Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յարոսլավլ (այլ կիրառումներ)

Յարոսլավլ (ռուս.՝ Ярославль), քաղաք Ռուսաստանում, Յարոսլավլի մարզի կենտրոնը։ Բնակչությունը 2011 թվականի տվյալներով 591 374 է։ Բաղկացած է վեց վարչական շրջաններից։ Բնակչությունը կազմում է 602 400 մարդ (2014)։ Յարոսլավլը Ռուսաստանի Դաշնության կենտրոնական դաշնային շրջանի երրորդ քաղաքն է՝ ըստ բնակչության թվի։ Քաղաքը տրանսպորտային հանգույց է, որտեղից սկիզբ են առնում երկաթուղային գծեր ու ավտոճանապարհներ դեպի Մոսկվա, Վոլոգդա, Ռիբինսկ, Կոստրոմա, Իվանովո և Կիրով։ Յարոսլավլում գործում են նաև նավահանգիստ և օդանավակայան։ Քաղաքի տարածքը կազմում է 205 կմ²։

Քաղաք
Յարոսլավլ
ռուս.՝ Ярославль
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇրջանՅարոսլավլի շրջան
Ներքին բաժանումLeninsky District, Yaroslavl?, Dzerzhinsky District?, Q4183258?, Kirovsky District?, Krasnoperekopsky District? և Frunzenskiy District, Yaroslavl?
Հիմնադրված է1010 թ.
Առաջին հիշատակում1071
Մակերես205.80 կմ²
ԲԾՄ100 մետր
Բնակչություն591 374 մարդ (2011)
Խտություն2873,5 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ495
+7 499
Փոստային դասիչ150000—150066
Պաշտոնական կայքcity-yar.ru
Յարոսլավլ (Ռուսաստան)##
Յարոսլավլ (Ռուսաստան)

Յարոսլավլը Ռուսաստանի ամենահին քաղաքներից մեկն է։ Այն հիմնադրվել է 11-րդ դարում և ծաղկում է ապրել 17-րդ դարում։ 2010 թվականին նշվեց քաղաքի հազարամյակը։ Քաղաքի օրը Յարոսլավլում սովորաբար նշվում է մայիսի վերջին շաբաթ օրը (2010 թվականին քաղաքի հազարամյակըը նշելու պատճառով քաղաքի օրը նշվեց սեպտեմբերի 10-12-ին)[1]։ Քաղաքի պատմական կենտրոնը, որ տեղակայված է Վոլգա ու Կոտորոսլ գետերի միախառնման տեղին մոտ, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Յարոսլավլն ավանդաբար համարվում է Ռուսաստանի Ոսկե օղակի հիմնական օբյեկտներից մեկը։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Յարոսլավլը գտնվում է Արևելաեվրոպական հարթավայրի կենտրոնական հատվածում (ավելի ճիշտ, Յարոսլավակոստրոմյան ցածրավայրում) Վոլգա գետի երկու ափերի վրա, նրա մեջ Կոտորոսլ գետի թափվելու վայրում, Մոսկվայից 282 կմ դեպի հյուսիս-արևելք։ Քաղաքը զբաղեցնում է 205,37 կմ² տարածք։ Քաղաքի կենտրոնի միջին բարձրությունը ծովի մակարդակից 100 մ է[2]։

Ժամային գոտի խմբագրել

 

Յարոսլավլ քաղաքը, ինչպես նաև ամբողջ Յարոսլավլի մարզը, գտնվում է ժամային գոտում, որը միջազգային չափանիշներով նշվում է որպես Moscow Time Zone (MSK/MSD)։ Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) նկատմամբ շեղումը +3:00 (MSD) է։

Ջրաբանություն խմբագրել

Յարոսլավլի հիմնական գետերն են Վոլգա գետը (Գորկու ջրամբար) և նրա աջ վտակ Կոտորոսլը, որոնց ջրի մակարդակը բարձրացվել է Նիժեգորոդսկի ՀԷԿ-ի օգնությամբ[3]։ Այստեղ են թափվում մի քանի գետեր և առվակներ, որոնցից ամենակարևորը Նորա գետն է։ Գետաբերանի մոտ, Կոտորոսլ գետի հունի մեջ են ընկած մի քանի կղզիներ (նրանցից մեկի վրա գտնվում է մշակույթի և հանգստի զբոսայգին)։ Վոլգայի աջ ափը բարձր է, զառիթափ, ձախը՝ ցածրադիր։ Յարոսլավլի մոտ Վոլգա գետի միջին տարեկան ծախսը 1110 մ³/վ է[4], իսկ Գորկու ջրամբարի միջին բազմամյա մակարդակը Յարոսլավլի մոտ՝ 84,28 մ[5]։

Կլիմա խմբագրել

Քաղաքը գտնվում է չափավոր ցամաքային կլիմայական զոնայում, որը մեղմացնում է Ատլանտյան օվկիանոսի ազդեցությունը։ Բուսաճական շրջանի ընդհանուր ջերմաստիճանը (+10 °C բարձր է)՝ 1892 °C: 0 °C-ից ցածր ջերմաստիճանով օրերի քանակը 150 օր է։ Տեղումների տարեկան քանակը 590 մմ է։ Ցուրտ շրջանի տեղումների քանակը՝ 175 մմ։ Տաք շրջանի տեղումների քանակը՝ 427 մմ[6]։

 
Հին ժամանակներում Կոտորոսոլ գետը հայտնի էր իր տարեկան վարարմամբ։

Յարոսլավլում ձմեռը չափավոր ցուրտ է, չափավոր ձնային, տևում է ավելի քան հինգ ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -11 °C է, որոշ ձմեռների ընթացքում սառնամանիքները հասնում են -40 °C, -46 °C, սակայն պատահում են նաև ձնհալքներ։ Այսպես, 1932 թվականի հունվարին գրանցվել է ամբողջ դիտարկումների ընթացքում ամենաերկարատև ձնհալքը (17 օր)։ Ձյունածածկույթի բարձրությունը 35-50 սմ է, որոշ ձմեռների ընթացքում այն հասնում է 70 սմ, երբեմն չի գերազանցում 20 սմ։ Ձյունածածկույթը առաջանում է նոյեմբերի երկրորդ կեսին և պահպանվում է 140 օրերի ընթացքում։ Գերակշռում են հարավային և արևմտյան ուղղությունների քամիները։ Քամու միջին արագությունը 4,2 մ/վ է, ուժեղ քամիները՝ ավելի քան 8 մ/վ և ձնաբքերը դիտվում են հիմնականում դեկտեմբեր-հունվար ամիսներին, մինչև 8-10 օր[6][7]։

Գարունը բնորոշվում է քիչ տեղումներով։ Յարոսլավլում ապրիլի միջին ջերմաստիճանը մոտ +4 °C է։ Ձնածածկույթը վերանում է ապրիլի առաջին կեսին։ Ապրիլին տեղումները այդքան էլ շատ չեն՝ մոտ 40 մմ, տեղումների քանակը աճում է մայիսից՝ հասնելով 50-60 մմ։ Մայիսին գրանցվում է տարվա մեջ ամենացածր հարաբերական խոնավությունը՝ մոտ 70%[6]։

Ամառը չափավոր տաք է, խոնավ, տարվա մեջ ամենաբարձր տեղումների քանակով՝ ամիսը մինչև 80 մմ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +18 °C է, առանձին շոգ օրերին ցերեկը առավելագույն ջերմաստիճանը հասել է +37 °C: Հուլիսին թափվում է տարեկան տեղումների մեծ մասը՝ ամիսը 80-90 մմ։ Անձրևների մեծ մասը հորդառատ են, հաճախ ամպրոպներով (հունիս-հուլիս ամիսներին 6-8 օր ամպրոպով)։ Գերակշռում են արևմտյան և հյուսային ուղղության քամիները։ Միջին արագությունը 2,5 - 3,5 մ/վ է[6][7]։

Աշունը բնորոշվում է ամպամած օրերի կտրուկ աճով՝ ամիսը մինչև 18 օր և օդի հարաբերական խոնավության աճով՝ մինչև 85%։ Յարոսլավլում հոկտեմբերի միջին ջերմաստիճանը +3 °C է։ Տեղումների քանակը նվազում է, սակայն փոխվում է դրանց բնույթը՝ տեղատարափ անձրևներ են տեղում և առաջանում է մառախուղ[6]։

Յարոսլավլ, Ռուսաստան (1961-1990)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) −8.2
(17.2)
−5.8
(21.6)
0.1
(32.2)
9.0
(48.2)
17.8
(64)
21.4
(70.5)
23.3
(73.9)
21.5
(70.7)
14.9
(58.8)
7.2
(45)
−0.2
(31.6)
−5.2
(22.6)
8.0
(46.4)
Միջին օրական °C (°F) −12.0
(10.4)
−10.0
(14)
−4.3
(24.3)
4.5
(40.1)
12.0
(53.6)
15.7
(60.3)
17.9
(64.2)
16.1
(61)
10.4
(50.7)
4.1
(39.4)
−2.7
(27.1)
−8.4
(16.9)
3.61
(38.5)
Միջին ցածր °C (°F) −15.8
(3.6)
−14.2
(6.4)
−8.6
(16.5)
0.0
(32)
6.2
(43.2)
10.1
(50.2)
12.5
(54.5)
10.7
(51.3)
5.9
(42.6)
0.9
(33.6)
−5.2
(22.6)
−11.6
(11.1)
−0.8
(30.6)
Տեղումներ մմ (դյույմ) 37
(1.46)
27
(1.06)
26
(1.02)
40
(1.57)
52
(2.05)
65
(2.56)
84
(3.31)
64
(2.52)
55
(2.17)
52
(2.05)
46
(1.81)
43
(1.69)
591
(23.27)
աղբյուր: [8]

Կենդանական և բուսական աշխարհ խմբագրել

Ամենամյա սոխակների հաշվեգրումը, որն անց է կացվել 2010 թվականի ամռան կեսերին, ցույց է տվել, որ քաղաքի տարածքում իրենց բույնն են հյուսել այդ թռչունների ավելի քան 900 զույգ[9]։

Էկոլոգիա և բնության պահպանում խմբագրել

 
Պարկ Հյուսիսային բնակելի շրջանում

Յարոսլավլը՝ լինելով խոշոր արդյունաբերական և տրանսպորտային կենտրոն, բնորոշվում է շրջակա միջավայրի վրա բարձր տեխնոգեն ծանրաբեռնվածությամբ։ Այդ ծանրաբեռնվածությունը պայմանավորող կարևոր մարդածին գործոններն են առաջին հերթին մթնոլորտի, ինչպես նաև ջրային տարածքների և հողատարածքների աղտոտումը։ 2010 թվականի դրությամբ Յարոսլավլի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեում հաշվառվում է ավելի քան 1,5 հազար կազմակերպություն, որոնք ունեն շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր, և ավելի քան 14 հազար իրավաբանական անձ և անհատ ձեռներեց, որոնց գործունեության արդյունքում առաջանում են տարբեր թափոններ[10]։

Քաղաքի մթնոլորտի աղտոտվածության մակարդակը վերահսկում են հինգ ստացիոնար կայաններ։ Հաճախ գերազանցում է բենզոպիրենի թույլատրելի կոնցենտրացիան, օդում առկա է նաև ազոտի երկօքսիդի բարձր կոնցենտրացիա[11]։ Օդի մթնոլորտի հիմնական աղտոտիչներից է ավտոմոբիլային տրանսպորտը, ինչպես նաև նավթամշակող «Յարոսլավնեֆթեօրգսինթեզ» (ռուս.՝ «Ярославнефтеоргсинтез») ձեռնարկությունը, տեխնիկական ածխածնի գործարանը, անվադողերի գործարանը[12][13]։ Յարոսլավլում օդի ամեբարձր աղտոտվածության մակարդակ ունեցող շրջանը էկոլոգները անվանում են Կարմիր հրապարակ և Տոլբուխինի պողոտա։ Ջրի որակը Վոլգայում այդքան էլ բարձր չէ[14]։

Քաղաքի տարածքում են գտնվում մի շարք պահպանության տակ գտնվող բնական տարածքներ՝ բնության հուշարձաններ՝ Վոլգայի մոտ գտնվող սոճու անտառները (Յակովլևսկի անտառ, Լյապինսկի անտառ, Վոզդվիժենսկի անտառ, Տվերիցկի անտառ, Սմոլենսկի անտառ), Տոլգսկու մենաստանի հնադարյան մայրեթուփը, Կրեստովսկի քարահանքը, Կոտորոսլի գետահովտի մեջ գտնվող պարկը, Նեֆտեստրոյ գյուղի պարկը, Դեմիդովսկի այգին, Բուտուսովսկի պարկը, Սկոբիկինսկի պարկը, Պավլովսկի պարկը, լորենիների պուրակ Նորսկոե գյուղում, պաշտպանության տակ գտնվող բնապատմական լանդշաֆտներ՝ Պետրոպավլովսկի պարկը և Վոլգա գետի վրա գտնվող Վերին կղզին[15]։

Խորհրդանիշեր խմբագրել

 
Հերալդիկական արջի տեսքով տոպիար

Քաղաքի ժամանակակից զինանշանը հաստատվել է Յարոսլավլի մունիցիպալիտետի կողմից՝ 1995 թվականի օգոստոսի 23-ին։ Ընդ որում, որպես հիմք է ընդունվել 1778 թվականի պատմական զինանշանի օրինակը, որին ավելացվել է հերալդիկական վահանը պսակադրող Մոնոմախի գլխարկը (այդ պատկերը խորհրդանշում է այն փաստը, որ Յարոսլավլը համարվում էր իշխանների թագավորության վայրերից մեկը)[16]։ Յարոսլավլի զինանշանի վրա արծաթագույն վահանի մեջ պատկերված է ետևի թաթերի վրա կանգնած արջը (հեռատեսության և ուժի խորհրդանիշ[17]), որը ձախ թաթով բռնում է ոսկեգույն կացին, վահանի վերևում պատկերված է Մոնոմախի գլխարկը։

Քաղաքի դրոշը հաստատվել է 1996 թվականի մայիսի 22-ին և իրենից ներկայացնում է քաղաքի զինանշանը կապույտ գույնի ֆոնի վրա[18][19]:

Պատմություն խմբագրել

Քաղաքի տարածքում հնագույն բնակավայրը հայտնաբերվել է Վոլգա գետի ձախ ափին, Ստրելկայի դիմաց (Վոլգա և Կոտորոսլ գետերի միախառնման վայրում) և վերաբերում է մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակներին (նոր քարի դար)[20]։ 9-րդ դարում Յարոսլավլի տակ կազմավորվել է սկանդիվասլավոնական բնակավայր, որը հայտնի է Տիմերյովոյում գտնվող գերեզմանաբլուրների համալիրով։ Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են սկանդինավյան զենք, ռունիական գրառումներ, շախմատի խաղաքարեր և Եվրոպայի հյուսիսում խոշորագույն արաբական մետաղադրամների գանձեր (հնագույն մետաղադրամները հատվել են Իդրիսիդներից առաջինը)[21][22]։ Տիմերյովոյից է գալիս Ռուսաստանում հայտնաբերված սկանդինավյան ճարմանդի մեկ չորրորդ մասը[23]։ Ըստ երևույթին, այդ «նախկին Յարոսլավլը» խոշոր կենտրոն էր ծառայում Վոլգայի առևտրային ուղու վրա[24]։ Նրա կապը ավելի ուշ ժամանակի Յարոսլավլի հետ (այն ժամանակ մերյանական Մեդվեժի Ուգոլ բնակավայր) կարելի է համեմատել Գնյոզդովո և Սմոլենսկի, Ռյուրիկովի մեծաքաղաքի և Նովգորոդի, Սարսկի մեծաքաղաքի և Ռոստովի հարաբերակցությամբ[25][26][27]։ Ավելի ուշ Յարոսլավլի հիմնադրումից հետո այդ բնակավայրը անկում ապրեց, ամենայն հավանականությամբ, Վոլգայի առևտրային ուղու գործունեության դադարեցման պատճառով[28]։ Վոլգա գետի հոսքից վերև, ժամանակակից քաղաքի սահմաններից դուրս, հնագետների կողմից ուսումնասիրվել է խոշորագույն Միխայլովսկի գերեզմանատունը, որտեղ գերակշռել են ֆինաուգորական տիպի դամբարանները։

Քաղաքի հիմնում խմբագրել

 
Ըստ ավանդության՝ Յարոսլավ Իմաստունը հիմնել է քաղաքը Իլյինի օրը։ Քաղաքի առաջին եկեղեցին կրում էր Իլյա Մարգարեի անունը։ Այժմյան Իլյա Մարգարեի եկեղեցին կանգնած է հին Իլյինսկո-Տիխոնովսկի եկեղեցուց դեպի հյուսիս։

Եթե դատենք արձանագրություններում առաջին հիշատակումներից, Յարոսլավլը Վոլգա գետի վրա գտնվող հնագույն քաղաքն է։ Նա հիմնվել է իշխան Յարոսլավ Իմաստունի կողմից իր ռոստովյան իշխանության ժամանակ (988-1010), Ստրելկայի վերևում գտնվող հրվանդանի վրա, Մեդվեժի Ուգոլ հեթանոսական բնակավայրի տեղում կամ կողքին[20]։ Բնական ճանապարհով երեք կողմից պաշտպանված տարածքում (Վոլգայի և Կոտորոսլի զառիթափ ափերով և Մեդվեդիցկի ձորով, որով հոսում էր առուն), կառուցել են Յարոսլավլի կրեմլը։ Յարոսլավլի մասին առաջին հիշատակումները՝ սովի պատճառով 1071 թվականին Ռոստովյան հողի վրա տեղի ունեցած «մոգերի ապստամբությունն է»[2]։ Քաղաքի անվանունը ավանդաբար կապում են նրա հիմնողի անվան հետ. «Յարոսլավլ»-ը՝ ստացական ձևն է, որը նշանակում է «Յարոսլավի [քաղաք]»։

12-րդ դարում արդեն գոյություն ունեին յարոսլավլյան Պետրոպավլովսկի և Սպասսկի վանքերը, այն ժամանակ նրանք գտնվում էին քաղաքի սահմաններից դուրս։ Յարոսլավլը իր գոյության առաջին երկու դարերի ընթացքում մնում էր Ռոստով-Սուզդալսկի հողի ոչ մեծ սահմանամերձ քաղաք[2]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության թվաքանակը
1811[29]1840[29]1856[29]1863[29]1897[30]1913[29]1914[29]
23 80034 90026 90027 70072 00083 600111 200
1923[29]1926[30]1931[31]1933[32]1939[33]1956[34]1959[35]
91 000116 000155 500167 300299 359374 000407 071
1962[29]1967[29]1970[36]1973[29]1975[37]1976[38]1979[39]
443 000498 000517 314549 000576 000576 000596 951
1982[40]1985[41]1986[38]1987[42]1989[43]1990[44]1991[38]
614 000619 000623 000634 000632 991632 000638 000
1992[38]1993[38]1994[38]1995[41]1996[41]1997[45]1998[41]
637 000635 000631 000625 000623 000625 000619 000
1999[46]2000[47]2001[41]2002[48]2003[29]2004[49]2005[50]
620 600616 700608 800613 088613 100608 300605 200
2006[51]2007[52]2008[53]2009[54]2010[55]2011[56]2012[57]
603 700604 000605 200606 336591 486591 500595 155
2013[58]2014[59]2015[60]2016[61]2017[62]2018[63]2019[64]
599 169602 400603 961606 703608 079608 722609 828

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Календарный план международных и общероссийских общественно-значимых мероприятий празднования 1000-летия основания города Ярославля Արխիվացված 2010-12-18 Wayback Machine // adm.yar.ru
  2. 2,0 2,1 2,2 Народная энциклопедия «Мой город». Ярославль (Ярославская область) // mojgorod.ru
  3. Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  4. Волга — Энциклопедия «Вокруг света» // vokrugsveta.ru
  5. Оперативный ежедневный прогноз возникновения и развития чрезвычайных ситуаций на территории Ярославской области на 16 августа 2010 г. // uglich.ru
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Гидрометцентр России. Ярославль // meteoinfo.ru
  7. 7,0 7,1 О нашем городе Ярославль Արխիվացված 2016-10-01 Wayback Machine // gorodyaroslavl.ru
  8. «Russian Federal Meteorological Service». Վերցված է 2010 թ․ մարտի 5-ին.
  9. Элина Труханова. (16.06.2011). «Птичья перепись». Российская газета. Վերցված է 2012 թ․ հունիսի 15-ին.
  10. Официальный сайт города Ярославля — Экология Արխիվացված 2010-06-30 Wayback Machine // city-yar.ru
  11. Анна Коузова. Дышать нечем! Ярославцы озабочены состоянием воздуха в городе Արխիվացված 2012-12-15 Wayback Machine // «АиФ Ярославль», № 14 (14) от 01.04.2009
  12. Евгений Соловьев. «Ярославцы страдают от прогресса». Независимая газета. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 18-ին.
  13. «Генплан Ярославля». Территория и планирование. № 1 (8), 2007. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  14. Ярославские синоптики озабочены состоянием воздуха в городе Արխիվացված 2012-07-16 Wayback Machine // yaroslavl.rfn.ru
  15. Перечень особо охраняемых природных территорий Ярославской области (утв. постановлением Администрации Ярославской области от 21 января 2005 г. № 8) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // adm.yar.ru
  16. Герб города Ярославль (1778 г.) // geraldika.ru
  17. Винклер П. П. Гербы городов, губерний, областей и посадов Российской империи. СПб.: Издание книгопродавца И. И. Иванова, 1899.
  18. Флаг города Ярославль // geraldika.ru
  19. Официальный сайт города Ярославля — Город — Геральдика Արխիվացված 2015-05-09 Wayback Machine // city-yar.ru
  20. 20,0 20,1 Мейерович М. Г. Так начинался Ярославль. Ярославль: Верхне-Волжское книжное издательство, 1984. — 63 с.
  21. Arne Т. J. La Suede et l’Orient. — Uppsala, 1914. Pp. 37, 52—54, 222.
  22. Евгений Арсюхин, Наталия Андрианова. Ярославль: Если твой князь — ордынский хан… // archeologia.narod.ru
  23. Дедюхина В. С. Фибулы скандинавского типа // Труды Государственного исторического музея, 1967, вып. 43.
  24. Тихомиров И. А. Кто насыпал ярославские курганы? — В кн.: Труды III Областного историко-археологического съезда. Владимир. 1909, с. 90.
  25. Булкин В. А., Дубов И. В. Тимерево и Гнездово. — В кн.: Из истории феодальной России. Л., 1978.
  26. Булкин В. А., Лебедев Г. С. Гнездово и Бирка (к проблеме становления города). — В кн.: Культура средневековой Руси. Л., 1977, с. 17.
  27. Работы, в которых детально излагается теория протогородов-виков: Булкин В. А., Дубов И. В., Лебедев Г. С. Археологические памятники Древней Руси IX—XI веков. Л., 1978; Дубов И. В. Северо-Восточная Русь в эпоху раннего средневековья. Л., 1982; Дубов И. В. Города, величеством сияющие. Л., 1985; Лебедев Г. С. Эпоха викингов в Северной Европе. Л., 1985; Мельникова Е. А., Петрухин В. Я. Формирование сети раннегородских центров и становление государства (Древняя Русь и Скандинавия) — История СССР. 1986, № 5; их же. Начальные этапы урбанизации и становление государства (на материале Древней Руси и Скандинавии). В кн.: Древнейшие государства на территории СССР. М., 1986; Дубов И. В. Великий Волжский путь. Л., 1989.
  28. И. В. Дубов. Спорные вопросы этнической истории северо-восточной Руси IX—XIII веков.
  29. 29,00 29,01 29,02 29,03 29,04 29,05 29,06 29,07 29,08 29,09 29,10 «Народная энциклопедия «Мой город». Ярославль». Արխիվացված է օրիգինալից 2013-10-05-ին. Վերցված է 2013-10-05-ին.
  30. 30,0 30,1 «Города с численностью населения 100 тысяч и более человек». Արխիվացված է օրիգինալից 2013-08-17-ին. Վերցված է 2013-08-17-ին.
  31. Административно-территориальное деление Союза ССР : [Районы и города СССР на 1931 год]. — Москва: Власть советов, 1931. — XXX, 311 с.
  32. Административно-территориальное деление Союза ССР. На 15 июля 1934 года.
  33. «Всесоюзная перепись населения 1939 года. Численность городского населения СССР по городским поселениям и внутригородским районам» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013-12-24-ին. Վերցված է 2013-11-30-ին.
  34. «Народное хозяйство СССР в 1956 г. (Статистический сборник). Государственное статистическое издательство. Москва. 1956». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013-10-26-ին. Վերցված է 2013-10-26-ին.
  35. «Всесоюзная перепись населения 1959 года. Численность городского населения РСФСР, её территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  36. «Всесоюзная перепись населения 1970 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013-09-29-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  37. Российский статистический ежегодник, 1998 год
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 38,5 «Российский статистический ежегодник. 1994». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-05-18-ին. Վերցված է 2016-05-18-ին.
  39. «Всесоюзная перепись населения 1979 года Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Демоскоп Weekly. Արխիվացված օրիգինալից 2021-11-07-ին. Վերցված է 2013-09-25-ին.
  40. Народное хозяйство СССР 1922-1982 (Юбилейный статистический ежегодник)
  41. 41,0 41,1 41,2 41,3 41,4 «Российский статистический ежегодник. Госкомстат, Москва, 2001». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-05-12-ին. Վերցված է 2015-05-12-ին.
  42. Народное хозяйство СССР за 70 лет : юбилейный статистический ежегодник : [арх. 28 Հունիսի 2016] / Государственный комитет СССР по статистике. — Москва : Финансы и статистика, 1987. — 766 с.
  43. «Всесоюзная перепись населения 1989 г. Численность городского населения РСФСР, ее территориальных единиц, городских поселений и городских районов по полу» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011-09-26-ին.
  44. Российский статистический ежегодник.2002 : Стат.сб. / Госкомстат России. – М. : Госкомстат России, 2002. – 690 с. – На рус. яз. – ISBN 5-89476-123-9 : 539.00.
  45. «Российский статистический ежегодник. 1997 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-05-22-ին. Վերցված է 2016-05-22-ին.
  46. «Российский статистический ежегодник. 1999 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-14-ին. Վերցված է 2016-06-14-ին.
  47. «Российский статистический ежегодник. 2000 год». Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-06-13-ին. Վերցված է 2016-06-13-ին.
  48. «Всероссийская перепись населения 2002 года. Том. 1, таблица 4. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, районов, городских поселений, сельских населённых пунктов - райцентров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-02-03-ին.
  49. «Российский статистический ежегодник. 2004 год». Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին. Վերցված է 2016-06-09-ին.
  50. «Российский статистический ежегодник, 2005 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-09-ին. Վերցված է 2016-05-09-ին.
  51. «Российский статистический ежегодник, 2006 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին. Վերցված է 2016-05-10-ին.
  52. «Российский статистический ежегодник, 2007 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-11-ին. Վերցված է 2016-05-11-ին.
  53. «Российский статистический ежегодник, 2008 год». Արխիվացված է օրիգինալից 2016-05-12-ին. Վերցված է 2016-05-12-ին.
  54. «Численность постоянного населения Российской Федерации по городам, поселкам городского типа и районам на 1 января 2009 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-05-18-ին. Վերցված է 2014-01-02-ին.
  55. «Перепись населения 2010. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений» (ռուսերեն). Федеральная служба государственной статистики. Արխիվացված է օրիգինալից 2013-09-06-ին. Վերցված է 2013-ին.
  56. «Города с численностью населения 100 тысяч человек и более на 1 января 2011 года». Արխիվացված է օրիգինալից 2016-05-08-ին. Վերցված է 2016-05-08-ին.
  57. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям. Таблица 35. Оценка численности постоянного населения на 1 января 2012 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  58. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2013 года» (ռուսերեն). М.: Федеральная служба государственной статистики Росстат. 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-10-12-ին. Վերցված է 2013-11-16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  59. «Таблица 33. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2014 года» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2014-08-02-ին.
  60. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2015 года». Արխիվացված է օրիգինալից 2015-08-06-ին. Վերցված է 2015-08-06-ին.
  61. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года
  62. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2017 года». 2017-07-31. Արխիվացված է օրիգինալից 2017-07-31-ին. Վերցված է 2017-07-31-ին.
  63. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года». Արխիվացված է օրիգինալից 2018-07-26-ին. Վերցված է 2018-07-25-ին.
  64. «Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2019 года». Վերցված է 2019-07-31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 122