Յոհան ֆոն Պալավիչինի (հունգարերեն Pallavicini János őrgróf, գերմաներեն Johann Markgraf von Pallavicini, մարտի 18, 1848(1848-03-18)[1], Պադովա, Ավստրիական կայսրություն[2] - մայիսի 4, 1941(1941-05-04), Պուստարադվան, Հունգարիա), ավստրո-հունգարակական դիվանագետ, մարքիզ, Ավստրո-Հունգարիայի վերջին դեսպան Օսմանյան կայսրությունում, մասնավորապես ծառայելով որպես դեսպան Բարձր Դռանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

Յոհան ֆոն Պալավիչինի
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1848(1848-03-18)[1]
ԾննդավայրՊադովա, Ավստրիական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 4, 1941(1941-05-04) (93 տարեկան)
Մահվան վայրՊուստարադվան, Հունգարիա
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Հունգարիա
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԱվստրո-Հունգարական կայսրության ընդհանուր գործերի նախարարների խորհուրդ
Զբաղեցրած պաշտոններՕսմանյան կայսրությունում Ավստրո-Հունգարիայի դեսպան, Ավստրո-Հունգարական կայսրության դեսպան և Հունգարիայի վերին պալատի անդամ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
 János Pallavicini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1848 թվականի մարտի 18-ին Պադուայում, իտալական Պալավիչինո ազնվական ընտանիքում։ Կրթությունը ստացել է Էդինբուրգում (ներկայումս Շոպրոն) և Վիենայում, որից հետո անցել է ավստրո-հունգարական դիվանագիտական ծառայության։ 1871 թվականին նշանակվել է Գերմանիայի դեսպանատան ատաշե, 1878 թվականին Ֆրանսիայում, 1880 թվականին Մեծ Բրիտանիայում։ 1887 թվականին Սերբիայի դեսպանատան քարտուղար է դարձել։ 1894 թվականին աշխատել է փաստաբան Մյունխենում, նույն թվականին դիվանագիտական աշխատանքի է անցել Ռուսաստանում։ 1899 թվականի հունվարին դարձել է բանագնաց Ռումինիայում[3]։

1906 թվականի հոկտեմբերի 5-ին մարքիզ[4] ֆոն Պալավիչինին Ֆրանց Յոզեֆ I-ի կողմից նշանակվել է դեսպան Օսմանյան կայսրությունում[5]։

Մարքիզ ֆոն Պալլավիչինին լայնորեն հայտնի էր որպես հարգված դիվանագետ և Երկակի միապետության կողմնակից էր ի տարբերություն կոմս Ալոիս Լեքսա ֆոն Էիրենթալի և Բալհաուզպլացի շատ երիտասարդ դիվանագետների նման դեմ էր Բոսնիայի անեքսիային։ 1911 թվականին կոմս Ալոիս Լեքսա ֆոն Էիրենթալի հիվանդության ընթացքում նշանակվել է Ավտրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։ 1908 թվականին հանդես է եկել Բոսնիայի բռնակցման դեմ[6]։

Պալավիչինին էական դերակատարում է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Օսմանյան կայսրությանը Կենտրոնական տերությունների շարքերում պատերազմի մեջ ներգրավվելու գործում։ 1915 թվականին տեղեկացրել է հայկական բնակչության երկրում իրականացվող բնաջնջման մասին։ Քանի որ երկար պաշտոնավարել է և Պոլսում դիվանագիտական կորպուսի դեկան է եղել, հետևաբար համարվում է, որ մեծ ազդեցություն է ունեցել Օսմանյան կայսրությունում կատարվող իրադարձությունների վրա։ Սակայն Հայկական հարցի հետ կապված նրա դերը տարիների քննարկման նյութ է եղել պատմաբանների կողմից և քննադատության է արժանացել, քանի որ բավականաչափ չի բարձրաձայնել իր բողոքը։

  «Մինչ ֆոն Վանհենհայմը դիվանագիտական բողոքի նոտաներ էր արձակում և նրա իրավահաջորդ Պաուլ ֆոն Վոլֆ Մետերնիխը, արտաքին քաղաքական գերատեսչության սատարմամբ, Գերմանիայի անունից բավարար աղմուկ էր բարձրացնում սպանությունների մասին, CUP-ից պահանջում էր հեռանալ պաշտոնից, Պալլավիչինին պաշտոնում մնաց ողջ պատերազմի ընթացքում, նախընտրելով պարբերաբար բարեկամական խոսքեր ուղղել CUP-ի առաջնորդներին»[7]։  

Վիեննա ուղարկած նրա հաշվետվություններից հստակ երևում է, որ Պալավիչինին տեղյակ է եղել բռնության վերաբերյալ Օսմանյան նախաձեռնությանը և որ նա ներգրավված է եղել «կենտրոնացված պլանային և կազմակերպված ոչնչացմանը»[8]։ Արդեն 1915 թվականի հունիսին նա գրել է Վիեննա, որ «հայկական բնակչությունը ... ոչ միայն ենթարկվում է մեծագույն թշվառության, այլև բնաջնջման (einer gänzlichen Ausrottung)»[9]: Ի պաշտպանություն, սակայն, գրառումները ցույց են տալիս նաև, որ նա բողոքել է, բայց ապարդյուն[10]։

1917 թվականի ապրիլին մարքիզ ֆոն Պալավիչինին հրաժարվել է Ավստրո-Հունգարիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու Կառլոս I-ի առաջարկից։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Վախճան խմբագրել

Մահացել է 1941 թվականի մայիսի 4-ին Հունգարիայում, Պուստարադվանիի (Pusztaradvány) իր դղյակում։

Տես նաև խմբագրել

Հայոց ցեղասպանության ապացույցներ

Գրականություն խմբագրել

  • William D. Godsey, Aristocratic Redoubt: The Austro-Hungarian Foreign Office on the Eve of the First World War, West Lafayette, Purdue University Press, 1999
  • Österreichisches Biographisches Lexikon 1815—1950 (ÖBL). Band 7, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, Wien 1978

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://macse.hu/gudenus/mfat/fam.aspx?id=691
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #102492291X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 'Pallavicini János Markgraf von', Österreichisches Biographisches Lexikon 1815-1950, vol. 7, Vienna, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1957, p. 303.
  4. Markgraf երբեմն թարգմանվում է որպես «Margrave» անգլերեն, սակայն, ժամանակակից փաստաթղթերը ցույց են տալիս, որ Markgraf von Պալլավիչինին հիշատակվում է որպես «Marquis»
  5. 'Inside Story of a Big Upset at the Austrian Court', New York Times, 19 March 1911
  6. William D. Godsey, Aristocratic Redoubt: The Austro-Hungarian Foreign Office on the Eve of the First World War, West Lafayette, Purdue University Press, 1999, p. 202.
  7. Donald Bloxham, The Great Game of Genocide: Imperialism, Nationalism, and the Destruction of the Ottoman Armenians, Oxford, Oxford University Press, 2005, p. 125
  8. Vahakn N. Dadrian, The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus, Oxford, Berghahn Books, 1995, p. 424. For excerpts of Marquis von Pallavicini's reports, see Israel W. Charny (ed.), The Widening Circle of Genocide, New Brunswick, Rutgers State University, 1994, p. 102f.
  9. Israel W. Charny (ed.), op. cit., p. 102
  10. Christopher J. Walker notes that, "By the end of June Wangenheim and his Austro-Hungarian colleague, Count Johann Pallavicini, decided to act together. On 1 July Pallavicini told Talaat that the mass deportations 'seemed hardly justified'. [...] The Porte, however, typically for a government in the grip of a racial frenzy, did nothing to either Austrian or German requests. Pallavicini noted, 'Evidently there is a determination to render the Armenian element, which has become so suspect here, harmless once and for all'." (Christopher J. Walker, Armenia: The Survival of a Nation, London, Routledge, 2nd edn., 1990, p. 232f.)
  11. 'Pallavicini János Markgraf von', op. cit..
  12. 'Pallavicini János, őrgróf', Magyar Életrajzi Lexikon

Աղբյուրներ խմբագրել

Pallavicini, János von KATALOG DER DEUTSCHEN NATIONALBIBLIOTHEK