Յոկոհամայի արվեստի թանգարան

Յոկոհամայի արվեստի թանգարան (ճապ.՝ 横浜美術館 Յոկոհոմա բիձյուցուկան), հանրության համար բացված ճապոնական արվեստի թանգարան, որը հիմնադրվել է 1989 թվականի նոյեմբերի 3-ին[1] Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում։ Ճապոնիայի ամենամեծ արվեստի հաստատություններից մեկն է։

Յոկոհամայի արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ճապոնիա
ՏեղագրությունMinatomirai?
Հասցե220-0012
Հիմնադրվել էնոյեմբերի 3, 1989
ՏնօրենMika Kuraya?
Կայքyokohama.art.museum(ճապոներեն)(անգլ.)(կոր.)(չին.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը տեղակայված է «Yokohama Landmark Tower» շենքի հարևանությամբ՝ Յոկոհամայի Մինաթո Միրա 21 ֆուտուրիստական տարածքում։ Թանգարանի հիմնական ուղղությունը ժամանակակից արվեստն է՝ 19-րդ դարի վերջերից սկսած։

Թանգարանում կա յոթ պատկերասրահ, որոնցից տարբերվում են Գրանդ Պատկերասրահը, գեղարվեստի արհեստանոցները, տեղեկատու բաժին, համերգասրահ, ռեստորան, սրճարան և խանութ։

Ցուցանմուշներ խմբագրել

Թանգարանի ցուցանմուշները թվագրվում են 1859 թվականին՝ օտարերկրացիների համար Յոկահոմայի նավահանգստի բացման տարում։

Թանգարանի ֆոնդերում կան այնպիսի  ազդեցիկ և հայտնի մոդեռն նկարիչների աշխատանքներ, որոնցից են Կոնստանտին Բրանկուզին, Պոլ Սեզանը, Սալվադոր Դալին, Ջիմի Էռնստին, Ռենե Մագրիտը, Անրի Մատիսը, Օսիպ Ցադկինը և Պաբլո Պիկասոն։ Հատկապես լավ ներկայացված են դադաիստների և սյուրռեալիստների ստեղծագործությունները[2][3]։

Թանգարանում ցուցադրվում են նաև ճապոնացի արվեստագետների աշխատանքներ, հատկապես նրանց աշխատանքները, որոնք կապված են Յոկոհամայի հետ՝ Իմուրա Սիկոյի, Քանզան Սիմուրային և Թիձուկո Յոսիդային, Կիյոսի Հասևանայի, Յասումասա Մորիմուրայի և Լի Ու Հանգի աշխատանքները։

Թանգարանի ֆոնդի կարևոր մասն է լուսանկարները, քանի որ Յոկոհաման այն վայրերից էր, որտեղ Ճապոնիայում առաջին անգամ ծագեց արվեստի այս տեսակը[4]։

Վերջին տարիներին թանգարանում տեղի է ունենում երիտասարդ նկարիչների ցուցահանդես (New Artist Picks(NAP)), որը նվիրված է երիտասարդ նկարիչների ստեղծագործություններին[5]։

Շենք խմբագրել

Յոկոհամայի արվեստի թանգարանի շենքը նախագծվել է ճապոնացի ճարտարապետ Կենձո Տանգեի կողմից, որը 1987 թվականին արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին։ Կառույցը նկարագրվում է որպես «գրավիչ և ընդարձակ, օդի մեծ քանակությամբ  և լավ լուսավորված»։ Ունի երկաթբետոնային կառուցվածք։ Հրապարակի տարածքը կազմում է 9 621 մ², հողամասի մակերեսը մոտավորապես կազմում է 20 000 մ²[6]:.

Շենքի կենտրոնում գտնվում է կիսագլանաձև ձևավորման աշտարակ՝ ութհարկանի շենքի բարձրությամբ։

Թանգարանի հիմնական մուտքի դիմաց գտնվում է Արտ Պլազան՝ Գրանդ մոլ պարկի մի մասը։

Շինության ճակատը, որն ունի հատուկ սիմետրիկ շարվածք, զարդարված է շրջանակներով և քառակուսիներով, երկարությունը 180 մետր է։ Ամբողջ ճակատի երկայնքով սյունաշար է շարված։ Շենքի դիզայնը խորհրդանշում է «նայիր», «ստեղծիր», «սովորիր» կոնցեպցիան։

Թանգարանի շենքեր խմբագրել

Թանգարանի հիմնական դահլիճը («Մեծ Պատկերասրահը») ընդարձակ շենք է` 100 մետր երկարությամբ և 20 մետր բարձրությամբ։ Դահլիճը գտնվում է շենքի կենտրոնական մասում։ Այն եռաշարք պատուհաններ ունեցող դահլիճ է, որը զարդարված է գրանիտով։ Դահլիճը միաժամանակ հանդիսանում է նախասրահ և ցուցանմուշների ցուցահանդեսի վայր։ 

Դահլիճի ապակե առաստաղը սենյակում թույլ է տալիս բնական լույսի թափանցմանը։ Ժալյուզին թույլ է տալիս վերահսկել լուսավորությունը։ Դահլիճը հիանալի ակուստիկա է և այն հաճախ օգտագործվում է արվեստի նախագծերի և մշակութային միջոցառումների համար։

Թանգարանի հիմնական դահլիճը համարվում է ժամանակակից ճարտարապետության «առանձնահատուկ» օրինակ։

Գլխավոր դահլիճի վերևի հարկում տեղակայված են ցուցահանդեսային դահլիճները։ 

Թանգարանի սարքավորումները թույլ են տալիս ցուցադրել ցուցանմուշները, որոնք պետք է պահպանել որոշակի ջերմաստիճանի և խոնավության պայմաններում, ինչպես նաև այստեղ կան չափսերով խոշոր ցուցանմուշներ։ Հարկի յուրաքանչյուր կողմում գտնվում են յոթ մետր բարձրությամբ բավական տպավորիչ դահլիճներ։ Նրանցից մեկի հատակը կլոր է, իսկ երկրորդինը՝ քառակուսի։ Հարկ է նշել, որ կլորն ու քառակուսին բազմիցս օգտագործվել է շենքի դիզայնում։

Աջ թևում (եթե նայում ենք ճակատից) գործում է գեղարվեստական արհեստանոցներ, որտեղ անցկացվում են վարպետության դասեր երեխաների և մեծահասակների համար։ Թանգարանի կարևոր նպատակներից է մարդկանց մեջ արվեստի հանդեպ հետաքրքրության առաջացումը։

Շենքի ձախ թևում գտնվում է տեղեկատու բաժինը, որտեղ հավաքվել է ավելի քան 100 000 ճապոնական և արտասահմանյան արվեստի գրքեր և ամսագրեր, և շուրջ 580 ֆիլմ։

Բացի այդ, թանգարանում գործում է դասախոսությունների և ելույթների համար նախատեսված 240 տեղանոց համերգասրահ։

Խանութ, ռեստորան խմբագրել

Թանգարանի խանութն առաջարկում է ցուցահանդեսների կատալոգներ, արվեստի վերաբերյալ գրքեր, բացիկներ, թանգարանի ցուցահանդեսների թեմաներով հուշանվերներ։

Թանգարանի շենքի ձախ թևում գործում է BRASSERIE T'S Musée ֆրանսիական խոհանոցի ռեստորանը։ Եթե պատուհանի մոտ նստեք, տեսանելի կլինի Սուսումի Սինգուի «Wind Musical Notes»-ը (Քամու մելոդրամա) Լուսանկար և տեսանյութ[7][8]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About the Museum | About the Museum | YOKOHAMA MUSEUM OF ART» (անգլերեն). yokohama.art.museum. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  2. «Yokohama Art Galleries: Yokohama, Kanto, Japan» (անգլերեն). www.yokohama.world-guides.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  3. «About the Collection | Collection | YOKOHAMA MUSEUM OF ART». yokohama.art.museum. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  4. «Greetings | Greetings | About the Museum | YOKOHAMA MUSEUM OF ART» (անգլերեն). yokohama.art.museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  5. «Facilities | About the Museum | YOKOHAMA MUSEUM OF ART» (անգլերեն). yokohama.art.museum. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  6. «TANGE ASSOCIATES - 横浜美術館». www.tangeweb.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  7. «Restaurant | Shop/Cafe | YOKOHAMA MUSEUM OF ART». yokohama.art.museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  8. «Susumu Shingu». susumushingu.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոկոհամայի արվեստի թանգարան» հոդվածին։