Յոհան Բեքման

գերմանացի փիլիսոփա, տնտեսագետ, գյուղատնտես

Յոհան Բեքման (գերմ.՝ Johann Friedrich Beckmann, հունիսի 4, 1739(1739-06-04)[1][2], Hoya[3] - փետրվարի 3, 1811(1811-02-03)[1][2], Գյոթինգեն, Վեսթֆալիա թագավորություն[3]), գերմանացի գիտնական, հորինել է տեխնոլոգիա տերմինը։ Նա առաջինն էր, ով դասավանդել է տեխնոլոգիան և գրել դրա մասին՝ որպես գիտական առարկա։

Յոհան Բեքման
գերմ.՝ Johann Beckmann
Ծնվել էհունիսի 4, 1739(1739-06-04)[1][2]
Hoya[3]
Մահացել էփետրվարի 3, 1811(1811-02-03)[1][2] (71 տարեկան)
Գյոթինգեն, Վեսթֆալիա թագավորություն[3]
Բնակության վայր(եր)Գերմանիա
Քաղաքացիություն Բրաունշվայգ-Լյունենբուրգ
Մասնագիտությունտնտեսագետ, historian of technology, համալսարանի դասախոս, գյուղատնտես, փիլիսոփա, կենսաբան և բուսաբան
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
ԱնդամակցությունԷրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Հայտնի աշակերտներJohann Michael Ackner?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Beckm.
 Johann Beckmann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեքմանը ծնվել է 1739 թվականի հունիսի 4-ին Հոյա քաղաքում, որտեղ նրա հայրը եղել է որպես փոստատար և հարկահավաք[4]։ Կրթությունը նա ստացել է Գյոթինգենի համալսարանում, սովորել է աստվածաբանություն, մաթեմատիկա, ֆիզիկա, բնագիտություն, ինչպես նաև պետական ֆինանսներ և կառավարում։ Ուսման ավարտից հետո՝ 1762 թվականին, նա Բրաունշվայգում և Նիդերլանդներում անցկացրել է հետազոտություններ, ուսումնասիրել է հանքերը, գործարանները և բնագիտության պատմության թանգարանը։

1763 թվականին Յոհան Բեքմանը ընդունել է Լյութերական համայնքի պաստոր Անտոն Ֆրիդրիխ Բյուշինգի՝ աշխարհագրության ժամանակակից պատմա-վիճակագրական մեթոդների հիմնադրի հրավերը և Սանկտ Պետերբուրգի Սուրբ Պետրոս Գլխավոր գերմանական ուսումնարանում դասավանդել է պատմություն և ֆիզիկա[5]։ Այս պաշտոնը նա թողել է 1765 թվականին։ 1765-1766 թվականներին նա ճանապարհորդել է Դանիայում և Շվեդիայում, որտեղ սովորել է հանքերի մշակման մեթոդները, ինչպես նաև հավաքել տվյալներ արվեստի և բնագիտության մասին։ Ճանապարհորդության ժամանակ նա ծանոթացել և ընկերացել է Կառլ Լիննեյի հետ։ Նրա ճանապարհորդությունների «Schwedische Reise in den Jahren 1765-1766» օրագիրը տպագրվել է 1911 թվականին Ուփսալայում։

1766 թվականին նա նշանակվել է Գյոթինգենի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, որտեղ աշխատել է հաջորդ 45 տարիներին։ Այստեղ նա կարդացել է քաղաքական և կիրառական տնտեսագիտության դասախոսություններ, իսկ 1768 թվականին Լիննեյի սկզբունքների հիման վրա հիմնադրել է բուսաբանական այգի։ Նրա հաջողությունը այնքան մեծ էր, որ 1770 թվականին նրան նշանակել են հաստիքային դասախոս։

Բեքմանը հաճախ իր ուսանողներին ուղեկցել է արհեստանոցներ, որպեսզի նրանք կարողանան տիրապետել ոչ միայն տեսական, այլև տարբեր արհեստների գործնական հմտություններին։ Չնայած իր ջանքերին և եռանդունությանը, նա չի կարողանում ստանալ անհրաժեշտ քանակությամբ գիտելիքներ։ Այնուհետև Բեքմանը իր ուշադրությունը դարձնում է միայն մի քանի գործնական արվեստններիի և արհեստների վրա։ Այս ջանքերի շնորհիվ առաջացել է նրա «Beiträge zur Geschichte der Erfindungen (1780-1805)» աշխատությունը, որը թարգմանվել է անգլերեն («History of Inventions, discoveries and origins»): Այն կապված էր արհեստների և տնային տնտեսության մեջ կիրառվող տարբեր մեքենաների, բեռնարկղերի հետ։ Այս աշխատանքը, որը կոչվում էր «արժեքավոր», դեռ 20-րդ դարի սկզբում թույլ էր տալիս Բեքմանին անվանել գիտական տեխնոլոգիայի հիմնադիրը[6]։

Բեքմանը առաջինն էր, որ գրել է պատմական և քննադատական զեկույցներ տեխնոլոգիաների և արհեստների արտադրության մասին և հրապարակել է տեխնոլոգիաների դասակարգումը։ Նրա նպատակն էր անցկացնել հետազոտություններ, որոնք ոգեշնչված էին գիտության հետագա զարգացմամբ։ 1722 թվականին Բեքմանը ընտրվել է Գյոթինգենի Թագավորական Հասարակության անդամ և ստեղծել է գիտական աշխատություններ։ Նա Ցելեում, Հալլեում, Մյունխենում, Էրֆուրտում, Ամստերդամում, Ստոկհոլմում և Սանկտ Պետերբուրգում եղել է գիտական հասարակությունների անդամ[7]։ 1784 թվականին նա նշանակվել է Հենրարդի դատարանի խորհրդական, իսկ 1790 թվականին ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի օտարերկրյա անդամ։

Նա մահացել է 1811 թվականի փետրվարի 3-ին։ Կլեմմն ասել է. «Նա պետք է ճանաչվի որպես գյուտի առաջին վստահելի պատմաբան, ինչպես նաև պատվի արժանանա որպես տեխնոլոգիայի պատմության վարդապետության հայր»։

Մատենագիտություն խմբագրել

 
De historia naturalis veterum libellus primus, 1766
  • Grundsatze der teutschen Landwirtschaft,1769, 1896 (Basics of German Agriculture)
  • Physikalische-okonomoische Bibliothek 1770—1806 (Квартальное периодическое издание)
  • Anleitung zur technologie1777
  • Anleitung zur Handelswissenschaft (1789)
  • Vorbereitung zur Warenkunde (1795—1800) (Introduction to the Commodity Sciences.)
  • Beitrage zur Okonomie, Technologie, Polizei- und Cameralwissenschaft (1777—1791, 1809) (Guide to Technology, or to the knoweledge of crafts, factories and manufactories.)
  • Entwurf einer allgemeinen Technologie (1806) (Draft on general technology.)

Հիշատակը մեր օրերում խմբագրել

1987 թվականին Հոյայում Բեքմանի կյանքի և աշխատությունների մեծարման համար հիմնադրվել է «Յոհան Բեքմանի հասարակություն» կազմակերպությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118654624 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Немецкая национальная библиотека, Берлинская государственная библиотека, Баварская государственная библиотека и др. Record #118654624 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. Бекман, Иоанн // Русский биографический словарь : в 25 томах. — СПб., 1900. — Т. 2: Алексинский — Бестужев-Рюмин. — С. 674-675
  6. Бекман // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  7. Бекман, Иоганн //Энциклопедический Лексикон. — Изд-во Плюшара. — С.-Пб., 1836, — т. V «БАР-БИН». — С. 202
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Բեքման» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Բեքման» հոդվածին։