Յոհաննա Էլեոնորա Դելագարդի

շվեդ գրող

Յոհաննա Էլեոնորա Դելագարդի (շվեդ.՝ Johanna Eleonora De la Gardie, հունիսի 26, 1661(1661-06-26)[1][2], Համբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1] - դեկտեմբերի 27, 1708(1708-12-27)[1][2], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1][2]), շվեդ գրող, բանաստեղծուհի և շվեդական արքունիքի պատվավոր օրիորդ։

Յոհաննա Էլեոնորա Դելագարդի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 26, 1661(1661-06-26)[1][2]
ԾննդավայրՀամբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 27, 1708(1708-12-27)[1][2] (47 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1][2]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունֆրեյլինա, գրող և բանաստեղծուհի
ԱմուսինErik Gustaf Stenbock?
Ծնողներհայր՝ Pontus Fredrik De la Gardie?[1][2], մայր՝ Beata Elisabet von Königsmarck?[2]
Երեխաներcountess Frederikke Vilhelmine Steenbock, heiress of Skarhult?[3] և Countess Beata Elisabeth Stenbock, heiress of Marsvinsholm castle?[3]

Կենսագրություն խմբագրել

Յոհաննան Ֆրեդրիկ Պոնտուս Դելագարդիի և Բեատա Էլիզաբեթ ֆոն Կենիգսմարկի դուստրն է։ Նա գերազանց կրթություն է ստացել քրոջ՝ Էբբա Մարիա Դելագարդիի և զարմուհիների՝ Ամալիա Վիլհելմինա ֆոն Կենիգսմարկի և Մարիա Ավրորա ֆոն Կենիգսմարկի հետ։ Նրա քույրը՝ Էբբա Մարիան, հետագայում դարձավ հայտնի բանաստեղծուհի և երգչուհի Շվեդիայի թագավորի արքունիքում։ Յոհաննան դարձավ պատվո օրիորդ և քրոջ հետ միասին դանիական թագուհի Ուլրիկա Էլեանորա Դանիացու սիրելին էին։ Նա նաև թագուհի Գեդվիգ Էլեոնորա Գոլշտեյն-Գոտտորպսկայայի ընկերուհին էր։

Յոհաննան թագավորական արքունիքում մասնակցել է սիրողական թատրոնի բեմադրություններին, որը կազմակերպել է թագուհի Էլեոնորը։ 1683-1684 թվականների ձմռանը նա խաղացել է Ժան Ռասինի Իֆիգենիա ներկայացման մեջ` մարմնավորելով Իֆիգենիայի դերը[4]։ Այս ներկայացումը պատմաբանները համարում են նշանակալի իրադարձություն, քանի որ սա առաջին բեմադրությունն էր, որում խաղում էին միայն կանայք։ Դրանով սկսվեց շվեդական հասարակության ծանոթությունը ֆրանսիական գրականության դասականներին[5]։ Յոհաննան ֆրանսերենով գրել է Portrait d’Ismène պոեմը, որը նա նվիրել է Ուլրիկե Էլեոնորին, ինչպես նաև գերմաներեն սաղմոս, որը կոչվում է Weich, Falsche Welt: 1691 թվականին Յոհաննան ամուսնացել է իր զարմիկ կոմս Էրիկ Ստենբոկ Գուստավի հետ։ Նրանք ապրել են Անգլիայում մինչև 1697 թվականը, որտեղ հանրաճանաչ դեմքեր են եղել թագուհի Մարիայի արքունիքում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Munthe A. Johanna Eleonora De la Gardie — P. 724.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Johanna Eleonora De la Gardie 1661-06-26 — 1708-12-27 Poet, hovdam
  3. 3,0 3,1 Pas L. v. Genealogics — 2003.
  4. Samlaren / 21:a årgången (1900) Runeberg
  5. Lars Löfgren (2003). Svensk teater. (Swedish theater) Stockholm: Natur & Kultur. Sid. 46. 91-27-09672-6

Գրականություն խմբագրել