of Saxony?
ԿուսակցությունThe Left?
Կայքjuliabonk.de
 Julia Bonk Վիքիպահեստում

14 տարեկանում Բոնկը եղել է Դրեզդենի ուսանողական քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաև ընտրվել է Սաքսոնիայի ուսանողական խորհրդի խոսնակի տեղակալ։

Դաշնային մասշտաբով 18-ամյա Յուլիա Բոնկը սկանդալային ճանաչում ձեռք է բերել 2004 թվականին՝ հանդես գալով մարիխուանայի և հերոինի օրինականացման պահանջով՝ ըստ սխեմայի, նախատեսվում էր 14 տարեկանից սկսած թմրանյութերի սպառողների աստիճանավորում։ Հարցազրույցներից մեկում Բոնկը հայտարարել է՝ «Մաքուր հերոինը կախվածություն չի առաջացնում, միայն թե եթե այն խառնեն»։ Նա խոստովանել է, որ նույպես օգտագործել է թմրամիջոցներ։ Սաքսոնիայի լանդտագում Ժողովրդավարական սոցիալիզմի կուսակցության նախագահ Փեթեր Պորշը այս կապակցությամբ արձանագրել է, որ Բոնկը այս ելույթով վրիպել է[2]։

Ռոմեն Ռոլլանի անվան գիմնազիան ավարտելուց հետո Դրեզդենի տեխնիկական համալսարանում սովորել է քաղաքական ու պատմական գիտություններ՝ ավարտելով այն ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան։

Կարիերա խմբագրել

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո անմիջապես 2004 թվականին մտել է Սաքսոնիայի հողային խորհրդարան և դարձել է խորհրդարանական խմբակի ձախեր կուսակցության անդամ։ Նա իր հայտնիությունը ձեռք է բերել՝ ԳԴՀ-ի խորհրդարանում ամենաերիտասարդ անդամ լինելու համար։ 2006 թվականին դարձել է Ժողովրդավարական սոցիալիզմի ձախ թևի անդամ։

Սաքսոնիայի լանդտագի չորրորդ օրենսդրական գումարման ժամանակ Բոնկը եղել է խորհրդարանական կոմիտեի դպրոցի, սպորտի սպիկերի տեղակալ, ինչպես նաև գիտությունների և բարձրագույն դպրոցի կոմիտեի անդամ։

2014 թվականին առողջական վիճակի պատճառով լանդտագի ընտրություններին մասնակցություն չի ցուցաբերել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Politikerin Julia Bonk, 20: Nur mit dickem Fell» (German). Der Spiegel. 2006 թ․ հուլիսի 24. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Bonk verharmlost Drogen Der Focus

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Բոնկ» հոդվածին։