Յոդաջրածին

քիմիական միացություն

Յոդաջրածին, HI, յոդի միացությունը ջրածնի հետ։ Անգույն, սուր հոտով, խեղդող գազ է, հեղուկանում է 35,9 °C-ում, պնդանում՝ —50,9 °C-ում։ Տաքացնելիս քայքայվում է՝ 2HI^H2 + I2, վերականգնիչ է։ Ջրում լավ է լուծվում, առաջացնելով ուժեղ, միահիմն յոդաջրածնական թթու, որն անգույն հեղուկ է, օդում լույսի տակ դանդաղ օքսիդանում է և դեղնում։ Օգտագործվում է յոդիդներ ստանալու համար։ Վաճառքի է հանվում յոդաջրածնի 45 տոկոսանոց ջրային լուծույթը (խտությունը՝ 1500 կգ/tl3)։ Յոդաջրածին ստանում են յոդի գոլորշիների և ջրածնի փոխազդեցությամբ (500 °C, կատալիզատոր՝ պլատինապատ ասբեստ)։

Յոդաջրածին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևHI
Մոլային զանգված2,1E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Իոնիզացման էներգիա1,7E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան−50,8 °C և −50,77 °C[2] °C
Կազմալուծման ջերմաստիճան300 °C
Եռման ջերմաստիճան−35,36 °C և −35,55 °C[2] °C
Գոյացան էնթալպիա26,6 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
pKa−11
Դիպոլ մոմենտ1,5E−30 Կլ·մ[2]
Դասակարգում
CAS համար10034-85-2
PubChem24841
EINECS համար233-109-9
SMILESI
ЕС233-109-9
RTECSMW3760000
ChEBI23224
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 126