Յոզեֆ Գեբելս

նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, պրոպագանդիստ և Դեմագոգոս

Պաուլ Յոզեֆ Գեբելս (գերմ.՝ Paul Joseph Goebbels, հոկտեմբերի 29, 1897(1897-10-29)[2][3][4][…], Ռեյդտ, Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 1, 1945(1945-05-01)[2][3][4][…], Ֆյուրերբունկեր, Բեռլին, Նացիստական Գերմանիա), նացիստական Գերմանիայի պետական և քաղաքական գործիչ, 1933-1945 թվականներին Կայսրության ազգային լուսավորության և քարոզչության նախարար, 1930 թվականից սկսած Գերմանական նացիոնալ-սոցիալիստական աշխատանքային կուսակցության ռեյխսլայտեր, 1933-1945 թվականներին կայսրության մշակույթի պալատի նախագահ, 1926-1945 թվականներին Բեռլինի գաուլայտեր, 1942-1945 թվականներին Բեռլինի պաշտպանության կոմիսար, 1944-1945 թվականներին Բեռլինի քաղաքային նախագահ, 1945 թվականի ապրիլի 30-ից մինչև մայիսի 1-ը ռեյխսկանցլեր։

Յոզեֆ Գեբելս
գերմ.՝ Paul Joseph Goebbels
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Բոննի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան և JMU
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, պրոպագանդիստ և Դեմագոգոս
Դավանանք չդավանող կաթոլիկ
Ծննդյան օր հոկտեմբերի 29, 1897(1897-10-29)[2][3][4][…]
Ծննդավայր Ռեյդտ, Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանի օր մայիսի 1, 1945(1945-05-01)[2][3][4][…] (47 տարեկան)
Վախճանի վայր Ֆյուրերբունկեր, Բեռլին, Նացիստական Գերմանիա
Թաղված Ehle[5]
Քաղաքացիություն  Նացիստական Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Paul Joseph Goebbels
Ամուսին Մագդա Գեբելս
Զավակներ Հելգա Սուսաննա Գեբելս, Հիլդեգարտ Տրաուդել Գեբելս, Հելմուտ Քրիստիան Գեբելս, Հոլդին Կաթրին Գեբելս, Heidrun Elisabeth Goebbels? և Hedwig Johanna Goebbels?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Յոզեֆ Գեբելսը ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 29-ին Ռեյդտում, հաշվապահ Ֆրիդրիխ Գեբելսի և նրա կնոջ՝ Մարի Օլդենհաուզենի ընտանիքում։ Փոքր տարիքում տարած հիվանդության արդյունքում նրա աջ ոտքը դեֆորմացված էր։ Գեբելսը մեծացել է հինգ եղբայրների և քույրերի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցանկացել է որպես կամավոր մեկնել ռազմաճակատ, սակայն 1914 թվականին ոտքի խնդիրների պատճառով ոչ պիտանի է ճանաչվել ծառայության համար։ Գիմնազիան ավարտելուց հետո 1917-1921 թվականներին «Ալբերտ Մեծ» կաթոլիկ հասարակական կազմակերպության հովանավորությամբ ուսուցանել է Ֆրայբուրգի, Բոննի, Վյուրցբուրգի, Քյոլնի, Մյունխենի և Գեյդելբերգի համալսարաններում։ Ուսումնասիրել է գերմաներեն, բանասիրություն և պատմություն։

1919 թվականին սկսել է գրել «Միքայել» վեպը, որի վերամշակված տարբերակը հրատարակվել է 1929 թվականին։ 1921 թվականի ապրիլի 21-ին Գեյդելբերգսկյան համալսարանում պրոֆեսոր բարոն ֆոն Վալդբերգի ղեկավարությամբ բավարար գնահատականով պաշտպանել է դոկտորական թեզը։ Թեզի թեման էր՝ «Վիլհելմ ֆոն Շտյուցը` որպես դրամատուրգ՝ ռոմանտիկ դպրոցի դրամայի պատմության հարցում»։ Այդ օրվանից իրեն սկսել է անվանել դոկտոր Գեբելս։

1921-1924 թվականներին դրամատուրգ և լրագրող դառնալու անհաջող փորձեր է կատարել, այդ թվում փորձել է աշխատանքի ընդունվել նաև «Ուլշտայն» և այլ հայտնի հրեական հրատարակություններ։ Նույն անհաջողությամբ են ավարտվել նաև նրա գրական փորձերը։

1923 թվականի հունվարի 2-ին աշխատանքի է անցնում Դրեզդենյան բանկի Քյոլնի մասնաճյուղում։

1923 թվականի հոկտեմբերի 17-ին սկսում է իր կյանքը գրի առնել օրագրում։

1924 թվականի օգոստոսի 21-ին նացիոնալ-սոցիալիստական և «ազգային» շրջանակների հետ առաջին շփումների արդյունքում, որոնց թվում էր նաև պահեստային գեներալ Էրիխ Լյուդենդորֆը, Վեյմարում Գեբելսը կազմակերպել է Մեծ Գերմանիայի Մենխենգլադբախյան նացիոնալ-սոցիալիստական ազատագրական շարժումը։ 1924 թվականի հոկտեմբերի 1-ից Գեբելսը «Ֆելկիշեֆրայխայտ» օրաթերթի խմբագիրն էր։

1925 թվականի փետրվարի 22-ին Գեբելսը դառնում է ՆՍԳԱԿ կուսակցության անդամ։

Նա ոչ մեկ անգամ է խոսել ընդդեմ Գուստավ Շտրեզեմանի ներքին քաղաքականության։ 1925 թվականի սեպտեմբերին դարձել է «Ազգային-սոցիալիստական նամակների» խմբագիրն ու կառավարիչը։ Այն ՆՍԳԱԿ-ի հակակապիտալիստական թևի մարմին է, որը համախմբվել էր Օտտո և Գրեգոր Շտրասսերների շուրջը։ Նրանք քննադատում էին Հիտլերի կենտրոնամետ քաղաքականությունը։

Ասում են, թե 1926 թվականի հունվարի 24-ին գաուլյայտերի Հանովերի բնակարանում տեղի ունեցած Հյուսիսային Գերմանիայի կուսակցական առաջնորդների ժողովում Գեբելսը կանգնել է աթոռի վրա և առաջարկել՝ «մանր բուրժուա» Հիտլերին վտարել կուսակցությունից։ Այսպես է նկարագրել այս տեսարանը Օտտո Շտրասսերը, ում Գեբելսի կենսագիրները հակված չեն հավատալ։ Հենրիխ Ֆրենկելն ու Ռոդժեր Մենվելը գրում են. «Եթե նա այդպես համարձակ ելույթ ունենար, ապա ամենայն հավանականությամբ այդ մասին կգրեր օրագրում[6]։ Իրականում վերոհիշյալ ժողովում Հիտլերին կուսակցությունից հանելու հարցը բարձրացրել է ոչ թե Գեբելսը, այլ` Ռուստը»։ Հելմուտ Խայբերը նույնպես կասկածում է այս դրվագի իսկության մեջ. «Անկասկած նման բան տեղի չի ունեցել, բայց այն փաստը, որ երկու եղբայրներն էլ հաճախ էին այդ մասին պատմում, միանգամայն հնարավոր է, որ Գեբելսն այդպիսի որևէ բան ասել է նեղ շրջանակներում»։ Ամեն դեպքում նրա վերաբերմունքը Հիտլերի նկատմամբ այդ ամիսներին զգալիորեն վատացել էր։

Սակայն 1926 թվականի փետրվարի 14-ին Բամբերգում տեղի ունեցած կուսակցական կոնֆերանսի ժամանակ Գեբելսը ակնհայտորեն անցնում է Հիտլերի կողմը, երես թեքելով Շտրասսեր եղբայրներից։ 1926 թվականի հոկտեմբերի 28-ին Հիտլերը Գեբելսին պաշտոնապես նշանակում է ՆՍԳԱԿ-ի գաուլյայտեր։ Կարմիր Բեռլինում ՆՍԳԱԿ-ն այն ժամանակ ուներ ընդամենը 500 անդամ։ Գեբելսը խզում է հնգամյա սիրային հարաբերությունները ուսուցչուհի Էլզա Յանկեի հետ, ում մայրը հրեա էր։

1926 թվականի նոյեմբերի 7-ին նա տեղափոխվում է Բեռլին։

1927 թվականի հուլիսի 4-ին լույս է տեսնում Գեբելսի կողմից հիմնադրված «Գրոհ Անգրիֆ» («Der Angriff») քարոզչական թերթի առաջին համարը։ Դրանում Գեբելսը մշտապես ելույթ էր ունենում ընդդեմ Բերնխարդ Վայսի՝ բեռլինյան ոստիկանության փոխնախագահի։ Նրա համար Գեբելսը հորինել էր «Իսիդոր» մականունը։ 1927 թվականի դեկտեմբերից սկսած շուրջ 26 անգամ Վայսը Գեբելսին կանգնեցրել է դատարանի առջև՝ իր անունը աղավաղելու և վիրավորելու համար։

1928 թվականից սկսած ռեյխստագի պատգամավոր էր։ Ուշադրությունն իր վրա էր կենտրոնացնում հրեաների և ձախակողմյան քաղաքական գործիչների վերաբերյալ ցինիկական հայտարարություններով։

1930 թվականի փետրվարի 23-ին Բեռլինում հրազենային վնասվածքի արդյունքում մահանում է 23-ամյա գրոհային և հոգևորական Վեսսել Խորստի որդին, ում Գեբելսը հաջողությամբ ներկայացնում է, որպես ազգային-սոցիալիստական շարժման զոհ։ Նույն թվականին Հիտլերը Գեբելսին նշանակում է քարոզչության հարցերով ՆՍԳԱԿ-ի ռեյխսլյայտեր։ Նրա գլխավոր խնդիրը դարձավ 1930 և 1932 թվականների ռեյխստագի ընտրություններին նախապատրաստվելը։

1930 թվականի դեկտեմբերին Գեբելսը կազմակերպում է ցույցերի շարք՝ ընդդեմ Մարիա Ռեմարկի հակառազմական՝ «Արևմտյան ճակատում առանց ընմիջումների» վեպի համանուն ֆիլմի ցուցադրության, և արդյունքում հասավ արգելման։

1931 թվականին «Նացի-սոցի» աշխատությունում Գեբելսը գրել է 10 պատվիրաններ յուրաքանչյուր նացիոնալ-սոցիալիստական գաղափարներ կրողի համար[7]։

 
  1. Քո հայրենիքի անունը Գերմանիա է։ Սիրիր նրան ամենից շատ և ավելի շատ գործով, քան` խոսքով։
  2. Գերմանիայի թշնամիները քո թշնամիներն են։ Ատիր նրանց ողջ սրտով։
  3. Յուրաքանչյուր հայրենակից, նույնիսկ ամենաաղքատ, Գերմանիայի մի մասն է։ Սիրիր նրան, ինչպես ինքդ քեզ։
  4. Պահանջիր քեզնից միայն պարտավորություններդ։ Այդ ժամանակ Գերմանիան արդարություն ձեռք կբերի։
  5. Հպարտացիր Գերմանիայով։ Դու պետք է հպարտանաս քո հայրենիքով, որի համար միլիոնավոր մարդիկ կյանք են տվել։
  6. Նա, ով կպատվազրկի Գերմանիային, կպատվազրկի քեզ և քո նախնիներին։ Բռունցքդ նրա դեմ ուղղիր։
  7. Խփիր սրիկային ամեն անգամ։ Հիշիր, եթե որևէ մեկը խլում է քո իրավունքները, դու իրավունք ունես ոչնչացնելու նրան։
  8. Մի եղիր ծայրահեղ հակասեմիտական, բայց մշտարթուն եղիր «Բեռլիներ Թագեբլաթթ»-ի հետ։ (Բեռլինյան օրաթերթ)
  9. Արա այն, ինչ պետք է, առանց ամոթի, երբ խոսքը նոր Գերմանիայի մասին է։
  10. Հավատա ապագային։ Այդ ժամանակ դու կլինես հաղթող։
 

1931 թվականի դեկտեմբերի 19-ին Գեբելսը կնության է առնում Մագդա Գեբելսին։

1932 թվականի հուլիսին ռեյխստագի ընտրություններից առաջ Գեբելսը կազմակերպել է Հիտլերի թռիչքները ողջ Գերմանիայում։ Երեք ամսվա ընթացքում վերջինս այցելել է ավելի քան 50 քաղաք։

1933 թվականի հունվարի 30-ին նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալուց հետո Գեբելսը սկզբում մնացել էր առանց նախարարական պորտֆելի։ Ակնհայտ է՝ ռեյխսկանցլեր Հիտլերը չէր ցանկանում այդքան շուտ զայրացնել պահպանողական շրջանակների ներկայացուցիչներին՝ իր կառավարությունում, և առաջին հերթին ռեյխսնախագահ Պաուլ ֆոն Գինդենբուրգին։ Գեբելսը՝ որպես քարոզչության հարցերով ռեյխսլյայտեր կենտրոնանում է 1933 թվականի մարտի 5-ին կայանալիք ռեյխստագի ընտրություններին։

Ընտրություններին ստանալով ընտրողների 43, 9 %-ի ձայնը, ՆՍԳԱԿ-ը չհասավ իր առջև դրված նպատակին, այսինքն՝ լիակատար մեծամասնության։

1933 թվականի մարտի 7-ին Կառավարության նիստում Հիտլերը առաջարկում է ստեղծել կենտրոնական հիմնարկ՝ «լայն քարոզչության և լուսավորության աշխատանք»-ի համար, որպեսզի ընտրություններից հետո «քաղաքական անտարբերություն» չսկսվի։ Չորս օր անց խոսքն արդեն «Ազգային լուսավորության և քարոզչության նախարարություն» ստեղծելու մասին էր։

1933 թվականի մարտի 13-ին Հիտլերը Գեբելսին նշանակում է Կայսրության ազգային լուսավորության և քարոզչության նախարար, և այդ կերպ վերջինս դարձավ Կառավարության ամենաերիտասարդ նախարարը։ «Ահա, շեփորահարը նույնպես ցանկանում է մարդամեջ դուրս գալ», - իբրև թե հաջորդ օրը Գեբելսի նշանակման հրամանը ստորագրելիս ասել է Գինդենբուրգը։

Այդ դեպքից քիչ հետո նախարարը արել է հետևյալ հայտարարությունը[8]։

 

Քարոզչության նախարարությունը վարչական կառույց չի համարվում։ Այս նախարարությունը ժողովրդի համար է, և ժողովուրդը միշտ մուտք կունենա դեպի նա։ Այս տանը երբեք չի լինի բյուրոկրատիա հասկացությունը։ Մենք չենք կառավարում, մենք աշխատում ենք, ի դեպ մենք աշխատում ենք ժողովրդի անընդհատ հսկողության ներքո և մեր ողջ աշխատանքը կիրականացվի ամբողջությամբ բացառապես ժողովրդի համար։ Այստեղից պետք է մեծ թափ հավաքվի։ Հեղափոխություն իրականացնելու երկու տարբերակ կա։ Կարելի է հակառակորդին հեղեղել գնդացրի կրակով այնքան ժամանակ, մինչև նա չճանաչի գերազանցությունը, որը ունեն գնդացրերը։ Սա ավելի հեշտ ճանապարհ է։ Բայց կարելի է նաև հեղափոխություն անել ոգու միջոցով, այդպիսով` ոչ միայն չոչնչացնելով հակառակորդին, այլև` քաշել հակառակորդին քո կողմը։ Մենք` նացիոնալ-սոցիալիստներս, գնացել ենք երկրորդ ճանապարհով և շարունակելու ենք այն։ Ողջ ժողովրդին քաշել պետության կողմը, ահա մեր ամենագլխավոր խնդիրը այս նախարարությունում։

 

Նախարարի պաշտոնում Գեբելսի առաջին խոշոր միջոցառումը «Պոտսդամի օր»-ն էր։ Հանդիսավոր արարողություն՝ նվիրված 1933 թվականի մարտի 21-ին տեղի ուենցախ ռեյխստագի նոր գումարմանը։

1933 թվականի ապրիլի 1-ին Գեբելսը կազմակերպել է բոյկոտ հրեական ընկերություններին ու խանութներին։ Ապրիլի 23-ին այցելել է հայրենի Ռեյդտ քաղաք, որը նրան հայտարարել է պատվավոր քաղաքացի։

1933 թվականի նոյեմբեր 15-ին կայսրության մշակույթի պալատի բացման առթիվ Գեբելսը, ով իրեն հայտարարել էր պալատի նախագահ, ասել է. «Մեզ պետք չէ կուսակցության դրամատիզացված ծրագիրը։ Որպես իդեալ մենք պատկերացնում ենք հոգու խորը կապը հերոսական պատկերների և մշակույթի հավերժական կանոնների հետ»

1938 թվականին Մագդա Գեբելսը պատրաստ էր բաժանվել ամուսնուց։ Պատճառը վերջինիս կապն էր չեխ դերասանուհի Լիդա Բաարովայի հետ։ Այդ ժամանակ Գեբելսը մտածում էր հրաժարական տալու մասին, սակայն Հիտլերը իր արգելքն է դնում բաժանման վրա, և նախարարին մի քանի ամսով ուղարկում է Ռոդոս։

1938 թվականի նոյեմբերի 9-ին կուսակցության ղեկավարության առջև ելույթում Գեբելսը հանդես եկավ Մյունխենում հրեական հասարակության դեմ կոչերով։

1939 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գեբելսը ռադիոյի և ֆիլմերի միջոցրով ուժեղացրեց քարոզչությունը։

1940 թվականի մայիսի 26-ին լույս տեսավ Գեբելսի ստեղծած «Das Reich» օրաթերթի առաջին համարը, որի համար նա գրում էր առաջնային հոդվածներ։ Դրանք առաջին հերթին ուղղված էին ռեյխում և դրա սահմաններից դուրս ժողովրդի համախմբմանը։

Ստալինգրադի ճակատամարտից հետո Գեբելսը հերթական անգամ Հիտլերին փորձեց համոզել, որ վերջինս փոխի իր վերաբերմունքը սլավոնական երկրների հանդեպ, որպեսզի այդպիսով Սովետական Միությունում գտնվող գերմանացի զինվորների վիճակը բարելավվի։ Իր օրագրում նա գրել է. «... կարգախոսը այն մասին, որ արևելքում մենք կռվում ենք միայն բոլշեվիզմի դեմ, ոչ թե` ռուս ժողովրդի, իրապես կհեշտացնի մեր կռիվը»

1944 թվականի հուլիսի 20-ին Գեբելսի վճռական գործողությունները նպաստեցին պարտությանը։ Արդյունքում հուլիսի 25-ին Հիտլերը Գեբելսին նշանակեց ընդհանուր ռազմական մոբիլիզացիայի հանձնակատար։ Այդ պաշտոնում նա կարող էր բոլորին հրամաններ տալ։ Այդպիսով Գեբելսը դարձավ ռեյխում երկրորդ անձը։

 
Հիտլերն ու Գեբելսը աղջկա` Հելգայի հետ, Հայլիգենդամե լողափում, 1935 թվական

1945 թվականի ապրիլի 22-ին Գեբելսը ընտանիքի հետ տեղափոխվում է ռեյխստագի տակ գտնվող բունկեր («ֆյուրերի բունկեր»)։ Ապրիլի 29-ին նա Հիտլերի և Եվա Բրաունի հարսանիքի վկան էր։ Ապրիլի 30-ին Հիտլերի ինքնասպանությունից հետո Գեբելսը ստանձնում է ռեյխսկանցլերի պարտականությունները։ Մայիսի 1-ին Գեբելսը փորձեց հաշտություն կնքել սովետական զորքերի հետ, որոնք արդեն Բեռլինում էին։ Մոսկվայից պատասխանը ստացվեց 10:15-ին։ Սովետական կողմը պնդում էր անվերապահ հանձնում։ «Հանձնման մասին հրամանն իմ ստորագրությամբ չի լինի», - հայտարարեց Գեբելսը[9]։ Բանակցությունների խզումից հետո Գեբելսն ի վերջո որոշում է հայտնել ծովակալ Կարլ Դյոնիցին, որ Հիտլերը մահացել է։

«Դյոնիցին փոխանցեք, որ մենք գիտեինք ոչ միայն կռվել, այլև մահանալ», - իբրև թե Հիտլերի սեփական օդաչու Հանս Բաուրին ասել է Գեբելսը։ Մագդա Գեբելսի խնդրանքով Էսէս-ի սանիտարական կառավարման գլխավոր բժիշկի օգնական Հելմուտ Գուստավ Կունցը մորֆիյով քնեցրել է նրա վեց երեխաներին։ Այնուհետև ամենայն հավանականությամբ նա ինքն իրեն թունավորել է ցիանական կալիումով, որի սրվակները ժամանակին նրան է փոխանցել Հիտլերի անձնական բժիշկ Թեոդոր Հիլբերտը։ Ջոզեֆի մահվան մասին մանրամասներ արդեն հնարավոր չի լինի ստանալ։ Հավաստի հայտնի է, որ նա թունավորվել է Մորելլից ստացած ցիանական կալիումով։ Բաց է մնում նաև այն հարցը, թե որտեղ են նրանք մահացել՝ բունկերում, թե պահեստային մուտքի դիմաց, որտեղ 1945 թվականի մայիսի 2-ին սովետական զորքերը գտել են նրանց կիսաայրված դիակները։

Դիակների ինքնությունը ճանաչելուց հետո Գեբբելիս, Հիտլերի, Եվա Բրաունի և գեներալ Հանս Կրեբսի մարմինները թաղվել են սկզբում Բեռլինի Բուխ թաղամասում, ապա Ֆինով, Շտենդալ, Ռատենով և վերջապես Մագդեբուրգ քաղաքներում[10]։.

Երեխաները խմբագրել

Գեբելսի օրագրերը խմբագրել

1923 թվականի հոկտեմբերից Յոզեֆ Գեբելսը սկսում է իր կյանքը գրի առնել օրագրում։ Մինչև կյանքի վերջ կատարել է 6000 ձեռագիր և 50000 մեքենագիր էջ։ Օրագրի տարբեր հատվածներ արևմտյան Գերմանիայում տպպագրվել են 1948, 1960 և 1977 թվականներին։ 1969 թվականին ԽՍՀՄ-ը օրագրի որոշ հատվածներ փոխանցել է Գերմանիային, իսկ մնացած մասերը գտնվել են բունկերում։

Մահափորձ Գեբելսի նկատմամբ խմբագրել

1942 թվականի վերջում Գեբելսի նկատմամբ մահափորձ էր պատրաստվում։ Բժիշկ Հանս-Հենրիխ Կումերովը՝ «Լեվե Ռադիո»-ի ինժեները, պատրաստվում էր Շվանենվերդեր կղզի տանող կամրջի տակ հեռակառավարվող ռումբ տեղադրել, իսկ հետո ձկնորսի կերպարանքով այն գործի դնել։ Սակայն մահափորձն իրականացնել չհաջողվեց։ Կումերով ձերբակալվեց, դատապարտվեց մահվան և սպանվեց։ Գեբելսի տները վերածվեցին ամրոցների, նախարարության այցելուները մանրակրկիտ զննվում էին, իսկ նախարարը հավելյալ թիկնապահներ ստացավ։ 1942 թվականի Սուրբ Ծնունդին Հիտլերը Գեբելսին զրահապատ Մերսեդես է նվիրում[11]։ Մամուլում իհարկե մահափորձի մասին ոչինչ չէր հաղորդվում։ Մինչև 1944 թվականի հուլիսի 20-ը «մահափորձ» բառի վրա լիակատար տաբու էր դրված։ Գեբելսը կարծում էր, որ մամուլում այդպիսի բառեր օգտագործելը կարող են մարդկանց մոտ անցանկալի մտքեր առաջացնել։

Վարկաբեկված անուն խմբագրել

Գեբելսի անունը մինչ այսօր կապում են ցինիկ և անհամեստ քարոզչության հետ։ Նրա կենսագիր Գելմուտ Հայբերը գրում է. «Հնարավոր է` հետնորդների գիտակցության մեջ Յոզեֆ Գեբելսից մնա միայն կարծրատիպ դարձած վարկաբեկված անունը»։ Գեբելսի հետ համեմատությունը սովորաբար օգտագործում են հակառակորդին վարկաբեկելու համար։ Օրինակ՝ 1986 թվականի աշնանը Գերմանիայի կանցլեր Հելմուտ Կոլը Գեբելսին համեմատել է Միխայիլ Գորբաչովի հետ։

Չհրապարակված տեքստեր խմբագրել

  • Լիրիկական բանաստեղծություն։ Երախտիքով նվիրում եմ իր հարգելի ուսուցիչ՝ պրոֆեսոր պրն. Ռենտրոպին (առանց տարեթվի, ձեռագիր)
  • Վիլհելմ Ռաաբին (1916 թվականի մարտի 7, ձեռագիր)
  • Գարունը և ես և դու։ Երգեր՝ գարնան և սիրո մասին (առանց տարեթվի, ձեռագիր)
  • Պատվիրակը (Լենաու). Ճանապարհորդական պատմություն (առանց տարեթվի, ձեռագիր)
  • Մայրական աղոթք։ Ռազմական իդիլիա (առանց տարեթվի, ձեռագիր)
  • Թափառող աշակերտ, անառակ ընկեր։ Նորավեպ՝ Յոզեֆ Գեբելսի ուսանողական կյանքից։ Իմ ընկեր Կարլ Հայնց Քելշին։(1917 թվականի ամառ, ձեռագիր)
  • Նրանց, ովքեր սիրում են արևը... (1917 թվականի ամառ, ձեռագիր)
  • Թեոդոր Շտորմը՝ որպես լիրիկ։ Ծննդյան 100 ամյակին (1917 թվականի սեպտեմբերի 14, ձեռագիր)
  • Կիսամոռացված թղթերից։ Էրնստ Հայնենսի հիշատակին (1924 թվականի փետրվարի 22, ձեռագիր)
  • Գնչուական արյուն (նորավեպ, 1917-18 թվականների ձմեջ, ձեռագիր)
  • Հեքիաթային բալլադ (նորավեպ, 1918, ձեռագիր)
  • Ճգնավորի Սուրբ Ծննդյան զանգերը (1918 թվականի դեկտեմբերի 24, ձեռագիր)
  • Հուդա Իսկարիոտ (դրամա, 1918, ձեռագիր)
  • Հենրիխ Կեմպֆերտ (դրամա, 1919, ձեռագիր)
  • Աշխատավոր դասակարգի կռիվը (դրամայի հատված, 1919, ձեռագիր)
  • Միաքյել Ֆոորմանի երիտասարդ տարիները (1919 թվականի սեպտեմբեր, ձեռագիր)
  • Ընտանիք (դրամա, 1920, ձեռագիր)
  • Վիլհելմ ֆոն Շտյուցը՝ որպես դրամատուրգ՝ ռոմանտիկ դպրոցի դրամայի պատմության հարցում (թեզ, 1921)
  • Թափառականը (դրամա, 1923-1927)

Օրագրերը խմբագրել

  • Louis P. Lochner (Hrsg.)։ Goebbels Tagebücher aus den Jahren 1942—1943. Mit anderen Dokumenten. Atlantis, Zürich 1948.
  • Helmut Heiber (Hrsg.)։ Das Tagebuch von Joseph Goebbels 1925—1926. Mit weiteren Dokumenten. Deutsche Verlags-Anstalt, Stuttgart 1960.
  • Rolf Hochhuth (Hrsg.)։ Joseph Goebbels Tagebücher 1945. Die letzten Aufzeichnungen. Hoffmann und Campe, Hamburg 1977.
  • Elke Fröhlich (Hrsg.)։ Die Tagebücher von Joseph Goebbels. Sämtliche Fragmente in 4 Bänden. K. G. Saur, München 1987.
  • Elke Fröhlich (Hrsg.)։ Die Tagebücher von Joseph Goebbels. K. G. Saur, München.
    • Teil I: Aufzeichnungen 1923—1941. 14 Bde. 1997—2005.
    • Teil II: Diktate 1941—1945. 15 Bde. 1993—1996.
    • Teil III: Register 1923—1945. 3 Bde. 2007—2008.
  • Ralf Georg Reuth (Hrsg.)։ Joseph Goebbels. Die Tagebücher 1924—1945, 5 Bände, Piper, München und Zürich 1992.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118540041 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  5. V. K. Vinogradov, J. F. Pogonyi, N. V. Teptzov Hitler’s death: Russia’s last great secret from the files of the KGB.London: Geoffrey Chaucer, 2005. — P. 26, 110–111, 115–116, 335–336. — ISBN 1-904449-13-1
  6. «Յոզեֆ Գեբելսի օրագրերը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  7. «Յոզեֆ Գեբելսի խոսքերն ու հոդվածները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  8. «Գեբելսի հայտարարությունները». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. «Մարտ Բեռլինի համար». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  10. Հիտլերը ոչնչացվել է Անդրոպովի հրամանով
  11. «Գեբելսի ավտոմեքենան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 704