Յուզեֆ Զախարիաշ Բեմ (լեհ.՝ Józef Zachariasz Bem, հունգ.՝ Bem József, Մուրադ-փաշա, մարտի 14, 1794(1794-03-14)[1][2][3][…], Տարնուվ, Հաբսբուրգի միապետություն - դեկտեմբերի 10, 1850(1850-12-10)[1][2][4][…], Հալեպ), զորահրամանատար, լեհական գեներալ, թուրքական բանակի ֆելդմարշալ, 1848 թվականին հունգարական հեղափոխության ժամանակ եղել է զորքերի հրամանատարը։

Յուզեֆ Բեմ
լեհ.՝ Józef Zachariasz Bem
Դիմանկար
Ծնվել էմարտի 14, 1794(1794-03-14)[1][2][3][…]
ԾննդավայրՏարնուվ, Հաբսբուրգի միապետություն
Մահացել էդեկտեմբերի 10, 1850(1850-12-10)[1][2][4][…] (56 տարեկան)
Մահվան վայրՀալեպ
ԳերեզմանՏարնուվ
ՔաղաքացիությունԼեհական թագավորություն և  Օսմանյան կայսրություն
Կրոնքրիստոնեություն և իսլամ
ԿրթությունBartłomiej Nowodworski High School?
Մասնագիտությունռազմական գործիչ և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Gold Cross of the Virtuti Militari
Ստորագրություն
Изображение автографа
 Józef Bem Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Յոզեֆ Բեմը ծնվել է լեհական Տարնուվ քաղաքում, 1794 թվականի մարտի 14-ին։ Նրա ընտանիքը սերտորեն կապված է եղել Ուկրաինայի հետ։ Յուզեֆի հայրը` Անժեյ Բեմը, Լվովի քաղաքային խորհրդում իրավաբան է եղել։ 1809 թվականին Յուզեֆը (15 տարեկան հասակում) Վարշավայում ընդունվել է Հրետանագիտության և ճարտարագիտության դպրոց։ Այնտեղ նա թվաբանության, տեսական ու գործնական երկրաչափության և եռանկյունաչափության վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ է ստացել, ուսումնասիրել է տեղագրություն և լեզուներ, որոնց թվում են լեհերենը, ֆրասերենը, գերմաներենն ու ռուսերենը։ Հրետանային դպրոցն ավարտելուց հետո Բեմը ստացել է լեհական ձիավոր հրետանու երկրորդ դասի պորուչիկի կոչում։ 1812 թվականին նա ծառայության է անցել ֆրանսիական բանակի հրետանային I կորպուսում, որը ղեկավարում էր մարշալ Դավուն, իսկ ավելի ուշ Ժակ Մաքդոնալդի ղեկավարած X կորպուսում[5]։

1812 թվականը կարևովորվում է Նապոլեոն Բոնապարտի կատարած արշավանքով դեպի Ռուսաստան (տես նաև 1812 թվականի հայրենական պատերազմը)։ Այս պատերազմին մասնակցել են նաև Ֆրանսիայի դաշնակից լեհական զորքերը։ Յուզեֆ Բեմը մասնակցել է ռուսական արշավանքի բոլոր հիմնական մարտերին։ Երբ Նապոլեոնը նահանջում է Ռուսաստանից, ռազմական գործողությունների թատերաբեմը տեղափոխվում է արևելյան և կենտրոնական Եվրոպա։ Վերջին մարտը, որտեղ Բեմը մասնակցություն է ունեցել, դա Գդանսկ ամրոցի պաշտպանությունն էր, որը շարունակվել է 1813 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր։ Մարտի դաշտում ցուցաբերած խիզախության համար նա պարգևատրվել է ֆրանսիական Պատվավոր լեգեոնի շքանշանով[6]։ 1815 թվականին լեհական բանակի վերափոխումից հետո նա կրկին դառնում է հրետանավոր, դասախոսություն կարդում Վարշավայի հրետանային ուսումնարանում, սակայն Ալեքսանդր I կայսեր մահից հետո ազատվում է ծառայությունից` իբրև մի մարդ, որն ունի կասկածելի մտքեր։ Տեղեկություններ կան, որ Բեմը եղել է մասոնության անդամ[7]։ 1820-ական թվականներին կոմս Ֆրանսիսկ Պոտոցկին Բեմին հրավիրում է Բրոդի, որտեղ նա զբաղվում է տնտեսվարական գործունեությամբ։

Գիտական և ուսուցչական գործունեություն խմբագրել

Ըստ կապիտուլյացիայի պայմաննների Լեհաստանի ու Գերմանիայի զինվորներն ազատ են արձակվել (ֆրանսիացի զինվորներին տեղափոխել են Ռուսաստան)։ Շուտով, հայրենիք վերադառնալուց հետո, Բեմը` ծառայության է անցնում Լեհական Թագավորական բանակում։ Տաղանդավոր ինժեներ-հրետանավորին նկատում է գեներալ Պետրոս Բոնտեմպսը, ով զբաղվում էր հրթիռային հրետանու ստեղծման փորձերով։ 1815 թվականին նա Բեմին նշանակում է զինվորական հրթիռաշինության բյուրոյի ղեկավար։ 1819 թվականին հրթիռներից մեկի փորձարկման ժամանակ Բեմը լուրջ վնասվածքներ է ստացել։

Այնուամենայնիվ, այս միջադեպը նրան չի խանգարել գրել և հրատարակել մարտական հրթիռի մասին «Notes sur les fusees incendiares» գիրքը (ֆրանսերենով), որը մեկ տարի անց վերահրատարակվել է Վայմարում (Գերմանիա)։ Մինչև բանակում իր ծառայությունն ավարտելը` 1822 թվականը, Բեմը դասավանդել է Ձմեռային հրետանային դպրոցում` միաժամանակ զբաղվելով գիտական աշխատանքով։

1826 թվականին կոմս Ֆրանտիշեկ Պատոցկու հրավերով նա գնում է Լվովի մարզի Բրոդի քաղաք։ Ուկրաինայում Յուզեֆը զբաղվում է շաքարի գորածարանների մոդեռնացմամբ և վերանորոգմամբ, ստեղծում է և կարգի բերում թղթի կոմբինատի աշխատանքները, վերակառուցողական աշխատանքներ է անցկացնում լվովյան վանքերում ու կարմելիտների եկեղեցիներում, Պատոցկիների և Լյուբամիրսկների պալատների համար մշակում և ստեղծում է ջեռուցման նոր համակարգ;

1829 թվականին Լվովում շոգեմեքենաների մեխանիկների համար հրատարակում է «O machinach parowych» դասագիրքը։ Ընդհանուր առմամբ նախատեսված էր հրատարակել դասագրքի երեք հատոր, սակայն Բեմի գիտական գործունեությունը ընդհատվեց, երբ 1830 թվականին սկսվեց լեհական ապստամբությունն ընդդեմ Ռուսական կայսրության գաղութային քաղաքականության[8]։

Նոյեմբերյան ապստամբություն խմբագրել

Երբ Վարշավայում 1830 թվականին սկսվում է Նոյեմբերյան ապստամբությունը, նա շտապում է այնտեղ և մայորի կոչմամբ ստանձնում թեթև հեծելազորի 4-րդ մարտկոցի ղեկավարությունը, որի կազմում կար 12 թնդանոթ և 291 զինվոր։

Դամինիցի, Իգանի և Օստրոլենկի կռիվներում իր լավագույն դրսևորման համար նշանակվել է լեհական ամբողջ հրետանու հրամանատար և այն հմտորեն ղեկավարել Վարշավայի պաշարման ժամանակ։ 1831 թվականի հուլիսի 1-ին պարգևատրվել է Virtuti militari շքանշանով։ Գեներալ Կազիմիր Մալախովսկու միջնորդությամբ օգոստոսի 22-ին նրա կոչումը բարձրացվել է մինչև բրիգադային գեներալի աստիճանի[9]։ Սակայն Վարշավան գրավվեց, իսկ ապստամբությունն էլ ճնշվեց։

Նրան հաջողվեց իր զորքերի մնացած մասի և հրետանու մի մասի հետ գնալ Պրուսիա, որտեղ Մարիենվերդերա շրջանում լեհական ռազմական ուժերն արդեն կազմալուծվել էին, իսկ նրա անդամները` արտագաղթել։ Ինքը` բրիգադային գեներալը, սկզբում ապրել է Պրուսիայում, իսկ հետո տեղափոխվել Փարիզ, որտեղ ապրել և զբաղվել է տարբեր գիտական ծրագրերով որպես անհատ։

Փորձել է ստեղծել լեհական լեգեոն, որը մասնակցություն կունենար Պորտուգալիայում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմին։ Մտահղացումը ձախողվել է։

1848 թվականի հեղափոխությունը խմբագրել

1848 թվականի համաեվրոպական հեղափոխությունը նրա մեջ կրկին արթնացրեց եռուն գործունեություն։ Վիեննայում տեղի ունեցած ապստամբության ժամանակ նա եղել է կառավարության զորքերին դիմադրող ուժերի գլխավոր կազմակերպիչը, իսկ վիեննացիների կողմից կնքված կապիտուլյացիայի ժամանակ հասցրել է փախչել Հունգարիա, որտեղ Լայոշ Կոշութը նրան է վստահել Տրանսիլվանիայի ղեկավարումը։ Այստեղ Բեմը նորից հիանալի եռանդ ու նախաձեռնություն է ցուցաբերում ինչպես ռազմական ուժերի կազմավորման հարցում, այնպես էլ ավստրիական և ռուսական զորքերի դեմ կռվի ժամանակ, մինչև այն պահը, երբ վերջին առաջնորդը` գեներալ Լիդերսուն նրան ջախջախեց Տիմիշոարայի և Հերմանշտադի մոտակայքում (1849 թվական, հուլիս)։

Յուզեֆ Բեմի պատկերը դաջված էր Լեհական Ժողովրդական Հանրապետության 10 զլոտի արժողության բանկատոմսի նմուշի վրա (1982):

Հուշարձաններ խմբագրել

Հունգարիա խմբագրել

Ռումինիա խմբագրել

Լեհաստան խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Bem, Joseph (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 1. — S. 254.
  5. 1. Alfred Liebfeld: Polacy na szlakach techniki. Warszawa: Wydawnictwa Szkolne i Pedagogiczne, 1985, s. 56-62.
  6. Bolesław Orłowski: Bem Józef Zachariasz (1794—1850) (pol.). W: Inżynierowie polscy XIX i XX wieku, 100 najwybitniejszych polskich twórców techniki (red. Józej Piłatowicz). Polskie Towarzystwo Historii Techniki, 2001. s. 21-24.
  7. «Юзеф Бем: неудобный герой Речи Посполитой». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. 3. Mieczysław Wieliczko: Józef Bem w 190 rocznicę urodzin. Warszawa: Interpress, 1984, s. 70-77.
  9. Bolesław Orłowski (2001. [dostęp 2015-04-17]. s. 21-24.). «Bem Józef Zachariasz (1794-1850)» (PDF). Inżynierowie polscy XIX i XX wieku, 100 najwybitniejszych polskich twórców techniki (red. Józej Piłatowicz) [on-line]. Polskie Towarzystwo Historii Techniki. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուզեֆ Բեմ» հոդվածին։