Յուգուրթա (լատին․՝ Iugurtha, մ.թ.ա. 160 - մ.թ.ա. 104), Նումիդիայի արքա մ.թ.ա. 117 թվականից։ Հռոմեացիների դեմ պատերազմ է վարել, որը ստացել է Յուգուրթական պատերազմ անվանումը։ Հռոմեական զորքերի նկատմամբ Յուգուրթայի տարած սկզբնական հաղթանակներից հետո նրա դեմ ուղարկվել է հռոմեական Գայոս Մարիոս զորավարը, որին հաջողվել է մի շարք պարտություններ հասցնել թագավորին։ Յուգուրթան ստիպված անցել է պարտիզանական պայքարի, սակայն ի վերջո գերի է ընկել, բանտարկվել և սպանվել՝ Հռոմում հաղթական շքահանդեսին շղթայված տարվելուց հետո։

Յուգուրթա
Ծնվել է՝մ. թ. ա. 160
ԾննդավայրՑիրտա, Նումիդիա
Մահացել է՝մ. թ. ա. 104 մահապատիժ
Վախճանի վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն[1]
զորավար և գերիշխան
ՀայրՄաստանաբալ[2][3]
ԵրեխաներOxyntas?

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուգուրթա» հոդվածին։