Յոհանեսբուրգի աստղադիտարան

Յոհանեսբուրգի աստղադիտարան կամ Միության աստղադիտարան (անգլ.՝ Johannesburg Observatory or Union Observatory, աստղադիտարանի կոդը` — «078»), աստղադիտարան էր Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքի արվարձաններում, այժմ չի գործում։ Գործում էր 1909-ից 1971 թվականները։ Գտնվում էր քաղաքի ամենաբարձր կետում ծովի մակերևույթից 1808 մետր բարձրության վրա[1][2]։

Յոհանեսբուրգի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Աստղադիտարանի կոդ078
Երկիր ՀԱՀ
ՎայրObservatory, Gauteng?
ԲԾՄ1808 մետր
Հիմնադրվել է՝1903
Արտադրող1972
Կայքassa.saao.ac.za/sections/history/observatories/rep_obs/

Աստղադիտարանը, և նրա Լեյդենի հարավային կայան մասնաճյուղը հայտնի են մոտ 6000 կրկնակի աստղերի և Կենտավրոսի Պրոքսիմայի հայտնաբերման համար։ Այս աստղադիտարանում են հայտնաբերվել նաև 578 աստերոիդներ[1][3]։

Պատմություն խմբագրել

Մինչև 1912 թվականը աստղադիտարանը անվանվում էր Տրանսվաալ աստղադիտարան, իսկ 1961 թվականին այն վերանվանվեց Հանրապետական աստղադիտարան։ 1971-1972 թվականներին Յոհաննեսբուրգում օդի աղտոտվածության պատճառով այն փակվեց։ Աստղադիտարանի շինությունները դեռևս կանգուն են[1]։

Այդ ժամանակ Հարավաֆրիկյան Հանրապետությունան կառավարությունը որոշեց կենտրոնացնել բոլոր աստղագիտական հետազոտությունները մեկ աստղադիտարանում, որը հետագայում անվանվեց Հարավաֆրիկյան աստղադիտարան (SAAO): Աստղադիտարանի կենտրոնական գրասենյակը գտնվում է հին Թագավորական աստղադիտարանի տարածքում, Քեյփթաուն քաղաքում։ Այս աստղադիտարան են տեղափոխվել բոլոր հիմնական աստղագիտական գործիքները[1]։

Աստերոիդների հիմնական գոտու (1585) Յունիոն (Միություն) աստերոիդը, որը հայտնաբերվել էր Էռնեստ Ջոնսոնի կողմից 1947 թվականին, անվանվել է Միության աստղադիտարանի պատվին[4]։

Աստղադիտարանի անվանման փոփոխություններ խմբագրել

Աստղադիտարանը իր գոյության ընթացքում մի քանի անգամ փոխել է իր անվանումը[1]՝

  • 1903–1909: Տրանսվաալի օդերևութաբանական բաժին
  • 1909–1912: Տրանսվաալ աստղադիտարան
  • 1912–1961: Միության աստղադիտարան
  • 1961–1971: Հանրապետական աստղադիտարան

Տնօրեններ խմբագրել

Աստղադիտարանի տնօրեններն են եղել[1]՝

  • 1903–1927: Ռոբերտ Իննես
  • 1927–1941: Հարրի Վուդ
  • 1941–1956: Վիլլելմ Հենրիկ վան դեն Բոս
  • 1957–1965: Վիլլիամ Ֆինսեն
  • 1965–1971: Յան Հերս (1915–2010)[5]

Լեյդենի հարավային կայան խմբագրել

Լեյդենի հարավային կայանը (անգլ.՝ Leiden Southern Station, աստղադիտարանի կոդը` — «081») ստեղծվել է Լեյդենի աստղադիտարանի և Միության աստղադիտարանի համագործակցության արդյունքում։ 1938-ից 1954 թվականները այն հանդիսացել է Միության աստղադիտարանի մասնաճյուղ, ապա 1954 թվականին տեղափոխվել է Հարտբիսպուրտ օդի համեմատաբար մաքրության պատճառով։ Աշխատել է մինչև 1978 թվականը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Republic Observatory (known as Johannesburg or Union Observatory)». Astronomical Society of Southern Africa. 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Republic Observatory (known as Johannesburg or Union Observatory)». Astronomical Society of Southern Africa. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. «Minor Planet Discoverers (Alphabetically)». Minor Planet Center. 2016 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Schmadel, Lutz D. (2007). «(1585) Union». Dictionary of Minor Planet Names – (1585) Union. Springer Berlin Heidelberg. էջ 125. doi:10.1007/978-3-540-29925-7_1586. ISBN 978-3-540-00238-3.
  5. «Jan Hers». IAU – International Astronomical Union, individual members. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
  6. «Leiden Southern Station (Hartebeespoort)». Astronomical Society of Southern Africa. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել