Յոել Լինդպերե

ֆուտբոլիստ

Յոել Լինդպերե (էստ․՝ Joel Lindpere, հոկտեմբերի 5, 1981(1981-10-05)[1][2][3], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի ֆուտբոլիստ։ Չիկագո Ֆայր ակումբի և Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող է։

Յոել Լինդպերե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Էստոնիա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 5, 1981(1981-10-05)[1][2][3] (42 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սմ
Դիրք կիսապաշտպան, պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Ֆայր
Համար 26
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997

1998-1999

2000-2007

2001-2002

2004-2005

2007-2009

2010-2012

2013-մինչ հիմա

Էստոնիա Նիմմե Կալյու

Էստոնիա Լելլե

Էստոնիա Ֆլորա

Էստոնիա Վալգա (վարձավճար)

Բուլղարիա ԲԿՄԱ (Սոֆիա) (վարձավճար)

Նորվեգիա Տրոմսյո

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլս

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո Ֆայր

7 (14)

23 (5)

130 (37)

20 (17)

11 (0)

75 (5)

97 (15)

16 (1)
Ազգային հավաքական
1999-մինչ հիմա Էստոնիա Էստոնիա 84 (5)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

15 տարեկանում սկսեց հանդես գալ Էստոնիայի առաջնության 3-րդ լիգայում հանդես եկող Նիմմե Կալյուի կազմում։ Այդ ակումբում Լինդպերեն անցկացրած 7 հանդիպումներում կարողացավ հեղինակել 14 գնդակ։ Հաջորդ 2 մրցաշրջանները ևս նա անցկացրեց նույն լիգայում, բայց այս անգամ արդեն Լելլեում։ 2000 թ. մրցաշրջանից սկսած նա արդեն սկսեց խաղալ Ֆլորայի կազմում, որն էստոնական ուժեղ ակումբներից մեկն է։ Ֆլորայի կազմում Լինդպերեն 2 անգամ կարողացել է հաղթել Էստոնիայի առաջնությունում (2002, 20032001 թվականի մրցաշրջանի վերջում և 2002 թվականի մրցաշրջանի սկզբում Լինդպերեն սկսեց վարձավճարով հանդես գալ Վալգայի կազմում, իսկ 2004/05 թթ. մրցաշրջանում՝ բուլղարական ԲԿՄԱ-ի կազմում։ Բուլղարական ԲԿՄԱ-ի հետ կարողացավ դառնալ Բուլղարիայի առաջնության չեմպիոն։

2006 թվականի սեպտեմբերի 6-ին Էստոնիայի գավաթի խաղարկության 1/6 եզրափակչի ժամանակ կրած պարտությունից հետո Լինդպերեն հայհոյեց պահեստային մրցավարին, որից հետո Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան նրան որակազրկեց մինչև հոկտեմբերի 15-ը, իսկ Ֆլորայի ղեկավարությունը որոշեց այլևս չհամագործակցել նրա հետ։

2007 թ. ձմռանը Լինդպերեն հայտնվեց նորվեգական Տրոմսյոյի կազմում։ Միակ հաջողությունը այս ակումբի հետ եղավ այն, որ կարողացավ գրավել Նորվեգիայի առաջնության 3-րդ տեղը։

2010 թ. հունվարի 26-ին Լինդպերեն ստորագրեց պայմանագիր 2 տարի ժամկետով Նյու Յորք Ռեդ Բուլսի հետ։ Սկզբում հանդես էր գալիս կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ հետո ստիպված եղավ զբաղեցնել ձախ կիսապաշտպանի դիրքը, երբ ակումբում հայտնվեցին նոր ֆուտբոլիստներ՝ Թիերի Անրին և Ռաֆայել Մարկեսը։ 2013 թ. հունվարի 4-ին տեղափոխվեց Չիկագո Ֆայր։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

Լինդպերեն հանդես է եկել նաև Էստոնիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Էստոնիայի ազգային հավաքականի կազմում մեկնարկային հանդիպում է անցկացրել 1999 թ. նոյեմբերի 1-ին, երբ թիմն ընկերական հանդիպում էր անցկացնում Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային հավաքականի հետ։

Նվաճումներ խմբագրել

Ֆլորայի կազմում • Էստոնիայի չեմպիոն - 2002, 2003 • Էստոնիայի սուպերգավաթակիր - 2002, 2003, 2004

ԲԿՄԱ (Սոֆիա)-ի կազմում • Բուլղարիայի չեմպիոն - 2004/05

Հղումներ խմբագրել

Յոել Լինդպերեն www.national-football-teams.com կայքում

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոել Լինդպերե» հոդվածին։