Յոզեֆ Կլաուս (գերմ.՝ Josef Klaus, օգոստոսի 15, 1910(1910-08-15)[1][2][3], Քյոչախ Մաութեն, Hermagor District, Կարինտիա, Ավստրիա - հուլիսի 25, 2001(2001-07-25)[2], Վիեննա, Ավստրիա), Ավստրիայի պահպանողական քաղաքական գործիչ, Ավստրիայի Ժողովրդական կուսակցության ղեկավարներից մեկը, Ավստրիայի դաշնային կանցլերը 1964 թվականից մինչև 1970 թվականը։

Յոզեֆ Կլաուս
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 15, 1910(1910-08-15)[1][2][3]
Ծննդավայր Քյոչախ Մաութեն, Hermagor District, Կարինտիա, Ավստրիա
Վախճանի օր հուլիսի 25, 2001(2001-07-25)[2] (90 տարեկան)
Վախճանի վայր Վիեննա, Ավստրիա
Թաղված Գրինցինգի գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ավստրիա
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ Grand Cross of the Order of Honour for Services to the Republic of Austria «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ սպայական խաչ և Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով

Քաղաքական գործունեություն խմբագրել

1949-1961 թվականներին Յոզեֆ Կլաուսը Զալցբուրգի դաշնային երկրամասի նահանգապետն էր և Ավստրիայի Ժողովրդական կուսակցության անդամ։ Կանցլեր Յուլիուս Ռաաբը նրան ներկայացրել է որպես «երիտասարդ բարեփոխիչ»։ Կլաուսը զբաղեցրել է Ալֆոնսե Գորբախին առընթեր Ֆինանսների դաշնային նախարարի պաշտոնը, իսկ հետո փոխարինել Է նրան կանցլերի պաշտոնում։ Կլաուսը սոցիալ-դեմոկրատների կոալիցիա է ձևավորել, երբ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը Կլաուսին հաղթանակ է բերել ընտրություններում։ Կանցլերի պաշտոնում առաջին քայլը դարձել է Եվրոպական հանրության հետ համաձայնագիրը, որն ավելի ուշ ավարտվել է 1995 թվականին Եվրոպական միություն Ավստրիայի մուտք գործելով։

Կլաուսը բազմաթիվ բարեփոխումներ է անցկացրել կանցլերի պաշտոնում, բայց 1970 թվականի ընտրություններում պարտվել է Կրայսկուին (Ավստրիայի սոցիալիստական կուսակցություն), որը դարձել Է կանցլեր։

Երեք գումարումների ընթացքում եղել է Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր[4][5][6]։

 
Յոզեֆ Կլաուսը և Գերմանիայի դաշնային կանցլեր Լյուդվիգ Էրհարդը

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Կլաուս» հոդվածին։