Յոհաննես Պետեր Մյուլլեր (անգլ.՝ Johannes Peter Müller, հուլիսի 14, 1801(1801-07-14)[1][2][3][…], Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4] - ապրիլի 28, 1858(1858-04-28)[2][3][5][…], Բեռլին, Գերմանական միություն[4]), գերմանացի բնագետ, ժամանակակից ֆիզիոլոգիայի, համեմատական անատոմիայի և սաղմնաբանության հիմնադիրներից։

Յոհաննես Մյուլլեր
Johannes Müller
Ծնվել էհուլիսի 14, 1801(1801-07-14)[1][2][3][…]
Կոբլենց, Ռայնլանդ Պֆալց[4]
Մահացել էապրիլի 28, 1858(1858-04-28)[2][3][5][…] (56 տարեկան)
Բեռլին, Գերմանական միություն[4]
Բնակության վայր(եր)Պրուսիայի թագավորություն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունկենդանաբան, անատոմ, կենսաբան, Ձկնաբան, համալսարանի դասախոս, ֆիզիոլոգ, նյարդաբան, բժիշկ, հերպեսաբան և ծովային կենսաբան
Հաստատություն(ներ)Բոննի համալսարան և Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան
Գործունեության ոլորտկենսաբանություն, բժշկություն[6], անատոմիա[6], ֆիզիոլոգիա[6] և ախտաֆիզիոլոգիա[6]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Ազգային բժշկական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերԲոննի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][7]
Գիտական ղեկավարԿառլ Ռուդոլֆի[8], Philipp Franz von Walther?[9] և August Franz Joseph Karl Mayer?[10]
Եղել է գիտական ղեկավարՀերման Հելմհոլց, Էրնստ Վիլհելմ ֆոն Բրյուկկե, Ռուդոլֆ Վիրխով[11], Paul du Bois-Reymond?[12], Friedrich Gustav Jakob Henle?[13], Էռնստ Հեկկել[14], Felix Hoppe-Seyler?, Albert von Kölliker?, Ռուդոլֆ Վիրխով[15], Էմիլ Դյուբուա Ռեյմոն և Friedrich Anton Schneider?
Հայտնի աշակերտներՀերման Հելմհոլց, Ludwig Traube?, Թեոդոր Շվան, Hermann Senator?, Վիլհելմ Վունդտ և Friedrich Gustav Jakob Henle?[15]
Պարգևներ
Երեխա(ներ)Max Müller?[17]
 Johannes Peter Müller Վիքիպահեստում

Բոննի (1830) և Բեռլինի (1833) համալսարանների պրոֆեսոր։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1832)։ Ավարտել է Բոննի համալսարանը (1822)։ Հիմնական աշխատանքները վերաբերում են կենտրոնական նյարդային համակարգի և զգացողության օրգանների ուսումնասիրմանը։ Ըստ Միլլերի զգայությունը զգացողության օրգանների ներքին հատկությունների («առանձնահատուկ էներգիայի») արտահայտությունն է։ Միլլերը «ֆիզիոլոգիական իդեալիզմի» հիմնադիրներից է, որը քննադատել է Վ․ Ի․ Լենինը իր «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» գրքում (Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 18, էջ 398)։ Միլլերը ուսումնասիրել է անծնոտների կառուցվածքը, երկկենցաղների և սողունների ավշային սրտերը, փշամորթների սաղմնային և ետսաղմնային զարգացումը, հայտնաբերել և նկարագրել է թարթիչավոր որդերի (Մյուլլերյան թրթուր) և նեմերտինների թրթուրային փուլը, ողնաշարավոր կենդանիների և մարդու սաղմի նախաերիկամները կոյանցքին միացնող խողովակը (Մյուլլերյան խողովակ)։ Հիմնադրել է (1834) «Archiv fiir Anatomie Physiologie und wissenshaftliche Medzin» ամսագիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Մյուլլեր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Մյուլլեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 648