Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ

Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ (գերմ.՝ Johann Friedrich Wilhelm Herbst, նոյեմբերի 1, 1743(1743-11-01), Պետերսհագեն, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա - նոյեմբերի 5, 1807(1807-11-05), Բեռլին, Պրուսիայի թագավորություն), գերմանացի բնագետ և միջատաբան Պետեևսհագեն քաղաքից, Մինդեն-Ռավենսբերգ։ Մասնագիտացումը՝ միջատաբանություն։ Նա պրուսական բանակում ծառայել է որպես կապելլան։ 1770 թվականին Բեռլինում ամուսնացել է Եվֆրոսին Լուիզ Սոֆիի հետ (1742–1805 թթ.), որը պրուսացի Հոֆրատ Լիբերտ Վալդշմիդի դուստրն էր[2]։

Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ
գերմ.՝ Johann Friedrich Wilhelm Herbst
Ծնվել էնոյեմբերի 1, 1743(1743-11-01)
Պետերսհագեն, Մինդեն Լյուբեքե, Դետմոլդ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Մահացել էնոյեմբերի 5, 1807(1807-11-05) (64 տարեկան)
Բեռլին, Պրուսիայի թագավորություն
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունլեպիդոպտերիստ, կենսաբան, բնագետ և քաղցկեղաբան
Գործունեության ոլորտմիջատաբանություն
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Ստորագրություն
Изображение автографа
 Johann Friedrich Wilhelm Herbst Վիքիպահեստում

Կարլ Գուստավ Յաբլոնսկու հետ Naturgeschichte der in- und ausländischen Insekten (Տեղի և արտասահմանյան միջատների բնական պատմությունը, 1785–1806, 10 հատոր) գրքի խմբագիրն է եղել, որը կարծրաթևավորների ամբողջական նկարագրության առաջին փորձն էր։ Հերբստի Naturgeschichte der Krabben und Krebse (Խեցգետինների և խաչափառների բնական պատմությունը) գիրքը խեցգետնակերպերի առաջին ամբողջական նկարագրությունն էր։

Հերբստի այլ աշխատանքներից է Anleitung zur Kenntnis der Insekten (Միջատների հետազոտման ուղեցույց, 1784–86, 3 հատոր), Naturgeschichte der Krabben und Krebse (1782–1804, 3 հատոր), Einleitung zur Kenntnis der Würmer (Որդերի հետազոտման ուղեցույց, 1787–88, 2 հատոր) և Natursystem der ungeflügelten Insekten (Անթև միջատների դասակարգումը) (1797–1800, 4 մաս) գրքերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Anleitung z. Kenntniss d. Insecten (Բեռլին, 1784-1786 թթ.)
  • Naturgeschichte der Krabben und Krebse (Բեռլին, 1782-1804 թթ.)
  • Einleitung z. Kenntniss der Wurmer (Բեռլին, 1787-1788 թթ.)
  • Natursystem der ungeflugelten Insecten (Բեռլին, 1797-1800 թթ.)
  • Naturgeschichte d. inn— und auslandischen Insecten (Բեռլին, 1782-1806 թթ.)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ֆրիդրիխ Վիլհելմ Հերբստ» հոդվածին։