Յորդան Ստեֆանի Յովկով (բուլղար․՝ Йордан Стефанов Йовков, 9 նոյեմբերի, 1880, Ժերավնա15 հոկտեմբերի, 1937, Պլովդիվ), բուլղարացի գրող, արձակագիր։

Յորդան Յովկով
բուլղար․՝ Йордан Йовков
Ծննդյան անունբուլղար․՝ Йордан Стефанов Йовков
Ծնվել էնոյեմբերի 9, 1880(1880-11-09)[1][2][3][…]
ԾննդավայրԺերավնա, Eastern Rumelia[4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 15, 1937(1937-10-15)[1][2][3][…] (56 տարեկան) կամ հոկտեմբերի 5, 1937(1937-10-05)[6] (56 տարեկան)
Վախճանի վայրՊլովդիվ, Բուլղարիա[7]
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, դրամատուրգ, խմբագիր, արձակագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ժանրերբելետրիստիկա և դրամա
Գրական ուղղություններռեալիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Վերջին ուրախությունը» (1926)
«Հնձվոր» (1920)
«Կալվածքը սահմանի մոտ» (1934)
ԱնդամակցությունԲուլղարիայի գրողների միություն
Պարգևներ
«Սուրբ Ալեքսանդր» շքանշան
 Yordan Yovkov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յորդան Յովկովը ծնվել է 1880 թվականի նոյեմբերի 9-ին Ժերավնա գյուղում։ Սոֆիայում ավարտել է գիմնազիա (1900)։ Դիպլոմն ստանալուց հետո ապրել է Դոբրուջայում։ Գրական գործունեության սկզբում գրել է բանաստեղծություններ սիմվոլիզմի ոգով։ Առաջին ստեղծագործությունը տպագրվել է 1902 թվականին։ 1904 թվականին ընդունվել է Սոֆիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Մինչ 1912 թվականն աշխատել է որպես ուսուցիչ։ Մասնակցել է Բալկանյան երկու պատերազմներին (1912-1913

Որպես խմբագիր աշխատել է «Ժողովրդական բանակ» ամսագրում, որտեղ հրատարակել է իր առաջին ակնարկը զինվորական կյանքի վերաբերյալ։ 1915 թվականին զորակոչվել է բանակ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո գրել է արձակ ստեղծագործություններ՝ «Պատմվածքներ» (1917-1918) ժողովածուն, «Վերջին ուրախությունը» (1926) ժողովածուն, «Հնձվոր» (1920) վիպակը, «Կալվածքը սահմանի մոտ» (1934) վեպը։

Կյանքի վերջին տարիներին ծանր հիվանդ էր։ Մահացել է Պլովդիվում 1937 թվականին։ Թաղվել է Սոֆիայում։

Յորդան Յովկովի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 30 լեզուներով։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել